Դիմակ կրելու շաբաթը՝ դիմակի իսկական տոն

Միացիր նաև ԴՈՒ՛: Շարունակիր կրել դիմակ: Ասա ընտանիքիդ, ընկերոջդ, հարևանիդ, թե ինչու՞ ես ԴՈՒ՛ դիմակ կրում։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Գոհար Հարությունյանը իր երեք երեխաների հետ այգում նստած է և դիմակ է կրում։
UNICEF Armenia/2020/Grigoryan
15 Օգոստոս 2020

Օգոստոսի 7-14-ին ամբողջ աշխարհում առաջին անգամ նշվում է Դիմակ կրելու շաբաթը՝ ոգեշնչելու բոլորին դիմակ կրել և աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին։

Քանի դեռ վարակի դեմ պայքարող պատվաստանյութերն ու դեղամիջոցները մշակման փուլում են, դիմակ կրելը վարակի տարածումը կանխարգելելու լավագույն միջոցներից մեկն է, հատկապես՝ երբ այն զուգորդվում է ֆիզիկական հեռավորության կանոնի պահպանման և ձեռքերն օճառով հաճախակի լվացման հետ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, աշխատելով ՄԱԿ-ի այլ գործակալությունների, կառավարության, դոնորների և այլ գործընկերների հետ, կանխատեսել է անհրաժեշտ դիմակների քանակը, գնել մրցունակ գներով՝ վերահսկելով դիմակների որակը և աջակցելով դրանց մատակարարմանը։

Կորոնավիրուսի վարակի արձագանքման ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջնագծում աշխատողների համար գործընկեր նախարարություններին է մատակարարել 52,000 մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ, 200 հատ բազմակի օգտագործման դեմքի պաշտպանիչ վահան և 9,000 հատ N95 շնչադիմակներ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ին միացած մեր ընկերները՝ տարբեր մասնագիտության տեր մարդիկ, հանրային դեմքեր, հայտնի մայրիկներն ու իրենց փոքրիկները, ԱՀԿ նախաձեռնած դիմակի շաբաթը համացանցում իսկական դիմակահանդեսի վերածեցին:

Խորհրդանշական այս շաբաթվա ընթացքում, անկախ մեր տարբերություններից, բոլորիս կոչը նույնն է՝ անձնական բարձր պատասխանատվություն ցուցաբերելով օգնել կանխարգելելու վարակի տարածումն ու պահպանելու մեր և մեր հարազատների առողջությունը:

Մեզ միացած անհատները ոչ միայն պատրաստ են, այլև մեծ սիրով են կրում դիմակ՝ քաջ գիտակցելով, որ այսօրվա փոքրիկ «անհարմարությունը» վաղվա անվտանգ կյանքի երաշխիքներից է:

Միացիր նաև ԴՈՒ՛: Շարունակի՛ր կրել դիմակ: Ասա՛ ընտանիքիդ, ընկերոջդ, հարևանիդ, թե ինչու՞ ես ԴՈՒ՛ դիմակ կրում:

Դարձի՛ր համավարակի դեմ աշխարհի միասնական պայքարի մասնիկ:

Կրում եմ դիմակ, որ ընտանիքս առողջ լինի: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ոգևորությամբ միացել է դիմակ կրելու ԱՀԿ-ի շաբաթին: Օգոստոսի 7-14-ը...

Posted by Gohar Harutyunyan on Wednesday, August 12, 2020

Դիմակ կրելու շաբաթվա ընթացքում մեզ հետ է նաև բժիշկ ռադիոլոգ Շաքե Հմայակյանը։ «Կրում եմ դիմակ, որ ավելի շատ մարդկանց...

Posted by UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան on Friday, August 14, 2020

Սույն արշավը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: