11 փաստ դպրոցում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ, որոնց մասին շատերը չգիտեն
Անվտանգ ջրի և տարրական սանիտարահիգիենիկ պարագաների (զուգարանի թուղթ, օճառ) հասանելիության արդյունքում, երեխաների համար ստեղծվում է սովորելու ու զարգանալու ավելի բարենպաստ միջավայր:

Անվտանգ ջրի և պատշաճ սանտարահիգիենիկ պայմանների ապահովման արդյունքում, երեխաների համար կստեղծվի առողջ միջավայր: Դպրոցահասակ երեխաների շրջանում պատշաճ սանիտարահիգիենիկ մշակույթի ձևավորումը նպաստում է այդ սովորույթների պահպանմանը նաև տանը և համայնքներում:
Այնուամենայնիվ, միլիոնավոր երեխաներ շարունակում են հաճախել սանիտարահիգիենիկ ոչ անվտանգ միջավայր ապահովող դպրոցներ` զրկված լինելով տարրական սանիտարական պայմաններից (խմելու ջուր, պատշաճ զուգարան, ձեռքերը լվանալու օճառ):
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի «Ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ դպրոցում» 2018թ. գլոբալ զեկույցի՝ (Drinking Water, Sanitation and Hygiene in Schools: 2018 Global Baseline Report) առաջընթաց է գրանցվել Կայուն Զարգազման Նպատակների (ԿԶՆ 6 և ԿԶՆ 4) իրականացման ուղղությամբ՝ գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում:
«Եթե կրթությունը դիտարկենք որպես աղքատությունն արմատախիլ անելու միջոց, ապա անվտանգ ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման արդյունքում երեխաները կկարողանան իրենց ուսումն ավելի բարձր մակարդակի հասցնել: Այս ամենն անտեսել, կնշանակի անտարբեր լինել երեխայի բարօրության և առողջության նկատմամբ»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ղեկավար Քելի Էն Նեյլորը (Kelly Ann Naylor, Global Chief of Water, Sanitation and Hygiene at UNICEF): «Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ դրամական միջոցներն առաջին հերթին ուղղված լինեն բոլոր դպրոցներում տարրական սանիտարական ծառայությունների ստեղծմանը»,- ավելացրեց նա:

11 կարևոր փաստ դպրոցում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների մասին
Խմելու ջուր
1.Աշխարում դպրոցների միայն 69%-ն է ապահովում կենցաղի տարրական պայման հանդիսացող խմելու ջուր:
2. Յուրաքանչյուր 4 տարրական դպրոցից 1-ում խմելու ջուր չկա: Իրավիճակն ավելի է վատթարանում միջնակարգ դպրոցներում. յուրաքանչյուր 6 միջնակարգ դպրոցից 1-ում խմելու ջուր չկա:
3. Ընդհանուր առմամբ՝ 2016թ. մոտ 600 միլոն երեխա զրկված է եղել տարրական խմելու ջրից: Օվկիանիայում դպրոցների մեծ մասը չունի խմելու ջրի տարրական մատակարարում, իսկ Կենտրոնական և Հարավային Ասիայում` դպրոցների միայն երկու երրորդն է ապահովում այսպիսի ծառայություն:
Զուգարաններ
4. Աշխարհում դպրոցների միայն 66%-ն է տրամադրում տարրական սանիտարական պայմաններ:
5. Յուրաքանչյուր 5 տարրական դպրոցից 1-ում, ինչպես նաև յուրաքանչյուր 8 միջնակարգ դպրոցից 1-ում բացակայում են սանիտարական պայմանները:
6. Ենթասահարյան Աֆրիկայում և Օվկիանիայում դպրոցների մեկ երրորդում երեխաները զրկված են տարրական հիգիենայի համար անհրաժեշտ պայմաններից: Տվյալ վիճակագրությունը հավաքող երկրների մեծամասնությունում դպրոցների կեսը սահմանափակ շարժողականություն ունեցող երեխաների համար հարմարեցված զուգարաններ չունի:
7. Աշխարհում 600 միլոն երեխա դպրոցում զրկված է տարրական սանիտարական պայմաններից:
Ձեռքերի լվացում
8. Աշխարհում մոտ 900 միլիոն երեխա դպրոցում տարրական սանիտարահիգիենիկ ծառայություններից օգտվելու հնարավորություն չունի:
9. Սանիտարահիգիենիկ պայմանները բացակայում են յուրաքանչյուր 3 տարրական դպրոցից 1-ում, իսկ միջնակարգ դպրոցների մոտ մեկ քառորդը չի տրամադրում հիգիենայի համար անհրաժեշտ պայմաններ:
10. Աշխարհում դպրոցների մոտ մեկ երրորդը, իսկ քիչ զարգացած երկրներում դպրոցների մոտ կեսը սանիտարահիգիենիկ պայմաններ չունեն:
11. Դպրոցում Խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագիրը գործում է ավելի քան 90 երկրներում և ամեն տարի օգնության է հասնում միջինը 3 միլիոն երեխայի: