Դիմակները ձեր առօրյա կյանքի մի մասը դարձնելու 4 պատճառ

Հայացք դիմակների պատմական զարգացմանը

Անի Ալեքսանդրյան
Երիտասարդ աղջիկը միայնակ նստած է դահլիճում և դիմակ է դրել։
UNICEF Armenia/2020
13 Օգոստոս 2020

Մեզանից շատերի համար COVID-19-ը հիշվելու է դիմակների շուրջ հանրային աղմուկի միջոցով: Այնուամենայնիվ, դիմակները մարդկության կողմից օգտագործվել են դեռևս COVID-19- ից առաջ:

Նշելով պատմության մեջ Դիմակների համաշխարհային առաջին շաբաթը՝ դիտարկենք, թե առաջին հերթին ինչու՞ են մեզ անհրաժեշտ դիմակներ, և ինչպե՞ս են դրանք զարգացել մարդկության ողջ պատմության ընթացքում: Դիմակները, տարբեր պատճառներից ելնելով, անհրաժեշտ են եղել, իսկ երբեմն էլ՝ հույժ կարևոր և պարտադիր: Ահա՛ թե ինչու:

Բնապահպանական խնդիրներ և աղետներ

  • Մթնոլորտի և շրջակա միջավայրի աղտոտում
  • Աղետներ, օրինակ՝ պայթյուններ, հրդեհներ, երկրաշարժեր

Կենցաղային անվտանգություն

  • Խորհուրդ է տրվում կրել դիմակներ՝ թունավոր մաքրող միջոցներ օգտագործելիս
  • Տանը մենք նույնպես կարող ենք ենթարկվել օդի աղտոտիչների՝ այդ թվում՝ գազերի և մանր մասնիկների ազդեցությանը

Հանրային առողջություն

  • Աշխարհի բազում պետություններ դիմակները կիրառում են հանրային առողջության հետ կապված խնդիրների՝ գրիպի, իսկ այսօր՝ ՔՈՎԻԴ-19-ը կանխարգելելու համար։ Կորեայի, Ճապոնիայի և Չինաստանի նման երկրներում մարդիկ ճանապարհորդելիս պարբերաբար դիմակներ են կրում, որպեսզի կանխեն մանրէների տարածումը, եթե վատառողջ են:

Աշխատանքի անվտանգություն

  • Եթե աշխատում եք վտանգավոր միջավայրում, որտեղ առկա են քիմիական նյութեր, տոքսիններ և վտանգավոր նյութեր, անվտանգության և պաշտպանության համար հաճախ անհրաժեշտ է դիմակ կրել:

 

Դիմակի պատմական էվոլյուցիան

Դիմակները կիրառվել են մարդկության պատմության ամբողջ ընթացքում, և դրանց օգտագործումը ժամանակի ընթացքում զարգացում է ապրել:

Հին քաղաքակրթություն/աշխարհ

Հին աշխարհում դիմակը օգտագործվում էր մահացածների դեմքը պաշտպանելու համար: Օրինակ՝ Եգիպտոսի դամբարաններում մահացածների դեմքին ոսկե դիմակ էր դրվում՝ դիմագծերին միաձուլվելու և դրանք անփոփոխ պահելու համար։

Հին աշխարհում կիրառվող ոսկե դիմակ։

 

Կիրառումը կատարողական արվեստում

Դիմակները սկսեցին օգտագործել թատրոնում: Եվրոպայում Վերածննդի տարիներին դրանք նորաձև ու հանրաճանաչ դարձան: Դիմակները պատրաստվում էին տարբեր նյութերից՝ փայտից, կաշվից, կտավից և մետաքսից։

Արվեստում կիրառվող դիմակներ

 

Պաշտպանիչ դիմակներ

Առաջին պաշտպանիչ դիմակները օգտագործվել են ավելի քան 2000 տարի առաջ՝ Հռոմեական կայսրության օրոք: Դիմակները օգտագործվում էին մարտի դաշտում, ինչպես նաև հանքերում՝ աշխատողներին օդում կուտակվող թունավոր գոլորշիներից պաշտպանելու համար:

16-րդ դարի ընթացքում Լեոնարդո դա Վինչին ձևափոխեց դիմակը և առաջարկեց նավաստիների բերանները ծածկել խոնավ կտորներով՝ իրենց ռազմածովային մարտերի ժամանակ հնարավոր քիմիական հարձակումներից պաշտպանելու համար:

Պաշտպանիչ միջնադարյան դիմակ։

 

Ժանտախտներ և համաճարակներ

14-րդ և 18-րդ դարերի ընթացքում Եվրոպայում զանգվածային մահացության և ավերածությունների պատճառ դարձան տարատեսակ համավարակներն ու ժանտախտը:

Այն ժամանակ արդեն հասկանալի էր, որ հիվանդությունը տարածվում է քթի և բերանի միջոցով։

1619 թ. ֆրանսիացի բժիշկ Շառլ դե Լորմը հորինեց ստվարաթղթից պատրաստված դիմակ, որն ուներ բեկ և երկու անցքեր, որոնք թույլ են տալիս շնչել: Ներսում այն պարունակում էին ախտահանող հատկություններ ունեցող չոր ծաղիկներ, խոտաբույսեր և համեմունքներ:

Ժանտախտի ժամանակ օգտագործվող դիմակ։

 

Արդյունաբերական հեղափոխություն

18-րդ դարում, գործարանների զարգացման տարիներին, աշխատավայրերում դեմքը պաշտպանող հնարքներ էին կիրառվում։

Արդյունաբերական հեղոփոխության ժամանակ օգտագործվող դիմակներ։

 

Վիրաբուժական դիմակներ

19-րդ դարի վերջում գերմանացի բժիշկ Կառլ Ֆլյուգը հայտարարեց, որ հիվանդության տարածումը բժիշկների և հիվանդների միջև տեղի է ունենում թքի միջոցով և բոլոր բուժաշխատողներին առաջարկեց վիրահատական գործողությունների ընթացքում դիմակ կրել:

Վիրաբուժական դիմակներ

 

Առաջին Համաշխարհային պատերազմի հակագազերը

Առաջին համաշխարհայինի ժամանակ օգտագործվող հակագազերը։

 

Հանրային առողջության պաշտպանության համար դիմակներ

Դիմակներն այսօր դիտարկվում են որպես պաշտպանիչ միջոցներ, որոնք պետք է օգտագործվեն ոչ միայն բուժաշխատողների, այլև հանրության կողմից աշխատանքային միջավայրում, տանը և այլուր։

Դիմակով աղջիկը մետրոյում։

 


Պաշտպանիչ դիմակներ կրելը հույժ կարևոր է, երբ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներ կան։ Խորհուրդ է տրվում, իսկ հաճախ պահանջվում է, որ մարդիկ դիմակներ կրեն այնպիսի վայրերում, ինչպիսիք են շինհրապարակները, դպրոցական լաբորատորիաները, աղետի գոտիները, համավարակները, հիվանդանողները, հետազոտական լաբորատորիաները, նույնիսկ տանը թունավոր մաքրող միջոցներ գործածելիս։

Այսօր, երբ կորոնավիրուսային համավարակը դեռ շարունակվում է և սպառնում մարդկանց առողջությանը, պաշտպանիչ դիմակներ կրելը դարձել է մեր կյանքի կարևոր բաղկացուցիչ տարրը։ Առիթն օտգագործելով՝ շատերը ստեղծագործ մոտեցում են ցուցաբերել և ստեղծել ուրույն դիմակներ, որ ոչ միայն պաշտպանում են վարակվելուց, այլև հարմարավետ են և ընդգծում են անհատի ոճը։ Ահա՛, թե ինչպիսի պաշտպանիչ դիմակների կարելի է հանդիպել այսօր։

 

Նորաձև դիմակ։
Նորաձև դիմակ։
 
Աղբյուրներ.

 


Սույն արշավը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: