1. Ձեզ հարկավոր է մաքուր ջուր, մաքուր օդ և անվտանգ շրջակա միջավայր

Բաց նամակ աշխարհի երեխաներին` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն տիկին Հենրիետա Ֆորից կամ «Ութ պատճառ, թե ինչու»

ՅՈՒՆԻՍԵՖ
Երեխան խաղում է դրսում իր շունիկի հետ:
UNICEF Armenia/2016/Pirozzi

23 Սեպտեմբեր 2019

Ինչու՞ եմ անհանգստանում.

Ակնհայտ է, որ բոլոր երեխաների կարիքների մասին թեզերի հիմքում առողջ կյանքն է՝ ապրելու համար մաքուր միջավայր, շնչելու մաքուր օդ, խմելու ջուր և սնունդ, ինչը տարօրինակ է հնչում որպես 2019 թվականի խնդիր. այդուհանդերձ, կլիմայի փոփոխությունը կարող է վտանգել այս բոլոր հիմնական իրավունքների իրականացումը, ինչպես նաև՝ վերջին 30 տարիների ընթացքում երեխաների կյանքի պահպանման և զարգացման գործում ձեռք բերված արդյունքների մեծ մասը: Հավանաբար, չկա ավելի մեծ վտանգ, որը սպառնում է հաջորդ սերնդի իրավունքներին:

 

Ինչու՞ կա հույս.

Կլիմայի փոփոխությունները մեղմելու համար կառավարությունները և բիզնեսները արմատական պատճառները լուծելու ուղղությամբ պետք է միասին աշխատեն` համաձայն Փարիզի համաձայնագրի նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները: Միևնույն ժամանակ, մենք պետք է առավելագույն առաջնահերթություն տանք երեխաների վրա շրջակա միջավայրի ազդեցությունների նվազեցմանն ուղղված լուծումների որոնման ջանքերին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատանքներ է տանում՝ ծայրահեղ եղանակային պայմանների ազդեցությունը զսպելու համար, այդ թվում՝ այնպիսի ջրային համակարգերի նախագծումը, որոնք կարող են դիմակայել ցիկլոններին և ծովերի աղտոտմանը, դպրոցական կառույցների ամրապնդումն ու տարատեսակ իրավիճակներին պատրաստվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև՝ աջակցությունը համայնքային առողջապահական համակարգերին: