Աջակցե'ք ձեր երեխաներին կորոնավիրուսի պայմաններում դպրոց վերադառնալիս

Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել երեխաներին հաղթահարել դպրոց վերադառնալու հետ կապված տագնապը

ՅՈՒՆԻՍԵՖ
Հայրն օգնում է իր աղջկան սովորել դասը։
UNICEF/Anush Babajanyan VIII
28 Սեպտեմբեր 2020

Կորոնավիրուսի բռնկումը մեծապես փոխել է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների կյանքը։ Իհարկե, շատ երեխաներ անհամբեր սպասում են դպրոց վերադառնալուն, սակայն կան նաև երեխաներ, որոնք գուցե անհանգիստ են կամ անգամ մի փոքր վախեցած։

Մեր խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարող են ծնողներն աջակցել իրենց երեխաներին հաղթահարել այս անհանգստություններն ու տագնապը։

Երեխաս վախենում է դպրոց գնալ։ Ի՞նչ կարող եմ անել։

Նունիսկ սովորական ժամանակներում նոր ուսումնական տարվա սկիզբը կարող է սթրեսային լինել երեխաների համար` էլ չասած կորոնավիրուսի ժամանակ դպրոց վերադառնալու մասին։ Դուք կարող եք օգնել ձեր երեխային՝ նրա հետ անկեղծ զրուցելով իրեն անհանգստացնող թեմաների մասին։ Վստահեցրեք նրան, որ այդ անհանգստությունները նորմալ են։

Հնարավոր է, որ երեխաները նյադային լինեն և չցանկանան դպրոց վերադառնալ, հատկապես, եթե նրանք արդեն տևական ժամանակ տնից են մասնակցում հեռավար դասերին։ Անկե՛ղծ եղեք, միասի՛ն քննարկեք, թե ինչ փոփոխությունների հետ կարող է առնչվել ձեր երեխան դպրոց վերադառնալիս։ Օրինակ՝ գուցե անհրաժեշտ լինի դիմակ կրել կամ պաշտպանիչ հագուստ հագնել։ Երեխաների համար նաև դժվար կլինի ֆիզիկական հեռավորություն պահպանել, ընկերներից և ուսուցիչներից հեռու մնալ։ Այս դեպքում դուք կարող եք ձեր երեխային խրախուսել գտնել կապի ու շփման այլ հետաքրքիր ձևեր։

Հանգստացրե՛ք ձեր երեխաներին՝ իրազեկելով նրանց անվտանգության կանոնների մասին, որոնք կոչված են ապահովելու աշակերտների և ուսուցիչների առողջությունը և աշակերտներին հիշեցնելու, որ նրանք նույնպես կարող են օգնել կանխարգելել վարակի տարածումը՝ հաճախակի լվանալով ձեռքերը և հազալիս կամ փռշտալիս բերանն արմուկով ծածկելով։

Օգնե՛ք  ձեր երեխաներին տեսնել դրականը․ օրինակ այն, որ նրանք արդեն հնարավորություն ունեն տեսնել իրենց ընկերներին և ուսուցիչներին, եթե/երբ  վերադառնան դպրոց և դասերին մասնակցեն հենց դասասենյակից։

Երեխայիս դպրոցում պահանջվում է դիմակ կրել, ինչն անհանգստացնում է նրան։ Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում։

Այս թեմայով զրույցի ժամանակ հնարավորինս կարեկից եղեք, ասե՛ք երեխային, որ հասկանում եք նրա տագնապը և որ նա կարող է բարկացած լինել կորոնավիրուսի պատճառով։ Բայց դա նորմալ է, և ավելի լավ է խոսել մեզ պատող հույզերի և անհանգստությունների մասին։ Երեխաները կարող է դժվարանան դիմակ կրել, հատկապես՝ վազելիս կամ խաղալիս։

Կարող եք ասել երեխային, որ շատ մեծահասակներ իսկապես շատ են աշխատում, որպեսզի ապահովեն բոլորի անվտանգությունը, բայց ԲՈԼՈՐՍ էլ պետք է հետևենք կանոններին՝ համայնքում ամենախոցելի մարդկանց մասին հոգ տանելու համար։

Ինչպե՞ս քաջալերեմ երեխայիս հետևել կանոններին (հաճախ լվանալ ձեռքերը, ֆիզկական հեռավորություն պահպանել և այլն)։

