Որտե՞ղ են երեխաները պետական բյուջեում

Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքների վերլուծության երեխայակենտրոն տարբերակը

Երեք տղա և մեկ աղջիկ միասին ժպտում են:
UNICEF Armenia/2016/Pirozzi

Կարևոր ակնարկներ

Որտե՞ղ են երեխաները պետական բյուջեում: Որքա՞ն է Հայաստանը ծախսում կրթության, առողջապահության կամ սոցիալական պաշտպանության ոլորտներում, և այդ գումարներից որքա՞նն է նախատեսված երեխաների համար: Այդ գումարները համեմատելի՞ են զարգացած երկրներում այս ոլորտներում կատարվող ներդրումների հետ, և արդյո՞ք բոլոր երեխաներն օգտվում են դրանցից:

Մեր գրքույկը կտա այս և մի շարք այլ հարցերի պատասխանները:

Յուրաքանչյուր երեխա ունի կրթության, պաշտպանության, տեղեկացված լինելու և այլ իրավունքներ: Սակայն այս բոլոր իրավունքների իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ թե՛ պետական բյուջեից, թե՛ մասնավոր հատվածից և թե՛ միջազգային կազմակերպություններից:

Ի դեպ, Հայաստանն առաջին երկիրն է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որ 2018 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնությամբ վերլուծել է, թե 2012-2017 թվականներին պետական բյուջեից որքան է ծախսվել երեխաների համար: Վերլուծության արդյունքները թույլ են տալիս նաև մատնանշել պետական բյուջեի ծախսերի բարելավման ուղղությունները, ինչի շնորհիվ պետությունը կկարողանա կայացնել հիմնավոր որոշումներ այն մասին, թե ինչպես կարող է փոխել քաղաքականությունը՝ ի նպաստ երեխաների:

Եթե ձեզ հետաքրքրեց այս թեման, ապա լրացրե՛ք գրքույկի վերջին էջերի վարժությունները և ուղարկե՛ք մեզ: Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար: 

Գրքույկի կազմն է, որին պատկերված են գրքույկի մեջի հերոսներն ու հիմնական ոլորտները՝ առողջապահություն, կրթություն, պաշտպանություն:
Որտե՞ղ են երեխաները պետական բյուջեում_կազմ

Download the document

(PDF, 3,37 MB)