Նախ և առաջ պետք է փոխվի ուսուցիչների վերաբերմունքը հատուկ կարիքներ ունեցող երեխայի հանդեպ

Անիի ելույթը Ազգային ժողովում

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Անին պատրաստվում է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված Ազգային ժողովի հատուկլ նիստի իր ելույթին: Նկարում Անին է և երեխաների հետ աշխատող Կրիստինեն, ով էլ փորձում է հարցրեի միջոցով ներկայացնել Անիին հուզող խնդիրները:
UNICEF Armenia/2017/Deem Communications
20 Նոյեմբեր 2017

2017թ. նոյեմբերի 20-ին Հայաստանը միացավ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված «Աշխարհը երեխաների կողմից գրավելու» ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը: Այդ օրը ՀՀ Ազգային Ժողովը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային նախաձեռնությանը՝ խոսափողը գեթ մեկ օրով տրամադրելու երեխաներին:

Ազգային ժողովում հատուկ նիստ կազմակերպվեց, որտեղ զեկուցողները երեխաներն էին, իսկ նիստը վարում էին Ազգային ժողովի նախագահը և մշտական հանձնաժողովների 3 նախագահները: Ներկա էին նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ավելի քան 100 երեխա: Հատուկ նիստը հեռարձակվեց նաև ուղիղ եթերով:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի ամենը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: 

Նիստի ժամանակ երեխաները հնչեցրեցին իրեցն հուզող խնդիրները ու լուծումների շուրջ իրենց կարծիքները: 

Անին ներկայացնում է ներառական կրթության կարևորությունը և կոչ անում կառավարությանը՝ հաշմանդամություն ունեցող աշակերտների համար ապահովել հավասար հնարավորություններ և Հայաստանում զարգացնել ներառական կրթությունը: Միացի՛ր և տարածի՛ր այս կոչը:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

«Երազում եմ դառնալ հատուկ մանկավարժ և վստահ եմ, որ ես կկարողանամ դա անել: Ես ուզում եմ ապացուցել, որ մենք կարող ենք ավելի շատ բան անել, քան մեզ տրվում է»: