Մարիան Քլարկ–Հաթինգ
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կենսագրություն
Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։
Առաջնորդվելով աշխարհում մեկուսացված համայնքների համար ավելին անելու պատրաստակամությամբ և այն համոզմամբ, որ բոլոր երեխաները հավասար իրավունքներ ունեն իրենց ողջ ներուժի իրացման համար, տկն Քլարկ–Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ–ում աշխատանքային գործունեությունը սկսել է Մադագասկարից, որտեղ աշխատել է Երեխայի պաշտպանության ծրագրի մշակման վրա և ղեկավարել հանուն երեխաների գործընկերության ծրագրերը: Մադագասկարում հինգ տարի որպես երեխայի իրավունքների պաշտպան աշխատելուց հետո նշանակվել է Բուլղարիայում «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության ղեկավար, որտեղ հիմնադրել է կազմակերպության գրասենյակն ու մշակել ծրագիրը՝ ուշադրությունը բևեռելով ապակենտրոնացված սոցիալական պլանավորման, սոցիալական պաշտպանության և ներառականության հարցերի վրա։ 2000 թ. նորից աշխատանքի է անցել ՅՈՒՆԻՍԵՖ–ում՝ այս անգամ պաշտոն ստանձնելով Նյու Յորքում։
Երկու տարի անց շարունակել է աշխատանքը Երեխաների պաշտպանության ծրագրում՝ ղեկավարելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Քոնակրիի գրասենյակը Գվինեայում՝ համակարգելով անչափահաս զինվորներին զորացրելու և իրենց համայնքներում վերընդգրկելու, հարևան Սիեռա Լեոնեում և Լիբերիայում տեղի ունեցող պատերազմի հետևանքով փախստական դարձած երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու, ինչպես նաև երեխաների թրաֆիքինգի, մանկական աշխատուժի և անչափահասների արդարադատության հարցերով աշխատանքները։ 2004 թ. նշանակվել է Բենինում ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի տեղակալ։
2008 թ. տկն Քլարկ–Հաթինգը տեղափոխվել է Իտալիա՝ մշակելու Թուրինում ՄԱԿ–ի համակարգի աշխատակազմի քոլեջի՝ փոփոխությունների կառավարման պորտֆոլիոն՝ աջակցելով ՄԱԿ–ի անդամ պետությունների թիմերին համատեղ ծրագրման, ծրագրերի բարելավման, ինչպես նաև ՄԱԿ-ի բարեփոխումներին ուղղված հարցերում: Շարունակել է իր աշխատանքը ՅՈՒՆԻՍԵՖ–ում փոփոխությունների կառավարման գծով մինչև 2013 թ.՝ ղեկավարելով մի շարք փոփոխությունների ուղղված նախաձեռնությունների շուրջ ընդհանուր գործընթացները:
Մինչև Մալայզիայում ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի պաշտոնը ստանձնելը տկն Քլարկ–Հաթինգը ավելի քան երկու տարի գլխավորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գարոու քաղաքի գրասենյակը Սոմալիում՝ ղեկավարելով ծայրահեղ ռիսկային գոտում երեխաների և կանանց հիմնահարցերի լուծմանն ուղղված մարդասիրական և ծրագրային ջանքերը: Նախքան ՅՈՒՆԻՍԵՖ–ին միանալը տկն Քլարկ–Հաթինգը աշխատել է ՄԹ միջազգային զարգացման դեպարտամենտի գնահատման բաժնում, Թաիլանդի, Մալավիի՝ փախստականների ճամբարներում ՀԿ–ների մարդասիրական օգնության և կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերում, ինչպես նաև անգլերեն ուսուցանել Չինաստանում։
Տկն Քլարկ–Հաթինգը ունի բակալավրի աստիճան «Ֆրանսերեն» մասնագիտությամբ, ինչպես նաև Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (London School of Economics) տնտեսագիտության մագիստրոսի աստիճան «Սոցիալական քաղաքականություն և զարգացում» մասնագիտությամբ։