Սպիտակի երիտասարդները բարելավել ու կյանք են տվել իրենց քաղաքին

Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ իրականացրած UPSHIFT Սպիտակ ծրագրում հաղթող թիմերը ներկայացնում են իրենց քաղաքի համար իրականացրած աշխատանքները։

Քնարիկ Ներսիսյան
02 Նոյեմբեր 2021

Ահա և ավարտվեց 2021 թ-ի UPSHIFT Սպիտակը, որն իրականացրեցինք Եվրոպական միության ֆինանսական աջակցության շնորհիվ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ և ահա ներկայացնում ենք, թե ինչ փոխվեց Սպիտակում, ավելի ճիշտ՝ ինչ փոխեցին իրենց քաղաքում երիտասարդներն իրենց ձեռքերով։

Առաջարկում ենք դիտել, ոգեշնչվել և մտածել, թե դուք ինչ կարող եք անել ձեր տան մոտ գտնվող այգու, ձեր դպրոցի, ձեր համայնքի, ձեր ընտանիքի, ընկերների ու համայնքի ամեն մի բնակչի համար։

ՅՈՒՆԻՍԵՖ, ԵՄ

Աուդիո կենտրոն

Ընթերցանության խնդիրը միշտ լուրջ է, ավագ սերունդը միշտ մտահոգ է, սակայն խնդիրը հիմնականում մնում է խոսքի մակարդակում։ UPSHIFT Սպիտակ ծրագրի շրջանակում պատանիների մի խումբ այդ հարցի լուծման համար եզակի, գերժամանակակից տարբերակ գտավ՝ «Աուդիո կենտրոն» խումբը ընթերցողական տանիք է ստեղծել Սպիտակի քաղաքային զբոսայգում, այլևս պատճառներ չկան ընթերցանությունից խուսափելու․․․Սպիտակի քաղաքացիները կարող են զբոսանքի, ժամանցի հետ զուգահեռ ունկնդրել կայանի առաջարկած գրքերը։

ՅՈՒՆԻՍԵՖ, ԵՄ

Ֆուտբոլ բոլորի համար

Սպիտակի ավագ դպրոցի սովորողները UPSHIFT Սպիտակ ծրագրի շրջանակում իրենց առաջարկով՝ դպրոցին կից ֆուտբոլի դաշտի բարեկարգմանը ուղղված ծրագրով գրավեցին ոչ միայն ժյուրիի հետաքրքրությունը, այլև համայնքի ղեկավարության, դպրոցի ծնողական համայնքի և կամավորների։ Դաշտը բարեկարգման փուլում է, այլևս այն կլինի կանաչ, խնամված, իսկ բացի դպրոցի սովորողներից այն կծառայի նաև համայնքին։ Բայց սրանով միայն չեն ավարտել ծրագիրը դեռ աղջիկների ֆուտբոլի թիմ պետք է հավաքեն ու աղջիկների ֆուտբոլը Սպիտակում զարգացնեն։

ՅՈՒՆԻՍԵՖ, ԵՄ

Էկո փեն

Սպառողից դեպի հոգատար քաղաքացիներ․․․․UPSHIFT Սպիտակի շրջանակում այսպիսի նոր հայեցակարգով, ու նոր՝ ավելի էկո վարքագիծ ձևավորելու նպատակ ունեն «Էկո փեն» խմբի անդամները։ Ծաղկող, կանաչ գրիչներով մարդկանց կհետաքրքրեն ու շրջապատող բնությունն ավելի կանաչ կդարձնեն։

ՅՈՒՆԻՍԵՖ, ԵՄ

Համայնքային զբոսայգի

Թափոններին երկրորդ կյանք են տալիս UPSHIFT Սպիտակի շրջանակում դրամաշնորհի արժանացած «Համայնքային զբոսայգի» թիմը։ Բնապահպանությանը ուղղված նրանց նախաձեռնության առանցքում Պառնիի համայնքային զբոսայգին է, որը պատանի բնապահպանները կահավորել են պլաստիկից, ռետինե անվադողերից պատրաստված դեկորներով:

ՅՈՒՆԻՍԵՖ, ԵՄ

Վայթ Բուք

Սպիտակում և նրան հարակից գյուղերում եթե տեսնեք տասնինը երիտասարդների ովքեր համոզում են ձեզ կարդալ, իմացեք, որ նրանք UPSHIFT Սպիտակի «Վայթ Բուք» նախաձեռնության անդամներն են։ Այլևս ոչ մի խոչընդոտ․ շրջիկ գրադարանը հետաքրքիր ժամանակակից գրականությամբ, գրքերի քննարկմամբ ձեզ շատ մոտ է:

ՅՈՒՆԻՍԵՖ, ԵՄ

Ֆուտբոլի դաշտ

Սպիտակի թիվ 8 դպրոցի պատանիները UPSHIFT Սպիտակի շրջանակում բարձրացրեցին առողջ ապրելակերպի առանցքային դերը և արժանացան դրամաշնորհի։ Այսօր արդեն մի խումբ կամավորների հետ բարեկարգում են դպրոցի ֆուտբոլի դաշտը և նրան կից մարզադաշտը՝ խրախոսելով և կարևորելով մարզական կեցվածքը և առողջ ապրելակերպը իրենց իսկ համայնքում։

 


Հոդվածը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ապագան այսօր» ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԵՄ-ի տեսակետները։