Ինչպես տանը նվազեցնել պլաստիկի քանակը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը ներկայացնում են 9 պարզ մոտեցումներ, որոնք կօգնեն ձեզ տանը նվազեցնել օգտագործվող պլաստիկի քանակն ու խնայել բնությունը։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Կտորե տոպրակի մեջ դրված են պղպեղներ։
UNICEF Armenia/2020/Margaryan
04 Հունիս 2020
Ասեք Ո՛Չ պոլիէթիլենային թաղանթներին և տոպրակներին

Պոլիէթիլենային թաղանթները հազվադեպ են վերամշակվում, քանի որ կարող են խցանել վերամշակման գործարանների սարքավորումները: Աղբավայրերում կամ աղբակիզարաններում հայտնված այս թաղանթներն ու տոպրակները շրջակա միջավայր են արտանետում չափազանց թունավոր քիմիական նյութեր:

Խուսափե՛ք պոլիէթիլենային թաղանթներ օգտագործելուց: Ավելացած մթերքը փաթեթավորե՛ք մեղրամոմով պատված կամ էկոլոգիապես մաքուր այլ նյութերից պատրաստված  թաղանթներով: Պոլիէթիլենային թաղանթների անթափոն այլընտրանքներ:

 

Սառնարանում հիմնականում ապակե տարաներ են։
UNICEF Armenia/2020/Margaryan
Ավելացած մթերքը պահեք սիլիկոնե կափարիչով տարաներում

Պոլիէթիլենային թաղանթներն ու տոպրակները չեն կարող վերաօգտագործվել, ուստի հայտնվում են աղբամանում և ի վերջո հողի մեջ կամ օվկիանոսում:

Խոհանոցը մաքրելիս հաճախ կուտակվում են բազմաթիվ պլաստիկե տարաներ, հերմետիկ փակվող տոպրակներ և պոլիէթիլենային թաղանթներ, որոնք նախատեսված են սննդի մնացորդները տեղավորելու համար: Թեև դրանք գործածության համար հարմար են, բայց նախընտրելի չեն բնապահպանական տեսանկյունից:

Պլաստիկե տարաները հայտնի են նրանով, որ դրանք հորմոնները քայքայող քիմիկատներ են փոխանցում սննդին: Կա ավելի լավ լուծում. լիովին հրաժարվել պլաստիկից և գտնել ավելացած մթերքը տեղավորելու այլընտրանքային միջոցներ՝ թասեր, ապակյա տարաներ, թղթե, կտորե և մեղրամոմով պատված թաղանթներ, չժանգոտվող պողպատ, կերամիկական կաթսաներ, ալյումինե փայլաթիթեղ: Ինչպես տեղավորել սննդի մնացորդը առանց պլաստիկ գործածելու: 

 

Ապակե տարա, որ օգտագործվել է տանը այլ մթերք պահելու համար։
UNICEF Armenia/2020/Margaryan
Հեռացրե՛ք պիտակները և կրկին օգտագործե՛ք ապակյա տարաները

Այլ կիրառությո՛ւն գտեք սննդի տարաների, ապակյա անոթների, անգամ եթերայուղի շշերի համար և թույլ մի՛ տվեք, որ հայտնվեն աղբանոցում: Պետք չէ ժամանակ ծախսել կամ թունավոր քիմիկատներ օգտագործել ապակյա տարաներին փակցված պիտակների մնացորդները հեռացնելու համար: Ապակյա տարաների վրայից պիտակները հեռացնելու ամենահեշտ եղանակը:

 

Թեյ պատրաստելու համար օգտագործվում է թեյի մետաղյա քամիչ։
UNICEF Armenia/2020/Margaryan
Խուսափե՛ք թեյի պլաստիկե փաթեթներից և օգտվե՛ք թեյի քամիչներից

Թեյի պլաստիկե փաթեթները կարող են թեյի մեկ բաժակի մեջ արտազատել  միկրոպլաստիկի շուրջ 11 միլիարդ մասնիկ: Անգամ թեյի թղթե պարկիկներում պարունակվում է փոքր քանակությամբ պոլիպրոպիլեն, որը անհնար է դարձնում դրանք վերամշակելը: Օգտագործե՛ք  չփաթեթավորված թեյ և թեյի զտիչ կամ քամիչ և վայելե՛ք թեյի բնական բույրն ու համը: Ծանոթացե՛ք էկոլոգիապես մաքուր թեյերի այս 6 ընկերությունների արտադրանքին:

 

Ինքներդ պատրաստե՛ք էկոլոգիապես մաքուր կոնֆետտի (գունավոր թղթիկներ)։ Կոնֆետտիի և փայլաթղթի մեծ մասը պատրաստվում է պլաստիկից: Պլաստիկի մանր մասնիկները ի վերջո հայտնվում են օվկիանոսի ջրերում: Դրսում դրանք հնարավոր է միայն հեռացնել օդամուղ սարքերով, իսկ մնացած կտորները հայտնվում են ջրատարներում: Փորձե՛ք ինքներդ ստեղծել կոնֆետտիի կենսաքայքայվող այլընտրանքը՝ օգտագործելով ծաղկի թերթիկներ կամ տերևներ:

Լոգարանում դրված է ծովային ծագման սպունգ։
UNICEF Armenia/2020/Margaryan
Արհեստական կտորով երեսապատված սպունգը փոխարինե՛ք բնական ծովային կամ լուֆա  բուսական ծագման սպունգով

Օգտագործե՛ք բնական ծովային կամ լուֆա սպունգ՝ օգնելով պաշտպանելու օվկիանոսների ջուրը աղտոտումից: Խոհանոցային և լոգարանային սպունգների մեծ մասը երեսապատված է արհեստական գործվածքով: Յուրաքանչյուր օգտագործման ժամանակ սպունգներից պոկված միկրոպլաստիկի կտորները և արհեստական գործվածքնրի մանրաթելերը հայտնվում են կոյուղում, ապա՝ օվկիանոսի ջրերում և վտանգում ծովային կյանքը: 

 

Պլաստիկ շիշն օգտագործվում է նոր բույս աճեցնելու համար։
UNICEF Armenia/2020/Margaryan
Երկարացրե՛ք ձեր օգտագործած պլաստիկի կյանքը

Ամեն օր օգտագործվում և դեն է նետվում շուրջ 100 միլիոն պլաստիկե շիշ, որոնց 80 %-ը վերածվում է կենսաքայքայման  չենթարկվող աղբի:

Այդուհանդերձ, եթե ինչ-ինչ պատճառներով ստիպված եք պլաստիկե շշերով ջուր գնել, ապա հնարավորության սահմաններում վերաօգտագործե՛ք դրանք, այդ թվում՝ ոչ դրանց բուն նշանակությանը համապատասխան: Դեն նետելու փոխարեն գտե՛ք դրանք օգտագործելու զվարճալի և կրեատիվ եղանակներ:

Խնայե՛ք փողը՝ գնելով ջրի վերաօգտագործվող շիշ, և այդպիսով վե՛րջ տվեք պլաստիկ թափոնների օգտագործման շրջապտույտին: Պլաստիկե շշերը վերաօգտագործելու 20 միջոց:

 

Դրված են դատարկ բանկաներ և նյութեր։
UNICEF Armenia/2020/Margaryan
Ինքներդ պատրաստե՛ք ձեռքի ախտահանիչ միջոց

Հարկավոր է 1 բաժակ բժշկական սպիրտ, ½ բաժակ հալվե (ալոե վերա), 5 կաթիլ եթերայուղ՝ ձեր ընտրությամբ։ Օրգանական ծագման, ոչ թունավոր ձեռքի ախտահանիչ միջոց կարելի է պատրաստել՝ խառնելով բժշկական սպիրտ, ջուր, բուսական գլիցերին, հալվե և եթերայուղեր: Այս անվտանգ հակաբակտերիական քսուքի պատրաստումը ավելի էժան է և անվնաս՝ շրջակա միջավայրի համար: Այն պետք է պարունակի 60 % բժշկական սպիրտ, որպեսզի ի վիճակի լինի սպանելու կորոնավիրուսի մանրէներին: Այստեղ կարող եք իմանալ, թե ինչպես կարող եք ինքներդ առանց թափոնների պատրաստել ձեռքի ախտահանիչը միջոց:

 

 

Երեխան լվացվում է օճառի սալիկով։
UNICEF Armenia/2020/Margaryan
Հեղուկ օճառի փոխարեն՝ օճառի սալիկներ

Ընդունե՛ք ձեր ամենօրյա ցնցուղը շշալցված հեղուկ օճառի փոխարեն օգտագործելով ավանդական օճառի սալիկներ: Մազերի մշտական խնամքի պարագաներ արտադրողները սկսել են շամպունը, մազերի կոնդիցիոները և ցնցուղի գելերը արտադրել սալիկների տեսքով: Եթե ձեր վարսերը լվանում եք շաբաթական 3-4 անգամ, ապա ենթադրենք, թե օճառ գնում եք ամիսը մեկ անգամ: Մեկ տարվա ընթացքում դա կազմում է 24, իսկ 10 տարվա ընթացքում՝ 240 շիշ. սա պլաստիկ թափոնների շատ մեծ քանակ է: Շշալցված շամպունը օճառի սալիկով փոխարինելը կարող է բնապահպանական շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան կարծում եք: Շշերից սալիկների անցնելը ինչո՞վ կարող է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը:

 

Եկե՛ք բարելավենք մեր և ապագա սերունդների կյանքի որակը՝ խնայելով ջուրը, թուղթը, էներգիան, լավացնելով օդի որակը և հնարավորինս հրաժարվելով պլաստիկից։ Հնարավոր է։