HealthBuddy+

Թվային նորարարություն 12-ից բարձր անձանց համար` COVID-19-ի վերաբերյալ համապարփակ և հուսալի տեղեկատվություն ստանալու համար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
20 Սեպտեմբեր 2021

Համացանցը ողողված է ՔՈՎԻԴ-19-ի մասին լուրերով. շատ է նաև սխալ ու սուտ տեղեկատվությունը, որը կամա, թե ակամա մոլորեցնող է և կարող է անգամ վտանգել մարդկանց կյանքը։ Ուստի հատկապես նման կարևոր թեմայի շուրջ ամեն մի տեղեկատվություն պետք է նախ ստուգել՝ հիմնվելով միայն գիտական փաստերի ու մասնագիտական կարծիքի վրա։

Սա հենց այն է, ինչ անում է HealthBuddy+ հավելվածը, որը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերի արդյունքում։

Ներբեռնեք HealthBuddy+-ը Google Play-ում և App Store-ում

HealthBuddy+-ը ինտերակտիվ բջջային հավելված է 12-ը լրացած անձանց համար, որն ունի 3 հիմնական ֆունկցիա․

Chatbot, որն անմիջապես պատասխանում է ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ ձեր հարցերին՝ հիմնվելով մասնագիտական գրականության և գիտական տվյալների վրա։ Ի դեպ, այստեղ կարող եք գտնել նաև հաճախ հնչող այլ հարցերը և դրանց պատասխանները։

Պայքար կեղծ լուրերի դեմ։ Դուք նույնպես կարող եք մասնակցել ապատեղեկատվության դեմ պայքարին և զեկուցել վտանգավոր կեղծ լուրերի և ասեկոսեների մասին: Լուրերի արժանահավատությունը ստուգվում է գիտական և մասնագիտական տեղեկատվության հսկայական տվյալների բազայի հիման վրա։ Առկա թեմաները բազմազան են՝ վարակի ախտանշաններ, վարակման ուղիներ, դիմակներ, ֆիզիկական հեռավորություն, համավարակի ազդեցությունը հոգեկան առողջության վրա և այլն։

Պայքար համավարակի դեմ։ HealthBuddy+-ում կարող եք նաև մասնակցել հարցումների և կիսվել ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ ձեր մտքերով։ Այ սրա միջոցով էլ կարող եք հայտնել ձեր կարծիքը, կիսվել ձեր փորձով, ինչով էլ մեզ կօգնեք շարունակել և ավելի արդյունավետորեն պայքարել կորոնավիրուսի դեմ։

HealthBuddy+ application_ illustration 2
UNICEF ECARO
HealthBuddy+ application
UNICEF ECARO

Այս ամենից օգտվելու համար հարկավոր է միայն ներբեռնել բջջային հավելվածը կամ այցելել HealthBuddy+-ի կայք և գրանցվել՝ թեկուզ անանուն։

Այս հավելվածի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հուզող հարցի գիտական պատասխանն ու հետո նոր կայացնել իր և իր մտերիմների առողջությանը վերաբերող կարևոր որոշումներ։

Հավաստի տեղեկություններին և լուրերին ծանոթանալու համար

Ներբեռնեք HealthBuddy+-ն այսօր