Ինչպե՞ս պետք է փոխակերպվի կրթությունը. պատասխանը՝ երիտասարդներից
ՀՀ ԿԳՍՄՆ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել կրթական համակարգի թիվ մեկ շահառուների՝ դեռահասների և երիտասարդների հետ:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունը 2030-ին թվականին, ինչպե՞ս, ի՞նչ ուղղությամբ պետք է փոխակերպվի կրթական ոլորտը, որպեսզի բավարարի այսօրվա, վաղվա պահանջներին և նպաստի մրցունակ հասարակության ձևավորմանը։
Այս և այլ հարցերի մասին խոսելու, պատասխաններն ու լուծումները գտնելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել կրթական համակարգի թիվ մեկ շահառուների՝ Հայաստանի մի շարք մարզերից 14-23 տարեկան ավելի քան 100 դեռահասների և երիտասարդների հետ:
Այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ Նյու-Յորքում տեղի է ունենալու «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովը, որի նպատակն է՝ մոբիլիզացնել քաղաքական հավակնությունները, գործողությունները, լուծումները՝ վերափոխելու կրթությունը մինչև 2030 թվականը:
Հայաստանը, որպես ՄԱԿ անդամ պետություն, ևս հանձնառել է իրականացնել ազգային խորհրդակցություններ շահագրգիռ բոլոր կողմերի հետ, նաև՝ երիտասարդների հետ, և ներկայացնել, թե որոնք են այն գերակայություններն ու հանձնառությունները, որ ստանձնում է որպես պետություն։
Երևանում, Գյումրիում, Սպիտակում, Արմավիրում, Էջմիածնում երիտասարդների հետ կազմակերպվել են խորհրդակցություններ՝ երեք հիմնական թեմատիկ ուղղություններով՝ համավարակի ազդեցությունը դպրոցի, կրթական համակարգի և աշակերտների վրա, համավարակի ազդեցությունը աշխատաշուկա մուտք գործելու, կյանքի հմտությունների վրա և ինչպես հաղթահարել թվային գրագիտության մարտահրավերները:
«Կրթությանը վերաբերող մեծաթիվ գագաթնաժողովներ ու քննարկումներ ենք ունեցել, գիտենք որոնք են մեր խնդիրները, բայց կարևորում ենք, որ լուծումները միասին գտնենք: Ակնկալում ենք ձեզ հետ միասին բացահայտել, գտնել մեկ կամ մի քանի լուծումներ և գաղափարներ, որոնք կնպաստեն կրթական համակարգի փոխակերպմանը, ի դեպ, ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար»,- նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան՝ ընդգծելով, որ խորհրդակցությունների ընթացքում երիտասարդները պետք է գտնեն «ոչ թե ինչը, այլ ինչպես»-ը։
«Կրթության զարգացումը առաջին հերթին իրականացվում է հենց իրենց՝ երիտասարդների համար։ Եվ այստեղ շատ կարևոր է պահել և զարգացնել հետադարձ կապը նրանց հետ, որպեսզի կրթության վերափոխման ողջ գործընթացի ժամանակ հնարավոր լինի օբյեկտիվորեն գնահատել այս կամ այն քայլի, մեթոդի և գործիքակազմի ազդեցությունը լսարանի վրա»,-
«Խնդիրները դուրս բերելուց բացի, մենք նաև քննարկելու ենք, թե ինչ են խորհուրդ տալիս երիտասարդները և որ պատկան մարմիններին։ Հավաքված այդ խնդիրներն ու լուծումները ներկայացվելու է գագաթնաժողովի ընթացքում։ Եվ դրա հիման վրա նաև պետությունը կմշակի ոլորտում իր առաջնահերթյունները», -
23-ամյա Զարինե Կոստանդյանը խորհրդակցությանը մասնակցող երիտասարդներից մեկն է: Նա խորհրդակցության ժամանակ մատնանշել է համավարակի հետևանքով առաջացած խնդիրների և օնլայն կրթության բացասական կողմերի մասին։ «Շատ դեպքերում վերահսկողություն չկար ու աշակերտները ներկա էի ստանում, սակայն տեսախցիկը անջատում էին ու դասին չէին մասնակցում։ Քննության ժամանակ էլ ուղղակի գիրքը դնում կարդում էին ու ուսուցիչը չէր նկատում դա», - նշում է Զարինեն և հավելում, որ, իր կարծիքով, դպրոց գնալը ու ֆիզիկապես այնտեղ լինելն էլ է շատ կարևոր։ Շփումը ուսուցիչների, աշակերտների հետ դեմառդեմ, դա էլ ուսումնական պրոցեսի վրա դրական է անդրադառնում։
«Շատ ճիշտ ու լավ գաղափար է, քանի որ մեզանից լավ ոչ ոք չի կարող իմանալ կրթական համակարգի թերություններն ու խնդիրները։ Մենք մեջն ենք, տեսնում ենք ինչն է լավ ու վատ և ինչ կարելի է անել, որ ավելի լավ լինի»,-
«Նախ շատ ուրախացրեց այս խմբային աշխատանքը և փաստը, որ երիտասարդության վրա հույս են դնում ու մեզ վստահում են, մեր կարծիքը հարցնում են, կարևորում ու հաշվի առնում», - նշում է Անին և հավելում. «Համակարգչին շատերը չէին տիրապետում, ինչի պատճառով հաճախ դասերն ընդհատվում էին: Կարծում եմ անհրաժեշտ է ներգրավել ավելի երիտասարդ կադրեր, թվային հմտությունները լավացնելու համար դասընթացներ կազմակերպել»,-
«Առցանց տարբերակով կրթությունն առավել հասանելի է դառնում, քանի որ դու տանը նստած կարող ես, օրինակ, ոչ ֆորմալ կրթության դասընթացների, ճամբարի մասնակցես, որին մասնակցում են տարբեր երկներից այլ երիտասարդներ։ Ու եթե համավարակը չլիներ ու այդ ամենն իրականացվեր օֆլայն, դու հնարավորություն չէիր ունենա կրթություն ստանալ այդ ձևով։ Այսպես առցանց կարող ես հասնել անհասանելի վայրեր», -
«Կրթությունը մարդու հիմնային իրավունքներից է, որի շարունակական զարգացումն ու ժամանակակից աշխարհի պահանջներին, մարտահրավերներին համապատասխանեցումը կենսական անհրաժեշտություն է բոլոր պետությունների և հասարակությունների համար։ Երիտասարդներն ամեն օր ապրում են կրթական համակարգում, և նրանք ամենալավը կարող են ասել, թե ինչպես պետք է վերափոխել կրթական համակարգը։ Մեզ համար առաջնահերթ էր խնդիրները և լուծումները երիտասարդների հետ քննարկելը: Շարժվում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնական գաղափարներից մեկով՝ ոչինչ երիտասարդների մասին, առանց նրանց մասնակցության», -