Արդյոք կարո՞ղ է երեխայի համընդհանուր նպաստը լուծել երեխաների աղքատության խնդիրը

Զրույց Ջոան Բոսվորթի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի սոցիալական քաղաքականության փորձագետի հետ:

Իանա Քրուել
14-ամյա Հակոբի նկարն է Երևանի աղքատ համայնքներից մեկում: Նա կանգնած է պատշգամբում, իսկ հետևում երևում են ուրիշ տների տանիքներ:
UNICEF Armenia/2016/Pirozzi
07 Փետրվար 2019

Չնայած վերջին տասնամյակներում աղքատությունը նշանակելիորեն նվազել է՝ 22մլն երեխա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում շարունակում է ապրել աղքատության մեջ: Քիչ հավանական է, որ այս երեխաների համար առողջապահական ծառայությունները հասանելի լինեն, որ նրանք հիմնական կրթություն ստանան և մեծանալով կարողանան իրենց ներդրումն ունենալ իրենց երկրների սոցիալական, տնտեսական և քաղաքական ապագայի համար: Հավանաբար այս երեխաները նաև ավելի վատ սնուցում կստանան, ինչը նրանց խոցելիությունը ավելի է խորացնում:

Ինչպե՞ս կարող ենք կոտրել աղքատության շրջանը: Ինչպե՞ս ենք հասնելու մինչ 2030-ը աղքատությունը կիսով չափ կրճատելու Կայուն զարգացման առաջին նպատակին: Ինչպիսի՞ աջակցություն պետք է ցուցաբերել այս երեխաներին աղքատությունից հանելու համար՝ միաժամանակ բյուջե հատկացնելով նաև մյուս զարգացման ծրագերին և սոցիալական ծառայություններին:

Այս և այլ խնդիրները լուծելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և Արտասահմանյան զարգացման ինստիտուտը համախմբել են մի շարք կառավարությունների և այլ գործընկերների՝ փետրվարի 6–8-ը Ժնևում կազմակերպելով երեխաների նպաստների վերաբերյալ միջազգային համագումար:

Համագումարից առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի սոցիալական քաղաքականության փորձագետը իր տեսլականն է ներկայացնում մանկական աղքատությունը նվազեցնելու երկու հիմնական գործիքների վերաբերյալ:

Ի՞նչ է երեխայի համընդհանուր նպաստը և ինչպես կարող է այն օգնել աղքատության մեջ ապրող երեխային:

Ջոան: Երեխաների համընդհանուր նպաստը փոքր գումար է, որը փոխանցվում է երկրում ապրող յուրաքանչյուր երեխային՝ ծնողներին և խնամակալներին օգնելով հոգալ երեխայի կարիքներն ու ապահովել, որ նրան ամեն ինչ հասանելի լինի կյանքի լավ սկզբի համար:

Դրանք կանոնավոր կերպով տրվող նպաստներ են և կախված չեն ընտանիքի եկամուտից և դասակարգման այլ գործոններից: Իհարկե, այս նպաստը երեխայի բոլոր ծախսերը չի հոգում, բայց հաստատ աջակցում է:

Երեխայի համընդհանուր նպաստի համակարգը գործում է բարձր եկամուտ ունեցող շատ երկրներում, օրինակ՝ Կանադայում, Շվեդիայում, Ֆրանսիայում: Միջին եկամուտ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հարավային Աֆրիկան և Արգենտինան, նույնպես այդ ուղղությամբ են շարժվում:

Երևանի աղքատ թաղամասերից մեկում ապրող 11 երեխա ունեցող ընտանիքի մայրը 3 երեխաների հոտ խոհանոցում ճաշ են պատրաստում:
UNICEF Armenia/2016/Pirozzi

Ո՞րոնք են երեխայի թիրախային նպաստները:

Ջոան: Թիրախավորված նպաստը նույնպես գումար է, որ տրվում է միայն հատուկ իրավիճակներում գտնվող ծնողներին և խնամակալներին: Սա կարող է թիրախել, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին կամ ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաներին: Կարճ ասած՝ նման աջակցություն ստանալու համար երեխաներն ու ընտանիքները պետք է ցույց տան, որ բավականաչափ եկամուտ և ապրուստի այլ միջոցներ չունեն:

Ինչպե՞ս են ազդում այս նպաստները երեխայի կյանքի վրա:

Ջոան: Դրամային նպաստները շատ դրական ազդեցություն ունեն երեխայի կյանքի վրա, անգամ եթե գումարը փոքր է: Տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ երեխաները սկսում են ավելի լավ դպրոց հաճախել, անհրաժեշտության դեպքում ստանալ առողջապահական ծառայություններ, իսկ երբեմն էլ՝ սկսում են ավելի լավ սովորել և ավելի լավ սնվել, ինչն էլ երկարաժամկետ հետևանք է թողնում երեխաների վրա:

Դրամային փոխանցումները նվազեցնում են երեխաների վաղ տարիքում աշխատանքի անցնելու և սեքսով զբաղվելու հավանականությունը: Օրինակ, Թուրքիայում նպաստ ստացող աղջիկները 10 տոկոսով ավելի հավանական է, որ դպրոց հաճախեն, քան նպաստ չստացողները: Բացի նման շոշափելի արդյունքներից՝ այս փոքր գումարը կարող է բարձրացնել երեխաների ինքնավստահությունն ու ինքնագնահատականը՝ օգնելով նրանց ներառվել շրջապատում և վարել ավելի ակտիվ կյանք:

Առողջ, կրթված և ինքնավստահ երեխաները մեծահասակ տարիքում ավելի մեծ հաջողությունների են հասնում, ուստի այս նպաստները ոչ միայն աջակցում են այսօրվա երեխաներին, այլև ապագա հասարակության համար ավելի լավ հիմք են ստեղծում:

Ո՞րն է ամենախոցելի երեխային պաշտպանելու ճանապարհը:

Ջոան: Ամենախոցելի երեխաներին պաշտպանելու և նրանց իրավունքների իրացմանն աջակցելու համար, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է ապահովեն, որ իրականացվող բոլոր ծրագրերը հասանելի լինեն բոլոր երեխաներին, այդ թվում նաև ամենաաղքատ ու ամենախոցելի երեխաներին: Սա արվում է ընտանիքներին կանոնավոր տրվող նպաստների ծածկույթն ընդլայնելու միջոցով: Հաճախ սա հնարավոր է իրականացնել՝ միայն պարզեցնելով առկա համակարգերը:

Սակայն նաև պատահում է, որ մի խումբ երեխաներ հավելյալ աջակցության կարիք ունենան: Ուստի կառավարությունները պետք է մշակեն լրացուցիչ սոցիալական ծառայություններ և հավաքագրեն ավելի փորձառու մասնագետներ և սոցիալական աշխատողներ, ովքեր կաշխատեն ավելի բարդ խնդիրների ուղղությամբ, ինչպիսիք են օրինակ՝ բռնությունն ու հոգեկան առողջությունը:

Վանաձորի աղքատ թաղամասում թիթեղյա տնակի մեջ ապրող Ստեփանն ու իր մայրը նստած են միմյանց գրկած ու ժպտում են միմյանց:
UNICEF Armenia/2018/Sokhin

Երեխաների ի՞նչ նպաստներ են գործում Հայաստանում:

Հայաստանում գործում են տարատեսակ երեխաներին թիրախավորող նպաստներ: Երեխայի համընդհանուր նպաստի գաղափարին մոտ է համարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը, որը տրամադրվում է խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողներին կամ խնամակալներին: Համընդհանրության սկզբունքն ավելի տեսանելի է երեխայի ծննդյան նպաստի համատեքստում, քանի որ այն տրամադրվում է յուրաքանչյուր ծնված երեխայի համար: Սակայն, կան մի շարք խնդիրներ թե՛ քաղաքականության սկզբունքների ու նպատակների վերաբերյալ, թե՛ ազդեցության, թե՛ թիրախավորման, թե՛ ֆինանսավորման: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է ՀՀ կառավարության հետ, որպեսզի դրակաման աջակցությունը լինի ավելի թիրախավորված, քննարկվեն ու դիտարկվեն նոր մոտեցումներ երեխաների սոցիալական պաշտպանության տեսանկյունից՝ ապահովելով, որ այս ամենը զուգակցվի անհրաժեշտ սոցիալական ծառայությունների ստեղծմամբ պետական և համայնքային մակարդակում:

Ամբողջ զրույցն անգլերենով կարող եք կարդալ այստեղ` Universal Child Grants — a universal solution to child poverty?