Ի՞նչ է անում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու համար

Կառավարության և այլ պետական կառույցների հետ գործընկերությամբ իրականացվել են հետևյալ հիմնական գործողությունները

Ժաննա Ուլիխանյան
Աղջնակը գրում է այգում վարդագույն պատի վրա:
UNICEF Armenia/2016/Pirozzi

04 Հոկտեմբեր 2018

2016 թվականից ի վեր՝ կառավարության և այլ պետական կառույցների հետ գործընկերությամբ իրականացվել են հետևյալ հիմնական գործողությունները.

 

1.Ստեղծվել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական բազմոլորտ խորհուրդ

Արդարադատության նախարարությունը ստեղծել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական բազմոլորտ խորհուրդ, որին մասնակցում են ոլորտին առնչություն ունեցող բոլոր պետական կառույցները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային և տեղական կազմակերպություններ ու փորձագետներ։ Իրականացվել է Երեխաների պաշտպանության համակարգի, դրա բաղադրիչների ու պարտականությունների գնահատում՝ ապահովելու Երեխայի խնամքի և սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների հետ մեկ ընդհանուր տեսլական և ուղի.

2. Հայաստանը միացել է «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերությանը (EVAC GP) և դարձել ուղենշող երկիր։

Հայաստանին տրամադրվել է շահերի պաշտպանության արդյունավետ աջակցություն և տեխնիկական օժանդակություն՝ միանալու համացանցի միջոցով երեխաների սեռական շահագործման եւ չարաշահման «WePROTECT» գլոբալ դաշինքին, ինչպես նաև՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» [EndViolenceAgainstChildren] գլոբալ գործընկերությանը (EVAC GP), որին Հայաստանը միացել է որպես ուղենշող երկիր։

3. Մշակվել է հեռավար ուսուցման դասընթաց

Դատավորների ու դատախազների համար մշակվել է հեռավար ուսուցման դասընթաց՝ քրեական դատավարությունում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

4. Ամրապնդվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունները

Իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների ամրապնդում՝ դառնալու ոտնահարված իրավունքներով երեխաների իրավական պաշտպանության արդյունավետ միջոց։

5.Ուսումնասիրվել է տուժած երեխաների կարիքները

Իրականացվել է ուսումնասիրություն տուժած երեխաների կարիքների վերաբերյալ, դատավորների ու դատախազների համար մշակվել է տուժած երեխաների ու անչափահաս վկաների հետ աշխատելու ձեռնարկ։

6.Տրամադրվել է փորձագիտական օգնություն է համապատասխան օրենսդրական ակտերի վերաբերյալ

Փորձագիտական օգնություն է տրամադրվել այնպիսի կարևոր օրենսդրական ակտերի վերաբերյալ, ինչպիսիք են Ընտանեկան օրենսգիրքը (ինչը հանգեցրեց փոփոխությունների և լրացումների, որոնց միջոցով բարեփոխվեց ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների՝ երեխաների որդեգրման գործընթացը՝ Հաագայի կոնվենցիային համապատասխան), որդեգրման մասին ենթաօրենսդրական ակտեր, Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, այլ)։

Ի՞նչ է նշանակում լինել ուղենշային երկիր

Տեսանյութը սկզբնաղբյուր կայքում
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
«Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության երկրների ներգրավման ղեկավարը ներկայացնում է, թե ինչ է նշանակում լինել ուղենշային երկիր և ինչ պարտականություններ է դա առաջացնում:

Հետագա աշխատանքների ուղղությունները

Որպեսզի դրական զարգացումները լինեն շարունակական, անհրաժեշտ է հետագայում ուշադրությունը կենտրոնացնել հետևյալ ուղղություններով. պետք է շարունակել հիմնվել միջգերատեսչական և բազմոլորտ համագործակցության հարթակի վրա, տրամադրել փորձագիտական խորհրդատվություն վերաբերելի օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ, շարունակել սոցիալական ծառայությունների, արդարադատության և իրավապահ մարմինների մասնագետների կարողությունների զարգացումը, իրազեկել հանրությանը երեխաների իրավունքների մասին, օրենքի հետ առնչվող երեխաների համար հասանելի դարձնել իրավաբանական և հոգեբանասոցիալական օգնությունը, և մի շարք այլ քայլեր ու պլաններ:

Լավ մշակված և համապարփակ, բազմաոլորտային միջամտություններով երեխաների նկատմամբ բռնության նվազեցմանն ուղղված կառավարության շարունակական ջանքերը, Հայաստանին՝ որպես ուղենշող երկիր, ոչ միայն կմղեն նոր մակարդակի՝ հաջողված քաղաքականություն մշակելու, գործուն մեխախանիզմներ ներդնելու ու դրանք աշխարհի հետ կիսելուառումով, այլև, ամենակարևորն է՝ հնարավորություն կտան ընդհատել սերունդներով փոխանցվող բռնության շրջանը և դրա վնասներն ու կործանարար ազդեցությունը հասարակության և հանրային առողջության վրա, ինչպես նաև երկրի ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ համար է՛լ ավելի կմեծացնեն ապահով միջավայրում առավել ԱՌՈՂՋ և ԵՐՋԱՆԻԿ մեծանալու հնարավորությունները։

Ավելի հեշտ է բռնությունը կանխարգելել, քան արձագանքել արդեն տեղի ունեցած դեպքերին

Տեսանյութը սկզբնաղբյուր կայքում
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը խոսում է, թե պետությունն ինչպես կարող է վերջ դնել երեխաների հանդեպ բռնությանը և ինչու է կանխարգելումն ավելի ավելի կարևոր: