Մի երգի պատմություն

Պատմություն լավ ընկերներ ունենալու, դժվարություններից չվախենալու, բոլորի հետ հավասար սովորելու ու ապրելու մասին:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Գոռի հպարտ կեցվածքով լուսանկարն է:
UNICEF Armenia/2018/Publicis
23 Հունվար 2019

Գոռի երգի ճանապարհը սկսվեց Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցից, որ ուղեկցի նրան, բարձրացնի բեմ, նվիրի ծափեր ու բոլոր երազանքների իրականացում: Ծանոթացեք, Գոռ Համբարձումյան, փոքրիկ երաժիշտ, ով ուզում է Հայաստանը ներկայացնել հայտնի բեմերում:

Ողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են: Հասարակության կողմից պիտակավորումը, անտեսումն ո նախապաշարմունքները ստեղծում են սոցիալական պատնեշներ հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների համար: Գոռի պատմություն լավ ընկերներ ունենալու, դժվարություններից չվախենալու, բոլորի հետ հավասար սովորելու ու ապրելու մասին:


Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի: Եթե անգամ երեխան ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունի կամ որևէ այլ սոցիալական խնդիր, դա չի նշանակում, որ նա չի կարող արժեքավոր ներդրում ունենալ համայնքում և հասարակությունում: 

 

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Ներառական կրթությունը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ: