Ողջու՜յն դպրոց

Ինչպես ճիշտ կիրառել դիմակը դպրոցում. խորհուրդներ ծնողներին

Անի Ալեքսանդրյան
Երիտասարդ աղջիկը դիմակով աշխատում է համակարգչով։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan
07 Սեպտեմբեր 2020

Ամառն ավարտվեց, Կորոնավիրուսի համավարակը՝ ոչ: Նոր իրականությունը նոր կանոններ է թելադրում նաև դպրոց գնալիս: Անհրաժեշտ է, որ ծնողները հստակ իմանան, թե ինչպես պետք է երեխաները դիմակ կրեն, որպեսզի նրանց վերադարձը դպրոց հնարավորինս անվտանգ լինի։

Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր տարիքի երեխաների դիմակ կրելու օգուտների և վնասների մասին հետազոտությունները շարունակվում են: Սակայն, արդեն իսկ եղած որոշ փաստեր վկայում են, որ փոքր տարիքի  երեխաներն ավելի քիչ են հակված կորոնավիրուսով վարակվելու, քան մեծահասակները։ Տարիքով պայմանավորված՝  վարակվելու հավանականությունը կարող է տարբեր լինել։ Այդուամենայնիվ, վարակից պաշտպանվելու համար երեխաների դիմակ կրել-չկրելու որոշումը պետք է կայացվի՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր վտանգները։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ-ն) դիմակ կրելու հնարավոր ռիսկերը հաշվի առնող զեկույց են պատրաստել։ Վարակի տարածումը նվազեցնելու նպատակով` խորհուրդ է տրվում դիմակ կրել ֆիզիկական հեռավորության պահպանմանը, պատշաճ հիգիենայի կանոնների, հազալիս և փռշտալիս ճիշտ վարվելակերպի օգտագործմանը և փակ տարածքներում բավարար օդափոխություն ապահովելուն զուգահեռ։ Երեխաների՝ դիմակ կրելու վերաբերյալ փորձագետների խորհուրդները՝ ստորև.

Ինչպես որոշել երեխան պե՛տք է կրի դիմակ, թե՝ ոչ

  1. Մինչև հինգ տարեկան երեխաները չպետք է դիմակ կրեն, որովհետև՝
  • Դա կարող է ազդեցել երեխայի զարգացման փուլերի վրա։
  • Դիմակը պատշաճ կրելու համար նրանք բավարար ինքնուրույնություն չունեն։
  1. 6-ից 11 տարեկան երեխաների պարագայում պետք է հաշվի առնել տարբեր գործոններ, այդ թվում՝
  1. 12 և ավելի բարձր տարիքի երեխաները պետք է հետևեն ԱՀԿ-ի՝ մեծահասակներին ուղղված խորհուրդներին` որոշակի վերևապահումներով, այդ թվում՝
  • Հետևել հատուկ վայրերի համար սահմանված կանոններին ՝ տանը տարեց ազգականների ներկայությամբ, դպրոցում և/կամ մարզասրահում կամ երբ երեխան հաշմանդամություն կամ քրոնիկ հիվանդություններ ունի։
  1. Զարգացման հապաղումներով, հաշմանդամություն ունեցող կամ այլ առողջական խնդիրներով ցանկացած տարիքի երեխաների դեպքում՝
  • Դիմակ կրելը չպետք է պարտադիր լինի և յուրաքանչյուր առանձին դեպքի համար պետք է լինեն երեխայի ուսուցչի կամ բժշկի համապատասխան ցուցումներ։
  • Օրինակ՝ թույլ իմունիտետ ունեցող երեխաներին խորհուրդ է տրվում բժշկական դիմակ կրել, իսկ շնչառական խնդիրներ ունեցող երեխաներին՝ խորհուրդ չի տրվում։
  • Որոշ երեխաների դեպքում այն կարող է ազդել երեխայի ուսուցման և սոցիալ-հոգեբանական զարգացման վրա, օրինակ՝ երեխայի ընկալման և հաղորդակցվելու կարողության, ինչպես նաև՝ ընդունված սոցիալական ազդակները և արտահայտությունները կիրառելու սովորության վրա։ Ուստի, նմանատիպ դեպքերում ծնողները պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ, այնուհետև, ըստ անհրաժեշտության, դպրոց ներկայացնեն բժշկի ցուցումները։ (Աղբյուր)
  • Թափանցիկ դիմակները կամ դեմքի վահանակները շրթունքներով կարդալու հնարավորություն կընձեռեն լսողություն չունեցող կամ վատ լսողություն ունեցող երեխաներին:

Ընդհանուր առմամբ, ծնողները պետք է հետևեն Կրթության /ԿԳՄՍ/ նախարարության առաջարկություններին և ցուցումներին, ամբողջական մասնագիտական տեղեկություններ հաղորդելու միջոցով՝ երեխային նախապատրաստեն դպրոց վերադառնալուն և դիմակի պատշաճ օգտագործմանը:

Ոչ բժշկական (կտորից), բազմակի օգտագործման դիմակները մինչ լվանալը խորհուրդ է տրվում, որ ընտանիքի յուրաքանչյուր երեխայի դիմակը պահվի առանձին տարայի, տուփի կամ տոպրակի մեջ: Բժշկական դիմակները կարող են օգտագործվել միայն մեկ անգամ, ուստի ծնողները պետք է հոգ տանեն, որ երեխաները բավարար քանակի դիմակներ ունենան:

Դիմակ կրելու վերաբերյալ զեկույցի մանրամասներին ռուսերեն լեզվով ծանոթանալու համար` կարող ենք այցելել հետևյալ կայքէջը։

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: