4. Ձեզանից ավելի քան 30 միլիոնը գաղթել է իր ծննդավայրից

Բաց նամակ աշխարհի երեխաներին` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն տիկին Հենրիետա Ֆորից կամ «Ութ պատճառ, թե ինչու»

ՅՈՒՆԻՍԵՖ
Երեխան տխուր նստած է՝ գլուխը դրած սեղանին:
UNICEF Armenia/2016/Pirozzi

23 Սեպտեմբեր 2019

Ինչու՞ եմ անհանգստանում.

Միգրացիան մարդկության կյանքի մասն է եղել ողջ պատմության ընթացքում: Հազարամյակներ շարունակ երեխաներն ու ընտանիքները լքել են իրենց ծննդավայրերը՝ որոնելով կրթական կամ աշխատանքային նոր հնարավորություններ և  որոնումներում նոր համայնքներում հաստատվելով: Այսօր էլ է նույն իրավիճակը: Մենք ապրում ենք շարժական աշխարհում, որտեղ առնվազն 30 միլիոն երեխա երկրների սահմաններ է հատել:

Շատերի համար միգրացիան պայմանավորված է ավելի լավ կյանք ունենալու մղումով: Բայց չափազանց մեծ թվով երեխաների համար միգրացիան ոչ թե դրական ընտրություն է, այլ՝ հրատապ անհրաժեշտություն. նրանք պարզապես հնարավորություն չունեն կառուցելու անվտանգ, առողջ և բարգավաճ կյանք իրենց ծննդավայրում: Երբ միգրացիան պայմանավորված է հուսահատությամբ, դա կարող է հանգեցնել առանց օրինական թույլտվությունների երկրե-երկիր գնացող երեխաների մի քանակի, որոնք դառնում են այսպես կոչված «անկանոն միգրանտներ»: Նրանք հաճախ վտանգավոր ճանապարհորդություններ են կատարում՝ հատելով  անապատներ, օվկիանոսներ և զինված սահմաններ՝ ճանապարհին հանդիպելով բռնության, չարաշահման և շահագործման:

 

Ինչու՞ կա հույս.

Ոչ մի երեխա չպետք է ստիպված լինի արտագաղթել իր տնից, սակայն իրավիճակը դժվար թե փոխվի մինչև դրա հիմնարար պատճառները չվերացվեն: Դա նշանակում է` լուծել համայնքային և տարատեսակ խմբավորումների կողմից գործադրվող բռնության հարցը, այնպես ամրապնդել պաշտպանության համակարգերը, որպեսզի երեխաները կարողանան ապահով լինել իրենց համայնքներում, բարելավել որակյալ կրթության և աշխատատեղի հասանելիությունը, ինչպես նաև՝ ապահովել, որ երիտասարդները հնարավորություն ունենան ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ` իրենց և իրենց հայրենիքների համար ավելի լավ և ավելի անվտանգ ապագա կառուցելու նպատակով: