Ինչու է կարևոր խոսել երեխայի հետ արտակարգ իրավիճակի մասին
Դիտարկենք արտակարգ իրավիճակների մասին երեխայի հետ խոսելու և չխոսելու հետևանքները

Երեխայի համար արտակարգ իրավիճակներում ծնողը դժվար կացության մեջ է հայտնվում և հաճախ չի կողմնորոշվում՝ խոսե՞լ երեխայի հետ իրավիճակի մասին, թե՞ ոչ, պատասխանե՞լ հարցերին, թե՞ շեղել նրան: Դիտարկենք նման իրավիճակների մասին երեխայի հետ խոսելու և չխոսելու հետևանքները ստորև ներկայացվող աղյուսակի միջոցով։
Չխոսելը հանգեցնում է |
Խոսելը նպաստում է |
երեխայի վախերին ու տագնապին |
երեխայի հուզական լարվածության թուլացմանը |
մեծահասակների նկատմամբ անվստահության առաջացմանը, ծնող –երեխա կապի թուլացմանը |
մտերիմների հետ փոխհարաբերությունների լավացմանը |
լքվածության, միայնակության զգացմանը |
միմյանց հուզական աջակցությանը |
կասկածամտությանը, անհանգստությանը, մեղքի զգացմանը, իրավիճակի վերաբերյալ ենթադրություններին |
իրավիճակի վերաբերյալ հասկանալի և հավաստի տեղեկույթի տրամադրմանը |
սեփական հույզերը, անհանգստությունները հասկանալու դժվարությանը |
կյանքի համար կարևոր կենսափորձի ձեռքբերմանը |
Առաջին հայացքից կարող է թվալ, թե եթե մենք երեխային չասենք դժվարությունների մասին, նրան կպաշտպանենք մեծ ու անտանելի ցավից: Սակայն կարևոր է հիշել, որ բոլոր, այդ թվում՝ և բացասական, ապրումները երեխայի կյանքի կարևոր մասն են: Հետևաբար, անհրաժեշտ է երեխային ասել ճշմարտությունը և խոսել նրա հետ այդ մասին:
Արտակարգ իրավիճակ. ինչպես և ինչ խոսել երեխայի հետ