Արթուր Ալեքսանյան

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է նշանակվել 2019 թ-ի նոյեմբերին

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Արթուր Ալեքսանյանը նստած է տարրական դասարանի դասասենյակում ու Արթուրը և նրա կողքին նստած փոքրիկ աղջնակը ժպտում ենք միմյանք։
UNICEF Armenia/2019/22 producation
14 Նոյեմբեր 2019

Առողջ ապրելակերպի չեմպիոնը

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը անկախ Հայաստանի ամենաշատ հաղթանակների արժանացած Օլիմպիական չեմպիոններից է: Նա 21-րդ դարի Հայաստանի ամենահանրաճանաչ մարզիկներից մեկն է:

Արթուրը Օլիմպիական խաղերի չեմպիոն (2016) և բրոնզե մեդալակիր է (2012), Աշխարհի եռակի չեմպիոն (2014, 2015, 2017) է, Եվրոպայի քառակի (2012, 2013, 2014, 2018) ու Եվրոպական խաղերի չեմպիոն է:

Ալեքսանյանը ըմբշամարտում իր առաջին քայլերը սկսել է 9 տարեկան հասակում իր հոր՝ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ, ով Հայաստանի վաստակավոր մարզիչներից է: Այնուհետև 2011-ին նա դարձել է Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, որից հետո միացել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային թիմին:

Արդեն 2014-2017թ. Արթուրը ճանաչվել է Հայաստանի Տարվա լավագույն մարզիկ և պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ և 1-ին աստիճանի շքանշանով: Իսկ մարզադպրոցը, որտեղ նա պատրաստվել է, անվանակոչել են իր պատվին: Նա, ի դեպ, ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը:

«Յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ է ոգեշնչել ու նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի նա առողջ ապրելակերպ վարի ու առողջ սնվի: Սա հատկապես կարևոր է կյանքի առաջին տարիներին»

Արթուր Ալեքսանյան