Նախադպրոցական կրթությունը ճանապարհ դեպի վերածնունդ

Երբ յուրաքանչյուր երեխային սովորելու հնարավորություն է տրվում

Սիլվիա Մեստրոնի
Երեխաները այլընտրանքային մանկապարտեզում մարզանքի ժամանակ
UNICEF Armenia/2018/Malkhasyan
30 Հունիս 2022

Հավանաբար շատերդ եք փոքր տարիքում «զիլինա» խաղը խաղացել: Իմ հայրենիքում երեխաների շրջանում ամենահայտնի խաղը «1, 2, 3՝ աստղ»-ն է (մեզ ավելի շատ հայտնի որպես «կլաս»): Կհավատա՞ք, եթե ասեմ, որ նմանատիպ խաղերն են, որ փոխում են աշխարհը: Անհնար կթվա առաջին հայացքից, չէ՞, բայց ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձն ապացուցում է, որ հնարավոր է:

Աղջիկը մանկապարտեզում նկարում է գրատախտակին
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Նկարում Մարիամիկն է: Այստեղ նա 3,5 տարեկան է: Նկարն արվել է 2018 թվականին Լոռու մարզի Շամուտ գյուղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից այլընտրանքային նախակրթարան հիմնելուց ընդամենը չորս օր անց: Սա արտասովոր էր Մարիամիկի, նրա ընտանիքի և ամբողջ գյուղի համար, քանի որ փոքր և հեռավոր բնակավայրերում, ինչպիսին Շամուտն է, սովորաբար մանկապարտեզներ չկան:

Հայաստանում 6 տարեկանը չլրացած երեխաների միայն 24% տոկոսն է նախակրթարան հաճախում, իսկ գյուղական բնակավայրերում` ընդամենը 16%-ը:

Փոքրիկ աղջիկը՝ խաղալիքը ձեռքին: Նա մանկապարտեզում է
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Իսկ ինչու՞ է վաղ ուսումնառությունն այդքան կարևոր.

  • Ըստ գիտնականների, մեր կյանքի առաջին տարիները որոշիչ դեր ունեն մեր մանկության և որպես չափահաս ձևավորման գործում:
  • Վաղ ուսումնառության բացակայությունն այդ տարիքում բացասական ազդեցությունն է ունենում ոչ միայն դպրոցական առաջադիմության վրա, այլև դրսևորվում է ավելի քիչ հնարավորությունների տեսքով հասուն տարիքում:
  • Անապահով ընտանիքների երեխաների դեպքում՝ սահմանափակվում են աղքատությունը հաղթահարելու նրանց հնարավորությունները:

Ավելին, հօգուտ վաղ ուսումնառության ներդրումները կարևոր են ոչ միայն այս տեսանկյունից, այլև բխում են երկրի տնտեսական շահերից: Համաշխարհային բանկի տվյալները փաստում են, որ հօգուտ վաղ մանկության ծառայությունների ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց վերադարձը կարող է կազմել 6-ից 17 ԱՄՆ դոլար՝ կախված երկրում նախադպրոցական հաստատությունների հաճախելիության մակարդակից:

Շամուտի նկարը վերևից արված
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Այսպիսիով, որո՞նք ենք Հայաստանում նախադպրոցական կրթության հաճախելիության ցածր ցուցանիշների հիմնական դրդապատճառները:

Պատճառները բազմաթիվ են:

Ծառայության պահանջարկի առումով՝ ծնողների, խնամակալների, համայնքների շրջանում վաղ մանկական ուսումնառությունը կարևորելու և այն որպես առաջնահերթություն սահմանելու պակասն է: Իսկ առաջարկի առումով՝ կարևորագույն խնդիրներից մեկը, հատկապես գյուղական հեռավոր համայնքներում, ավանդական մանկապարտեզ ունենալու հետ կապված ծախսերն են:

Այսպես. ավանդական մանկապարտեզներում երեխաները հաճախում են առավոտից մինչև աշխատանքային օրվա ավարտ, կրթվում են, ինչպես նաև ճաշում ու քնում: Փոքր և հեռավոր գյուղական վայրերում, որտեղ մանկապարտեզի տարիքի երեխաների թիվը փոքր է, իսկ Շամուտի պարագայում ընդամենը հինգ երեխա էր, մեկ շնչին բաժին ընկնող ծախսը չափազանց մեծ է: Այդպիսի ռեսուրսներ պարզապես չկան:

Փոքր տղան մտնում է մանկապարտեզի խմբասենյակ
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը

Եվ նորից, գիտությունը փաստում է, որ վաղ ուսումնառության օգուտները պայմանավորված են ոչ այդքան նախակրթարան հաճախելու ժամերի քանակից, որքան պարբերաբար հաճախելու ընդհանուր տևողությունից: Եվ եթե ժամերի քանակն այդքան որոշիչ դեր չունի, ապա կարող ենք կյանքի կոչել նախակրթարանի այլընտրանքային մի մոդել, որտեղ ծառայությունը գործում է ոչ լրիվ դրույքով. կրճատվում են սննդի և քնելու հետ կապված լրացուցիչ ծախսերը:

Դաստիարակը մանկապարտեզում երեխաներին գրատախտակի վրա տառերն է ցույց տալիս
UNICEF Armenia/2018/Malkhasyan

2015 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձարկել է հենց այս գաղափարը Կրթության և գիտության նախարարության և այլ գործընկերների հետ համագործակցությամբ Սյունիքի մարզի ութ, իսկ Լոռու մարզի չորս բնակավայրերում՝ պիլոտավորելով նախակրթարանների այլընտրանքային մոդելը:

Ըստ մեր առաջարկած մոդելի, նախակրթարանը ծառայություններ է մատուցում 3-6 տարեկան երեխաներին փոքրիկ՝ 10-15 հոգանոց խմբերով, որտեղ տարիքային բաժանումներ չկան: Երեխաները կենտրոն են հաճախում օրական 3-5 ժամով, շաբաթական 5 օր՝ անվճար:

Այս մոդելի դեպքում զրոյից նոր մասնաշենք կառուցելու անհրաժեշտություն չկար, քանի որ փոքր համայնքները սովորաբար կարողանում են համապատասխան սենյակ հատկացնել տեղի դպրոցում կամ գյուղապետարանում, որ հեշտությամբ կարող է ծառայել որպես դասասենյակ, եթե վերանորոգվի, կահավորվի և համապատասխան խաղերով և կրթական նյութերով հագեցվի:

Այս քայլերին զուգահեռ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է համայնքների հետ՝ դաստիարակներ գտնելու ուղղությամբ, որոնք մասնակցում են վերապատրաստումների շարքի վաղ մանկական ուսումնառության, վաղ տարիքում երեխայի զարգացման առանձնահատկությունների, խաղերի ու այլ կրթական միջոցառումների գրագետ կիրառման և այլ թեմաներով:

Այս ամենից հետո յուրաքանչյուր այլընտրանքային մոդելի նախակրթարան կցվում է իր խոշորացված համայնքի կենտրոնում գործող ավանդական մանկապարտեզին՝ մեթոդաբանական աջակցության, մշտադիտարկման և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համար:

Այս պարզ քայլերի արդյունքում հնարավոր եղավ նշանակալիորեն կրճատելու ծախսերը, որպեսզի համայնքները կարողանան հոգալ նախակրթարանների պահպանման ծախսերը:

Փոքրիկ աղջիկները տիկնիկները ձեռքներին նստած են խմբասենյակում
UNICEF Armenia/2018/Malkhasyan

2019 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սյունիքի և Լոռու մարզերում իր աշխատանքների անկախ գնահատում իրականացրեց, որը ցույց տվեց, որ այլընտրանքային մոդելը լավ է գործել պիլոտային բնակավայրերում և կարող է արդյունավետորեն կիրառվել այլ գյուղական բնակավայրերում: Այս ամենի հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլընտրանքային մոդելն ընդունվեց որպես ազգային նախադպրոցական կրթական քաղաքականության անքակտելի մաս և ամրապնդվեց 2021 թվականի նախադպրոցական կրթության մասին օրենքում: 

Այդուհետ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն միրառել է այս մոդելը, ավանդական, ողջ դրույքով աշխատող մանկապարտեզների հետ միասին, հասնելու մինչև 2026թ. նախակրթարաններում երեխաների 70 տոկոս հաճախելիության ապահովման ազգային նպատակին:

UNICEF representative and EU cooperation officer play with children in the preschool
UNICEF Armenia/2022/Margaryan

Մինչև այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հեռավոր գյուղական բնակավայրերում 16 այլընտրանքային նախակրթարան է հիմնադրվել: Առաջիկայում՝ մինչև 2023 թվականը, ևս 25 նմանատիպ կենտրոն է հիմնվելու դոնորների, ինչպիսին Եվրոպական միությունն է, և կառավարության հետ համագործակցությամբ:

Հույս ունենք, որ այս այլընտրանքային նախադպրոցական մոդելը կնպաստի փոքր գյուղական համայնքների և Հայաստանի այլ բնակավայրերի միջև նախադպրոցական տարիքի երեխաների՝ մանկապարտեզներում ընդգրկվածության մակարդակի տարբերությունը նվազեցնելուն, որպեսզի Մարիամի նման ավելի շատ երեխաներ կյանքում ավելի շատ հնարավորություններ ունենան:

8 տարեկան աղջիկը գրատախտակին ինչ-որ բան է գրում
UNICEF Armenia/2022/Margaryan

Այսօր Մարիամը գրեթե 8 տարեկան է և շուտով փոխադրվելու է Շամուտի հանրակրթական դպրոցի երկրորդ դասարան։ Այս տարի 4 երեխա ևս հրաժեշտ է տվել այլընտրանքային նախակրթարանին, որի ստեղծմանն աջակցել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Մարիամիկի մայրը, որ Շամուտի դպրոցի ուսուցչուհիներից է, վերջերս մեզ հետ զրույցում պատմեց. «Դպրոցի առաջին դասարանը Մարիամի համար շա՜տ հեշտ էր, որովհետև նա արդեն շատ բան սովորել էր նախակրթարանում և շփվող դարձել։ Որպես ուսուցչուհի և որպես մայրիկ, ես անձամբ եմ տեսել ու համոզվել, թե որքան նպաստավոր կարող է լինել վաղ ուսումնառությունը երեխայի համար»:

Մանկապարտեզում աղջիկը ձեռք է բարձրացնել պատասխանելու դաստիարակի հարցին
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Կրթությունը հավասարություն սերմանող հզոր գործիք է, երբ այն վաղ տարիքից և պատշաճ կերպով է մատուցվում:

Վաղ մանկական ուսումնառությունը յուրաքանչյուր երեխայի՝ ողջ կյանքի ընթացքում կրթության, հնարավորությունների ստեղծման և դրանցից օգտվելու, հասարակության կյանքում մասնակցության և զարգացման հիմնաքարն է:

UNICEF Deputy Representative delivering speech
Teach for Armenia

Այսօր իմ խնդրանքն է բոլորիդ՝ համախմբվենք և եկեք միասին աշխատենք՝ առաջնահերթությունը փոքր բնակավայրերի երեխաներին տալու և հօգուտ վաղ մանկական ուսումնառության ծառայությունների ներդրումներ կատարելու համար, որպեսի կարողանանք լրացնել կրթական բացը Հայաստանում:

Որովհետև երեխաների համար դա ավելին է, քան «զիլինա» կամ «1-2-3՝ աստղ» խաղը: Դա նրանց ապագայի հարցն է:

Այս ելույթը հնչել է Երևանում 2022 թվականի հունիսի 22-ին կայացած Forum405-ի ընթացքում, որ կազմակերպվել էր «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: