2. Ձեզանից ամեն չորրորդը հավանաբար ապրում և սովորում է հակամարտությունների և աղետների գոտիներում

Բաց նամակ աշխարհի երեխաներին` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն տիկին Հենրիետա Ֆորից կամ «Ութ պատճառ, թե ինչու»

ՅՈՒՆԻՍԵՖ
Տղան ճակատի վիրակապով ժպտում է:
UNICEF Armenia/2016/Pirozzi

23 Սեպտեմբեր 2019

Ինչու՞ եմ անհանգստանում.

Երեխաները միշտ եղել են պատերազմի առաջին զոհերը: Այսօր հակամարտություն ունեցող երկրների թիվն առավելագույնն է, որ երբևէ եղել է 1989 թ-ին Երեխաների իրավունքների կոնվենցիայի ընդունումից ի վեր: Այսօր ամեն չորրորդ երեխան ապրում է արյունահեղ պատերազմից կամ աղետից տուժած երկրում, պատերազմների և անապահովության պատճառով 28 միլիոն երեխա դուրս է մղվել իր տնից։ Դա անձնական ողբերգություն է յուրաքանչյուր երեխայի համար: Մի ամբողջ սերնդին երազանքներից զրկելը մարդկային ներուժի սարսափելի վատնում է: Ավելին, կրթություն չունեցող, կորսված, հիասթափված և զայրացած սերունդ ձևավորելն այն վտանգավոր ռիսկն է, որը կարող է մեզ ամեն ինչից զրկել:

 

Ինչու՞ կա հույս.

Որոշ պետություններ արդյունավետ քաղաքականություն են ներդրել՝ փախստականներին ինտեգրելու գործում: Երբ Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմից փախչող մեծ թվով երեխաներ ժամանեցին Լիբանան, կառավարությունը բախվեց հարյուր հազարավոր երեխաների հանրակրթական համակարգում տեղավորելու խնդրին: Միջազգային գործընկերների աջակցությամբ՝ նրանք այդ մարտահրավերը վերածեցին հնարավորության և փախստական երեխաներին ներգրավեցին դպրոցներ` միևնույն ժամանակ լիբանանյան աշակերտների համար ամրապնդելով կրթության համակարգը:

Այս հարցում թվային նորարարությունները կարող են օգնել մեզ ավելին անել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է Մայքրոսոֆթի և Քեմբրիջի համալսարանի հետ` «ուսուցման անձնագիր» մշակելու գործում. դա մի թվային հարթակ է, որը կնպաստի երեխաների և երիտասարդների ուսման հնարավորություններին, իրենց երկրների սահմաններում և դրանցից դուրս:

Թվային ներառական աշխարհը պետք է հնարավորություն տա երիտասարդներին կրթություն ստանալ՝ անկախ նրանց իրավիճակից: Թվային «ուսուցման անձնագրի» պես լուծումների տարածումը կարող է օգնել միլիոնավոր տեղահանված երեխաների՝ ձեռք բերել զարգանալու համար անհրաժեշտ հմտություններ: