Պետք է արվի հնարավորն ու անհնարինը երեխային մանկապարտեզ ուղարկելու համար

Սամվելի ելույթը Ազգային ժողովում

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Երեխաները պատրաստվում են Ազգային ժողովի իրենց ելույթներին: Սամվելը Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հատուկ շապիկով իր փորձնական ելույթի ժամանակ:
UNICEF Armenia/2017/Deem Communications
20 Նոյեմբեր 2017

2017թ. նոյեմբերի 20-ին Հայաստանը միացավ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված «Աշխարհը երեխաների կողմից գրավելու» ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը: Այդ օրը ՀՀ Ազգային Ժողովը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային նախաձեռնությանը՝ խոսափողը գեթ մեկ օրով տրամադրելու երեխաներին:

Ազգային ժողովում հատուկ նիստ կազմակերպվեց, որտեղ զեկուցողները երեխաներն էին, իսկ նիստը վարում էին Ազգային ժողովի նախագահը և մշտական հանձնաժողովների 3 նախագահները: Ներկա էին նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ավելի քան 100 երեխա: Հատուկ նիստը հեռարձակվեց նաև ուղիղ եթերով:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի ամենը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: 

Նիստի ժամանակ երեխաները հնչեցրեցին իրեցն հուզող խնդիրները ու լուծումների շուրջ իրենց կարծիքները: 

Սամվելը ներկայացնում է իր մտքերն ու տեսլականը նախադպրոցական կրթության կարևորության մասին՝ շեշտելով դրա հսկայական ազդեցությունը երեխայի առողջության և նրա հետագա զարգացման վրա: Միացի՛ր և տարածի՛ր այս կոչը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

«Երեխաներին նույնպես ծնված օրվանից պետք է խնամել, տալ այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է լավ աճի համար: Բայց ծառերի համեմատ նրանց դեպքում կա մի մեծ տարբերություն՝ երեխաներին էդ ամենից բացի անհրաժեշտ է նաև շատ լավ կրթություն, քանի որ, միայն ուտելով ու մեծանալով, ոչ ոք լավ արդյունքի դեռ չի հասնել»: