Միավորելով աշխարհը. 1989-2005
Իմացե՛ք, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ը ինչպես է միավորել ազգերին երեխաների իրավունքների ցուցապաստառի ներքո

Իմացե՛ք, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ը ինչպես է միավորել ազգերին երեխաների իրավունքների ցուցապաստառի ներքո
1989
Միավորված ազգերի կազմակերպության 159 երկիր ընդունել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որը մարդու իրավունքների ասպարեզում ամենաշատ հաստատված համաձայնագիրն է՝ ուղղված երեխաների պաշտպանությանը:

«Երեխաների լավագույն շահերը պետք է արժանանան առաջնային ուշադրության նրանց առնչվող որոշումներ կայացնելիս»:
1990
Երեխաներին նվիրված համաշխարհային գագաթնաժողովը, որը գումարվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, մեկտեղել էր աննախադեպ թվով պետությունների ղեկավարների՝ երեխաների խնդիրների շուրջ միավորվելու և Երեխաների գոյատևման, պաշտպանության և զարգացման հռչակագիրը հաստատելու նպատակով:

1993
1993 թվականի վերջի դրությամբ զարգացող աշխարհում կյանքի տևողությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ավելացել էր շուրջ մեկ երրորդով: Նորածնային և մանկական մահացության ցուցանիշները կիսով չափ կրճատվել էին, դպրոցական կրթության մեջ ներգրավվող երեխաների թիվը 50 տոկոսից աճել էր մինչև 75 %-ի, իսկ խմելու ջրից օգտվելու հնարավորություն ունեցող գյուղական ընտանիքների թիվը 10 %-ից հասել էր 60 %-ի:

1994
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծեցին և բաշխեցին «Դպրոցը՝ տուփի մեջ» կոչված համաշխարհային նախաձեռնությունը՝ որպես աջակցություն մարդասիրական ճգնաժամերի ընթացքում երեխաների չընդհատվող կրթությանը:

1995
Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի ժամանակ, որը կայացել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, աշխարհի առաջնորդները վերահաստատեցին իրենց հանձնառությունը կանանց և երեխաների իրավունքների վերաբերյալ հարցերում:

1995-2005

«Երբ հարցը վերաբերում է երեխաների կյանքին և իրավունքներին, ապա լուռ վկաներ չպետք է լինեն»:
1996
Գրասա Մաշելի հաշվետվությունը՝ Զինված հակամարտությունների ազդեցությունը երեխաների վրա խորագրով, նկարագրում է պատերազմի կործանարար հետևանքները երեխաների վրա և հանդես է գալիս նրանց հատուկ պաշտպանության տակ առնելու օգտին:
1998
ՅՈՒՆԻՍԵՖ-ը որդեգրեց մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումը ծրագրերի մշակմանը՝ մարդու իրավունքների սկզբունքները դնելով իր գործունեության հիմքում:

1999
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (ՄՀՀԳ կամ OCHA) հանդես եկան միջամտությամբ՝ պատվաստանյութեր և առողջապահական այլ հրատապ ծառայություններ հասցնելով հակամարտություններից տուժած երեխաներին:

2002
Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստի ժամանակ, որը առաջինն էր, որ նվիրված էր բացառապես երեխաներին, ուսումնասիրում է 1990-ին Երեխաներին նվիրված համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ սահմանված նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

2004
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները կազմակերպեցին անհետաձգելի մարդասիրական արձագանք՝ ուղղված Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ավերիչ ցունամիի հետևանքների վերացմանը:

2005-2010 թթ.
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկեց «Միավորվե՛նք հանուն երեխաների, միավորվե՛նք ընդդեմ ՁԻԱՀ-ի» արշավը՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի առումով խոցելի երեխաների համար միջոցներ հայթայթելու և գործողություններ խթանելու համար:

Արդյունքների վրա հիմնված ծրագրերի և գործընկերությունների կազմավորումը՝ երեխաների խնդիրների շուրջը միավորվելու նպատակով:

Այն պահից, երբ աշխարհը գիտակցեց երեխաների առջև ծառացած մարտահրավերների ծավալները և համաձայնեց աշխատել միասնական լուծումներ գտնելու ուղղությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսեց կարևորել կանանց և երեխաների վրա անարդարությունների ազդեցությունը: