Տանյա Ռադոչայ

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը՝ Տանյա Ռադոչայը, Մարց գյուղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրած նախադպրոցական կենտրոնում զրուցում է երեխաների հետ:
UNICEF Armenia/2017/AT

Կենսագրություն

Տանյա Ռադոչայը Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչն է 2015թ. օգոստոսի 17-ից:

2009-2015թթ. տկն Ռադոչայը պաշտոնավարել է որպես Բուլղարիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Նախքան այդ, նա վեց տարի ղեկավարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Խորվաթիայում: Նրա պաշտոնավարման ընթացքում գրասենյակը հաջողությամբ փորձարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրային ներգրավվածության նոր՝ «ինքնաֆինանսավորվող գրասենյակի» մոդելը: Խորվաթիայում գործունեության տարիներին (2002-2009թթ.) նրա ղեկավարությամբ մոբիլիզացվել են Խորվաթիայի քաղաքացիների, ընկերությունների և քաղաքացիական հասարակության աջակցությունն ու ֆինանսական միջոցները և ուղղվել Խորվաթիայում և արտերկրում երեխաների իրավիճակի բարելավմանը:

Տկն. Ռադոչայը ՅՈՒՆԻՍԵՖ-ին է միացել 2000թ.-ին՝ Կոսովոյի ճգնաժամի տարիներին: Այստեղ նա աշխատանքի է անցել որպես երեխաների պաշտպանության ու սոցիալական ծառայությունների մասնագետ և աջակցել Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարման առաքելությանը՝ ապահովելով, որ պատշաճ ուշադրություն հատկացվի երեխաների պաշտպանության հարցերին:

Նախքան այդ, նա ներգրավված է եղել նախկին Հարավսլավիայի պատերազմից տուժածներին օգնելու նախաձեռնություններում՝ պետական սոցիալական ծառայությունների հետ իր աշխատանքի (1991-1993թթ.) և Փրկարարության միջազգային կոմիտեի (1993-1997թթ.) միջոցով: Պատերազմի ավարտից հետո այս աշխատանքը շարունակվել է նրա հիմնադրած «MI» («Մենք») տեղական հասարակական կազմակերպության միջոցով, որի գործունեության առանցքում էր հետպատերազմական վերականգնումը, համայնքաշինությունն ու սոցիական ծառայությունների զարգացումը՝ հատկապես առավել խոցելի խմբերին աջակցելու համար:

Տկն. Ռադոչայն իր մասնագիտական ուղին սկսել է նախ որպես հոգեբան, ապա որպես պետական սոցիալական ծառայություններում ներգրավված խորհրդական՝ զբաղվելով ռիսկային խմբերում գտնվող երեխաների և ընտանիքների հարցերով: Նա ավարտել է Զագրեբի համալսարանի հոգեբանության բաժինը՝ ստանալով հոգեբանության մագիստրսսի կոչում:

Ազգությամբ խորվաթ է, ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու թոռ: