Պայքար կլիմայի փոփոխության դեմ. ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր
Ենթադրամաշնորհը կոչված է ոգեշնչելու համայնքի դեռահասներին և երիտասարդներին՝ ներկայացնելու իրենց համայնքում կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գաղափարներ և իրականացնելու այդ գաղափարները:

Կլիմայական ճգնաժամը երեխաների իրավունքների ճգնաժամ է։ Այն զրկում է երեխաներին առողջ և երջանիկ մեծանալու հնարավորությունից և, ի վերջո, կարող է առաջացնել հիվանդություններ և անգամ մահ: Երեխաները և երիտասարդներն արդեն այսօր ենթարկվում են, իսկ վաղն ավելի ու ավելի շատ են ենթարկվելու կլիմայի փոփոխության ազդեցությանը: Իրավիճակը փոխել հնարավոր է միայն թիմային աշխատանքի շնորհիվ: Եվ այդ թիմում երեխաներն ու երիտասարդներն ունեն իրենց ուրույն տեղը: Նրանք ունեն քննադատական հմտություններ, փորձ և նորարար գաղափարներ օգնելու ավելի ապահով և կլիմայական վտանգների նկատմամբ ավելի կայուն համայնքներ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ․ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ ՝ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի՝ ծրագրի թիրախային խոշորացված համայնքների համար (ցանկը` ստորև)։
Ենթադրամաշնորհը կոչված է ոգեշնչելու համայնքի դեռահասներին և երիտասարդներին՝ ներկայացնելու իրենց համայնքում կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գաղափարներ և իրականացնելու այդ գաղափարները՝ մասնակցելով մրցույթին և ստանալով ենթադրամաշնորհներ:
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։
Ենթադրամաշնորհային մրցույթի թեմաներ
Ենթադրամաշնորհների համար ներկայացված նախագծերը պետք է հիմնված լինեն «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման» /ՏՄՌԿ/ մեթոդաբանությամբ գնահատված համայնքի կլիմայական ռիսկերի և համայնքի կողմից ընտրված կլիմայի փոփոխության հարմարվողականության գերակա լուծումների վրա և համահունչ լինի ՀՀ կառավարության կողմից ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» և «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշումներին։ (մանրամասն տես՝ Ենթադրամաշնորհային մրցույթի ուղեցույցում՝ ստորև)։
Ծրագրերը կարող են ներառել հետևյալ ոլորտները.
-
Գյուղատնտեսություն
-
Մարդու առողջություն
-
Ջրային ռեսուրսներ
-
Բնակավայրեր և ենթակառուցվածքներ
-
Էներգետիկա
-
Զբոսաշրջություն
-
Էկոհամակարգեր
-
Շրջակա միջավայրի պահպանություն
-
Կրթություն
-
Երիտասարդություն
-
Մշակույթ և սպորտ
-
Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցություն
Ենթադրամաշնորհային մրցույթի աշխարհագրություն
Տավուշի մարզի Իջևան, Բերդ և Նոյեմբերյան խոշորացված համայնքներ՝ ներառյալ նշված համայնքների բնակավայրեր։
Լոռու մարզի Լերմոնտովո, Ֆիոլետովո, Թումանյան, Գյուլագարակ, Ախթալա, Ստեփանավան, Ալավերդի, Լոռի Բերդ, Շնող խոշորացված համայնքներ՝ ներառյալ նշված համայնքների բնակավայրեր, ինչպես նաև Վանաձորի Գուգարք, Դարպաս և Շահումյան բնակավայրեր։
Շիրակի մարզի Արթիկ, Անի, Ախուրյան և Ամասիա համայնքներ՝ ներառյալ նշված համայնքների բնակավայրերը։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս և Շողակաթ համայնքներ՝ ներառյալ նշված համայնքների բնակավայրերը։
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս, Վայք և Ջերմուկ համայնքներ՝ ներառյալ նշված համայնքների բնակավայրերը։
Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Սիսիան, Մեղրի, Տեղ, Գորիս, Տաթև և Գորայք համայնքներ՝ ներառյալ նշված համայնքների բնակավայրերը։
Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել
Բաղադրիչ 1․ Համայնքապետարանները՝ ապահովելով դեռահասների և երիտասարդների մասնակցությունը,
Բաղադրիչ 2․ Միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցները, այլ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամներ՝ երիտասարդների հետ համագործակցությամբ:
Դիմելու կարգը
Ենթադրամաշնորհային մրցույթին դիմելու համար պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնել՝
-
Հայտատուի գործունեության մասին համառոտ տվյալներ,
-
Նախագծի հայտ,
-
Նախագծի մանրամասն բյուջե:
Ենթադրամաշնորհային մրցույթի ուղեցույցը և հայտի ամբողջական փաթեթը` ստորև:
Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով պետք է ուղարկել ստորև նշած էլ-հասցեներին։ Նամակի վերնագրում պետք է նշված լինի հետևյալ տեղեկությունը՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ենթադրամաշնորհի հայտ_հայտատուի անունը:
-
Տավուշի և Լոռու հայտատուները ենթադրամաշնորհի հայտերը պետք է ուղարկեն «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի ՝ projects@yccd.am էլ-հասցեին։ Մանրամասն տես ՝ հղումով շ
-
Շիրակի և Գեղարքունիքի հայտատուները ենթադրամաշնորհի հայտերը պետք է ուղարկեն՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի՝ climategrants@yic.am էլ-հասցեին։ Մանրամասն տես՝ հղումով
-
Վայոց ձորի և Սյունիքի հայտատուները ենթադրամաշնորհի հայտերը պետք է ուղարկեն՝ communitygrants.syunikngo@gmail.com էլ-հասցեին։ Մանրամասն տես՝ հղումով։
Ենթադրամաշնորհային մրցույթի ծրագրերի ժամկետներ և բյուջե
-
Ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի 2023թ-ի սեպտեմբերի 15-ին։ Նախագծերի իրականացումը և վերջնական հաշվետվության տրամադրման ժամանակը չի կարող գերազանցել 2 (երկու) ամիսը՝ մինչև 2023թ.-ի նոյեմբերի 15:
-
Յուրաքանչյուր նախագծի կհատկացվի առավելագույնը 3,390,000 դրամ (երեք միլիոն երեք հարյուր իննսուն հազար դրամ) գումար։ Խրախուսվում է համայնքների և կազմակերպությունների կողմից ծրագրերի համաֆինանսավորումը մինչև 10% չափով։ Համաֆինանսավորում կդիտարկվի ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ-ֆինանսական ներդրումները։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ-ի սեպտեմբերի 5-ը՝ ժամը 18։00-ն է։
Ձեռագիր, ոչ ամբողջական կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվի:
Հարցերի, պարզաբանումների և խորհրդատվության համար
Հարցերի, պարզաբանումների և խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեր մարզային գործընկերների հետ
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
-
Ենթադրամաշնորհային մրցույթի պատասխանատու՝ Արարատ Ալիխանյան, ararat.alikhanyan@yccd.am, 093316748
-
Մոնիտորինգի և որակի խորհրդատու՝ Արթուր Ղազարյան, artur.ghazaryan@yccd.am, 077772505
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
-
Ենթադրամաշնորհային մրցույթի պատասխանատու Աստղիկ Հովհաննիսյան, astghik.hovhannisyan@yic.am, 099 33 16 38
-
Մոնիտորինգի և որակի խորհրդատու Արթուր Նաջարյան, artur.najaryan@yic.am, 055 85 83 07
«Սյունիք-Զարգացում» ՀԿ
-
Ենթադրամաշնորհային մրցույթի պատասխանատու Արմինե Ասատրյան, asat.armine@gmail.com , 093 22 01 06
-
Մոնիտորինգի և որակի խորհրդատու Հայարփի Աղախանյան, hayarpisyunikngo@gmail.com , 093 89 28 33