Կլիմայական փոփոխություն. հիմնական սկբունքներ

Ինչ է կլիմայի փոփոխությունը, ինչ է գլոբալ տաքացումը և ինչ կարող ես անել դու՝ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ:

ՅՈՒՆԻՍԵՖ
28 Ապրիլ 2022

Պարզվում է՝ դեռահասների 90 տոկոսը ցանկանում է ավելին իմանալ կլիմայի փոփոխության մասին: Ի դեպ, ավելի փոքր տարիքի և գյուղական համայնքերում ապրող դեռահասներն ավելի շատ են հետաքրքրված այս թեմայով: Նրանք ասել են, որ կլիմայի մասին ավելին ցանկանում են տեղեկանալ հենց դպրոցի ուսուցիչներից, հեռուստատեսությունից և համացանցից: Տվյալները ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում կլիմաի փոփոխության և դեռահասների մասնկացության վերաբերյալ գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի հետազոտությունից է (link):

Հենց այդ է պատճառը նաև, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետները երիտասարդների հետ համատեղ պատասխանել են կլիմայի փոփոխության վերաբերյալ հիմնական հարցերին:

Globe
UNICEF

Ինչ է կլիմայի փոփոխությունը

Կլիմայի փոփոխությունը օդի ջերմաստիճանի և եղանակի շարունակական տատանումներն են:

Դա բնական գործընթաց է, սակայն կարող է տեղի ունենալ նաև գլոբալ տաքացման պատճառով, ինչն, առաջին հերթին, մարդու գործունեության արդյունք է:

What is climate change_ illustration
UNICEF

Գլոբալ տաքացումը տարիների ընթացքում օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացումն է

Արտանետվող CO2 գազը կուտակվում է մթնոլորտում և հանգեցնում է օդի ջերմաստիճանի բարձրացման: CO2 գազի աճի պատճառը հիմնականում հանածո վառելիքի այրումն ու անտառահատումներն են:

Գիտես, որ կանխատեսնումների համաձայն, Հայաստանի կլիման այս դարում կարող է տաքանալ մինչև 4,7 աստիճան:

What is climate change_ illustration
UNICEF

Ինչպես է ազդում կլիմայի փոփոխությունը մեզ վրա

Այն տարբեր կերպ է ազդում հասարակության, տնտեսության և էկոհամակարգերի վրա՝ հանդիսանալով

  • ծայրահեղ եղանակային պայմանների,
  • կենսաբազմազանության կորստի,
  • առողջության խաթարման և
  • մարդկանց տարհանման

պատճառ:

What is climate change_ illustration
UNICEF

Կլիմայի փոփոխության ազդեցությունը կարելի է մեղմել

Անհրաժեշտ են քայլեր, որոնք նվազեցնում են CO2 գազի արտանետումը, օրինակ՝ անցումը վերականգնվող էներգիայի կամ թափոնների նվազեցումը, վերօգտագործումը և վերամշակումը: Ինչպես նաև քայլեր, որ կառավարում են կլիմայի փոփոխության ազդեցության ռիսկերը, ինչպես, օրինակ՝ դիմակայուն ենթակառուցմվածքների ստեղծումը:

Մեզնից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալըԱհա թե ինչն է վերամշակվում Հայաստանում և ահա թե ինչ կարող ես անել դու:

 

What is climate change_ illustration
UNICEF

Կլիմայի փոփոխության խնդրի լուծումը բոլորիս պարտականությունն է

Հենց դու կարող ես քո ներդրումն ունենալ, օրինակ՝ օգտվել հանրային տրանսպորտից կամ կրճատել պլաստիկի սպառումը: Բայց դա բավարար չէ կլիմայի բոլոր ռիսկերը կանխելու համար: Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ կառավարությունները համապատասխան կանոնակարգեր սահմանեն:

Ահա ամենօրյա գործողություններ, որ կօգնեն ավելի կանաչ ապրել և մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը:

What is climate change_ illustration
UNICEF

Ինչու՞ է կարևոր, որ հենց երիտասարդները մասնակցեն կլիմայի կառավարման գործին

Երիտասարդները կարևոր դերակատարում ունեն կլիմայի պաշտպանության գործում:

Դուք եք զգալու կլիմայի փոփոխության հետևանքները և դուք լիովին իրավունք ունեք մասնակցելու ձեր ապագային վերաբերող որոշումների կայացմանը:

Ոգեշնչվի՛ր Ալլայի և Անիի օրինակից:

What is climate change_ illustration
UNICEF

Ինչպես կարող ես ԴՈՒ պայքարել կլիմայի փոփոխության դեմ քո համայնքում

Մասնակցի՛ր երկրի կլիմայի պաշտպանության գործիքների ստեղծմանը կամ թարմացմանը, ինչպիսիք են NDCS-ը կամ միացիր խմբերին, որոնք օգնում են կլիմայի քաղաքականության մշակմանը: Եթե մասնակցության գործընթացներ չկան, աջակցիր երիտասարդների համար այդ հնարավարությունների ստեղծմանը:

Ահա, թե էլ ինչ կարող ես անել.

  • Միացիր կամ կազմակերպիր տեղական կամ տարածաշրջանային Կլիմայի փոփոխության համաժողով
  • Պատմիր կլիմայի փոփոխության մասին սոցիալական մեդիայում:
  • Միացիր կլիմայի հետ կապված խմբերին և շարժումներին
  • Պահանջիր, որ քո դպրոցը, համայքը, քաղաքը կամ երկիրը դառնան ավելի կայուն։

Տե՛ս թե Նարեկն ինչպես է դա արել և շարունակում անել:

Գրի՛ր մեր Ֆեյսբուքյան կամ Ինստագրամյան էջին, թե կլիմայի փոփոխության ինչ կարևոր հասկացություն ենք բաց թողել և թե էլ ինչի մասին կցանկանայիր ավելին իմանալ: