Ինչպե՞ս վարվել բարդ հարաբերություններում

Յոթ խորհուրդ երիտասարդներին, թե ինչպես դրական հարաբերություններ պահպանել այլ մարդկանց հետ:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Աղջիկները գրկված երաժշտություն են լսում:
UNICEF Armenia/2020/Biayna Mahari
11 Օգոստոս 2022

Մեր հարաբերությունները սերտորեն կապված են մեր ինքնազգացողության հետ և կարող են օգտակար և ոչ օգտակար ազդեցություն ունենալ մեզ վրա։ Նկատի ունենք բոլոր տեսակի՝ ընկերների, ընտանիքի կամ ուսուցիչների, մինչև անգամ սեփական անձի մասին մեր ինքնաընկալումը:

Ուստի, եթե ցանկանում եք իմանալ, թե.

  • ինչպես վարվել բարդ հարաբերություններում և ավելի լավ հաղորդակցվել,
  • ինչպես կարող եք լավ ընկեր լինել ուրիշների համար և օգնել նրանց՝ պահպանելու իրենց հոգեկան առողջությունը,
  • ինչու է կարևոր լինել ինքդ քո լավագույն ընկերը,

շարունակե՛ք կարդալ։

 

Յոթ խորհուրդ, թե ինչպես դրական հարաբերություններ պահպանել այլ մարդկանց հետ:

Խորհուրդ 1

Հասկացիր, թե ինչ ես զգում և ինչի կարիք ունես: Մեր զգացմունքներն ու կարիքները ճանաչելու ունակությունը հմտություն է, որը յուրաքանչյուրս կարող ենք կիրառել: Ահա թե ինչ կարելի է փորձել.

  • Ուշադրություն դարձրու, թե ինչ ես զգացել/ ինչ ապրումներ ես ունեցել ամբողջ օրվա ընթացքում: Արդյո՞ք հպարտություն ապրեցիր ընկերոջդ օգնելու համար: Որևէ լավ բան կարդալը քեզ ուրախացրե՞լ է: Քննությունդ լավ չհանձնելու համար հիասթափվե՞լ ես:
  • Զգացմունքներդ սովորիր անվանել: Կարո՞ղ ես զգացմունքներ թվարկել: Էլ ինչպե՞ս կարող ես անվանել «երջանիկ», «տխուր», «զայրացած», «վախ» զգացմունքները:
  • Օրագիր պահիր: Ինքնաճանաչման համար լավ միջոց է պարբերաբար գրելը, թե ինչ ես զգում և ինչու:
  • Ինքնաարտահայտվիր երաժշտության, արվեստի, պարի կամ ստեղծարար այլ միջոցներով: Այդ ամենը զգացմունքները զգալու և դրանք արտահայտելու ձևեր են:

Խորհուրդ 2

Ակտիվ լսելը չափազանց կարևոր է ուրիշներին հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու համար։ Երբ զրուցում եք ինչ-որ մեկի հետ, մի' շեղվեք կողմնակի բաներով (օրինակ՝ մի կո՛ղմ դրեք հեռախոսը կամ անջատեք հեռուստացույցը): Հարցեր ուղեք ձեր զրուցակցին՝ ստուգելու՝ արդյոք ճիշտ եք հասկացել նրա ասածը և ապա ամփոփե՛ք ձեր լսածը:

Երիտասարդ աղջիկը կիթառ է նվագում:
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

Խորհուրդ 3

Դրական հարաբերություններ ստեղծելու համար կարևոր է ջանք գործադրել՝ հասկանալու, թե ինչի միջով է անցնում ուրիշը: Ինքներդ ձեզ հա՛րց տվեք՝ ինչպե՞ս է այդ մարդն իրեն զգում տվյալ պահին։ Ես ինձ երբևէ նույն կերպ զգացե՞լ եմ։ Ինչպե՞ս կարող եմ օգտակար լինել։

Խորհուրդ 4

Դուք չեք կարող մշտապես վերահսկել ուրիշների վարքագիծը, սակայն կարող եք հարգանքով ասել նրանց, թե ինչ եք զգում կամ մտածում: Սկզբում կարող է հեշտ չլինել, բայց փորձե՛ք արտահայտել, թե ինչ եք զգում, և ասել՝ ինչի կարիք ունեք կամ ինչ կուզեիք, որ ձեր զրուցակիցն աներ։

Օրինակ՝ «Ես հիմա շատ ___________ եմ զգում : Ինձ հիմա պետք է ______: Կարո՞ղ ես ________»:

Զգացմունքներիդ և կարիքներիդ մասին հարգալից կերպով հաղորդել կարողանալը ձեռքբերովի հմտություն է, որը կարելի է բարելավել գործածության եղանակով: Մեր հույզերն իմանալն/ճանաչելն ու դրանց մասին մյուսներին հաղորդելը հոգեկան առողջությունը վայելելու առաջին քայլն է. դու դրան արժանի ես:

Խորհուրդ 5

Առաջին դեմքով խոսիր: «Ես»-ով նախադասությունը սկսելը ցույց է տալիս, որ դու տիրապետում ես զգացմունքներիդ: «Դու»-ով սկսվող արտահայտությունները հաճախ մյուսներին են առաջին պլան մղում կամ մեղքը ուրիշների վրա են գցում:

Փորձիր այսպես ասել Խուսափիր այսպես ասելուց

Սթրես եմ ապրում, երբ ուշանում եմ: Կարո՞ղ ենք ավելի շուտ դուրս գալ:

Քո պատճառով միշտ ուշանում ենք:
Հիհմա նյարդայնացած եմ: Նյարդայնացնու՛մ ես ինձ:
Ինձ անտեսված եմ զգում: Կարո՞ղ եմ ես էլ մի բան ասել: Երբեք ինձ չես լսում:
Բարկանում եմ, երբ իմ կարծիքը չեն հարցնում: Ծրագրերը միշտ առանց ինձ ես կազմում: 
Երիտասարդը զրուցում է ընկերների հետ:
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

Խորհուրդ 6

«Ոչ» ասա: Երբ և ինչպես «ոչ» ասել իմանալը և կարողանալը կարևոր է քո մասին հոգ տանելու համար: «Ոչ» ասելը կարող է դժվար լինել: Ահա մի քանի բան, որ կարող են օգնել:

Թող ուրիշներն իմանան, որ կարևոր են, բայց դու ևս կարևոր ես:

  • «Գնահատում եմ դա/ասվածը/արվածը, բայց ոչ, շնորհակալ եմ:

  • «Մտածում եմ քո մասին/մտքիս ես, բայց չեմ կարող:

  • «Հասկանում են, թե ինչու դա կարող է քեզ հարմար լինել, բայց իմ դեպքում, չի աշխատի:

Բացատրիր ոչ ասելու պատճառը:

  • «Չեմ կարող, որովհետև այլ պայմանավորվածություն ունեմ»:

  • «Երանի կարողանայի, բայց, ցավոք, այս շաբաթ ժամանակ չունեմ/ժամանակ չեմ գտնի»:

  • «Անկեղծ ասած՝ ինձ լավ չեմ զգում այս հարցի հետ կապված, այպես որ ստիպված եմ ասելու՝ ոչ»:

Այլընտրանք առաջարկեք

  • «Այսօր ժամանակ չունեմ, բայց գուցե մի երկու շաբաթի՞ց»:
  • «Անիրատեսական է ինձ համար, բայց գուցե Աշոտի՞ն հարցնես»:
  • «Ֆիլմ դիտել չեմ ուզում հիմա, բայց գուցե դուրս գանք զբոսնելու՞»:

Խորհուրդ 7

Հիշե՛ք, տարաձայնություններ ունենալը կամ տարբեր լինելը նույնը չեն, ինչ բռնության կամ բուլլինգի ենթարկվելը: Եթե ձեր հարաբերություններում ձեզ անապահով կամ վիրավորված եք զգում, օգնությա՛ն դիմեք վստահելի ընկերոջը կամ մեծահասակին։

Միշտ չէ, որ օգնություն խնդրելը հեշտ է, բայց դա համարձակության նշան է և ինքներդ ձեր մասին հոգ տանելու միջոց։ Եթե քեզ ինչ-որ բան է անհանգստացնում, և զգում ես, որ ոչ ոքի չես կարող ասել, ապա փորձի՛ր կապ հաստատել քո դպրոցի հոգեբանի կամ հոգեբանական աջակցություն տրամադրող այլ մասնագետների հետ` https://uni.cf/3SEjXft: Կարող ես նաև աջակցություն տրամադրող թեժ գծին զանգահարել +37460627070: