Առցանց կրթական ռեսուրսներ երեխաների համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի շարք հրաշալի կրթական ռեսուրսներ է ստեղծել, որ առաջարկում ենք անպայման ներբեռնել ձեր երեխաների համար և միասին կարդալ դրանք կամ խաղալ դրանցով։

Երեխայի իրավունքները ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի սրտում են, իսկ երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ մեր գործունեության առանցքում։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա ճանաչի իր իրավունքները, իսկ յուրաքանչյուր մեծահասակ՝ հարգի ու պաշտպանի այդ իրավունքները։ Հավատացե՛ք, դրանից կշահի ողջ հասարակությունը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի շարք հրաշալի կրթական ռեսուրսներ է ստեղծել, որ առաջարկում ենք անպայման ներբեռնել ձեր երեխաների համար և միասին կարդալ դրանք կամ խաղալ դրանցով։
Հենց վաղ տարիքից ծանոթացրեք ձեր երեխային իր իրավունքների հետ։

Ամենափոքրիկների համար առաջարկում ենք գրքույկ թե՛ նկարազարդելու, թե՛ ծանոթանալու իրենց հիմնական իրավունքներին:

Փոքրիկ երեխաների համար ներբեռնեք Երեխաների համար նախատեսված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան։

6-11 տարեկան երեխաների համար առաջարկում ենք պայքարել ու հաղթել կորոնավիրուսին՝ կարդալով «Իմ հերուսը դու ես» պատմությունը։

Երիտասարդների համար առաջարկում ենք «Իրավունքների համար վազորդ» հավելվածը, որը կօգնի երիտասարդներին առցանց խաղի ընթացքում նաև ճանաչել իրենց իրավունքները։
Իսկ այս հղմամբ բազմաթիվ, սակայն անգլալեզու, պատմություններ կգտնեք, որ կարող եք երեխաների հետ միասին կարդալ։