Մենք՝ երեխաներս, առանց ծեծի էլ լիքը բան ենք հասկանում
Ռուբենի ելույթը Ազգային ժողովում
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
2017թ. նոյեմբերի 20-ին Հայաստանը միացավ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված «Աշխարհը երեխաների կողմից գրավելու» ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը: Այդ օրը ՀՀ Ազգային Ժողովը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային նախաձեռնությանը՝ խոսափողը գեթ մեկ օրով տրամադրելու երեխաներին:
Ազգային ժողովում հատուկ նիստ կազմակերպվեց, որտեղ զեկուցողները երեխաներն էին, իսկ նիստը վարում էին Ազգային ժողովի նախագահը և մշտական հանձնաժողովների 3 նախագահները: Ներկա էին նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ավելի քան 100 երեխա: Հատուկ նիստը հեռարձակվեց նաև ուղիղ եթերով:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի ամենը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները:
Նիստի ժամանակ երեխաները հնչեցրեցին իրեցն հուզող խնդիրները ու լուծումների շուրջ իրենց կարծիքները:
Ռուբենը խոսում է երեխաների նկատմամբ տանը և/կամ դպրոցում կիրառվող բռնության վտանգավոր հետևանքների մասին՝ կոչ անելով վերջ դնել բռնությանը: Միացի՛ր և տարածի՛ր այս կոչը:
«Ես բոլոր երեխաների անունից պահանջում եմ, որ երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառողները պատժվեն անկախ այն բանից` ծնողն է, թե ոչ, և անկախ այն հանգամանքից բողոք եղել է, թե ոչ»: