Աշխարհի երեխաների գրեթե կեսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրում է կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ

Չնայած առաջընթացին՝ միլիոնավոր երեխաներ չեն ստանում կենսականորեն անհրաժեշտ պլանային պատվաստումներ

26 Ապրիլ 2017
A 6 year old girl looking sadly after she received a routine vaccination at a clinic in Armenia.
UNICEF Armenia/2016/Pirozzi
A 6 year old girl looking sadly and keeps the cotton in the place where she received injection of vaccine at a clinic in Armenia.

Ապրիլի 26, 2017թ., Նյու Յորք: 2016թ.-ին գրեթե 100 երկրների երեխաների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնել է 2.5 միլիարդ չափաքանակով պատվաստանյութեր՝ դրանով իսկ 5 տարին չլրացած աշխարհի երեխաների գրեթե կեսին պատվաստումները հասանելի դարձնելով: Պատվաստումների համաշխարհային շաբաթվա ընթացքում հրապարակված տվյալների համաձայն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատվաստանյութերի ամենամեծ գնորդն է աշխարհում:

Նիգերիան, Պակիստանն ու Աֆղանստանը շարունակում են պոլիոմիելիտի էնդեմիկ օջախներ համարվող երկրներ լինել: Այդ երկրներից յուրաքանչյուրը ստացել է պատվաստանյութերի ավելի մեծ չափաբաժին, քան որևէ այլ երկիր: Այդ թվում՝ 450 միլիոն չափաբաժին գնվել է Նիգերիայի, 395 միլիոն՝ Պակիստանի և ավելի քան 150 միլիոն չափաբաժին՝ Աֆղանստանի երեխաների համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պոլիոմիելիտի արմատական վերացման գլոբալ ռազմավարական ծրագրի առաջատար գնորդ կազմակերպությունն է:

Պատվաստումների հասանելիությունը հնարավորություն է ընձեռել նվազեցնել 5 տարին չլրացած երեխաների մահերի քանակը կանխարգելիչ պատվաստումների միջոցով, և աշխարհը մոտեցնել պոլիոմիելիտի ի սպառ վերացմանը: 2000-2015թթ.-ի ընթացքում կարմրուկի պատճառով մահացող 5 տարին չլրացած  երեխաների թիվը նվազել է 85 տոկոսով, իսկ նորածնային փայտացումից՝ 83 տոկոսով: Թոքաբորբի պատճառով մահերի 47, իսկ փորլուծության հետևանքով 57 տոկոսով  մահացիության նվազեցումը ևս վերագրվում է պատվաստումներին:

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տարի աշխարհում 19.4 միլիոն երեխա չի պատվաստվում: Պատվաստում չստացած երեխաների մոտավորապես երկու երրորդը ապրում է հակամարտությունների գոտիներում: Թույլ զարգացած առողջապահական համակարգերը, աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը ևս նպաստում են, որ 5 տարին չլրացած յուրաքանչյուր 5 երեխայից 1-ին կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ չտրամադրվեն:

«Անկախ բնակության վայրից և հանգամանքներից՝ բոլոր երեխաները կյանքի պահպանման և զարգանալու իրավունք ունեն՝ զերծ մահացու հիվանդություններից»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվաստումների ծրագրի ղեկավար Ռոբին Նանդին (Dr. Robin Nandy): «Չնայած այն հանգամանքին, որ 1990 թ.-ից ի վեր պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել է երեխաների մահացության թիվր, մինչ օրս ամեն տարի 1.5 միլիոն երեխա է մահանում այլապես պատվասումների միջոցով կանխարգելվող հիվանդություններից»:

Անհավասարություններն ակնհայտ են հարուստ և աղքատ երեխաների միջև: Որպես այդպիսին, 5 տարին չլրացած երեխաների մահվան դեպքերի 80% -ը տեղի է ունենում այն երկրներում, որտեղ աղքատ երեխաները պլանային բոլոր պատվաստումները չեն ստացել: Այսպիսով՝ 5 տարին չլրացած աղքատ երեխաների մահվան հավանականությունը երկու անգամ գերազանցում է հարուստ երեխաների մոտ հանդիպող մահվան դեպքերի քանակը: 

«Գյուղական համայնքներում ապրող երեխաներից բացի, որտեղ ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է, գերբնակեցված քաղաքներում և ետնախորշերում ապրող ավելի ու ավելի շատ երեխաներ ևս կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ չեն ստանում»,-ավելացրեց Նանդին: «Գերբնակեցումը, աղքատությունը, անբավարար սանիտարահիգիենիկ պայմանները, ոչ պատշաճ սնուցումն ու առողջապահական համակարգը այս համայնքներում բարձրացնում են  այնպիսի հիվանդությունների ռիսկային գործոնները, ինչպիսիք են թոքաբորբը, փորլուծությունն ու կարմրուկը, - հիվանդություններ, որ հեշտությամբ կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով»:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, մինչ 2030թ.-ը յուրաքանչյուր 4 մարդուց 1-ը, հիմնականում Աֆրիկայում և Ասիայում, բնակվելու է քաղաքային աղքատ համայնքներում, ինչը նշանակում է, որ պատվաստումներ մատուցող ծառայությունների մեջ ներդրումներ կատարելը պետք է համապատասխանեցվի այս համայնքների և երեխաների կարիքներին:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

For more information about UNICEF and its work for children, visit www.unicef.org.

Follow UNICEF on Twitter and Facebook