Ձեր երեխային կորոնավիրուսից և այլ վարակներից պաշտպանելու լավագույն մեթոդը նրան հաճախակի ձեռքերը լվանալ սովորեցնելն է։ Պետք չէ երեխային վախեցնել։ Ուղղակի կարելի է ձեռքերը լվանալու հայտնի երգը միացնել և սովորելու գործընթացն ուրախ ժամանցի վերածել։ Տեղեկացրեք նրան, որ մանրէները տեսանելի չեն, և անգամ եթե ձեռքերն արտաքնապես կեղտոտ չեն, նրանց վրա դեռ հազարավոր մանրէներ կարող են լինել։

Երբ երեխաները հասկանում են, թե ինչու են լվանում իրենց ձեռքերը, ավելի հավանական է, որ հաճախակի լվացվեն։ Անպայման նաև ցույց տվեք երեխային, թե ինչպես է պետք հազալ կամ փռշտալ՝ բերանը ծածկելով արմունկով, և նաև խնդրեք նրանց տեղեկացնել ձեզ, եթե հանկարծ ջերմում են, հազում կամ դժվար են շնչում։

Երեխաս և իր մտերիմ ընկերը տարբեր խմբերում են, դրա պատճառով երեխաս իրեն ավելի մեկուսացված է զգում։ Ի՞նչ կարելի է անել։

Եթե ձեր երեխայի դպրոցում ևս դասարանները կիսվել են, և նրա մտերիմ ընկերը հայտնվել է այլ խմբում, երեխան կարող է տխրել։ Երբ դպրոցները վերաբացվեն, խոսեք երեխայի հետ և տեղեկացրեք նրան, թե ինչպես է կազմակերպվել դպրոցների վերաբացումը և ինչու է այդպես արվել։

Երեխային «ինչու»-ն նույնպես ներակայացնելով և փոփոխությունների մասին իրազեկելով՝ կարող ենք նրան նախապատրաստել այս ամենին։ Չմոռանաք երեխային ասել, որ իրականում կրթություն կարելի է ստանալ ամենուրեք՝ թե՛ տանը, թե՛ դպրոցում։

Այն բոլոր երեխաները, ովքեր համացանցից օգտվելու հնարավորություն ունեն, կարող են, անվտանգ խաղեր խաղալ, գրանցվել սոցիալական ցանցերում՝ օգտագործելով այս հնարավորություններն ընկերների հետ կապ պահպանելու համար։ Կարող եք անգամ խրախուսել երեխային բարձրաձայնել իրենց կարծիքն ու այս համավարակի օրերին աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Թվային սարքերի ու ծրագրերի շնորհիվ կարող եք ապահովել նաև երեխայի ֆիզկական ակտիվությունը։ Բայց պետք է անպայման հավասարակշռություն պահել՝ առցանց զբաղմունքը համատեղելով ցանցից դուրս գործողություններով։

Ինչպե՞ս կարող եմ զգուշորեն վերահսկել և տեսնել, թե երեխաս ինչպես է գլուխ հանում։

Երեխայի հետ զրուցելիս կարևոր է ակտիվություն ցուցաբերել և լինել հանդարտ։ Հարցրեք, թե ինչ է նա զգում։ Նրա զգացմունքները հաճախ են փոխվելու, և դուք պետք է նրան տեղեկացնեք, որ դա նորմալ է։

Թե՛ տանը, թե՛ դպրոցում խնամակալները կարող են երեխաներին առաջարկել ստեղծագործել, օրինակ՝ նկարել և խաղալ, և հենց այդպիսի հանգիստ ու աջակցող միջավայրում առաջարկել պատմել բացասական էմոցիաների մասին։ Սա կօգնի նրանց արտահայտել բարդ զգացմունքները՝ վախը, տխրությունը, բարկությունը։

Քանի որ երեխաներն իրականում հենց ծնողներից կամ տան մյուս մեծահասակներից են սովորում՝ ինչպես արտահայտել էմոցիաները, կարևոր է, որ մեծահասակները վերահսկեն իրենց զգացմուքները և հանդարտ մնան, լսեն երեխայի անհանգստությունների մասին ու հանգստացնեն նրանց։ Ավելին կարող եք կարդալ «Ինչպես հոգալ ընտանիքի հոգեկան առողջության մասին» նյութում։

Կա՞ այլ բան, ինչին պետք է ուշադրություն դարձնեմ, երբ երեխաս վերադառնա դպրոց։

Երեխայի հոգեկան առողջության մասին հոգ տանելուց զատ՝ պետք է նաև հետևել երեխային և ուշադրություն դարձնել սթրեսի և հուզական խնդիրների վրա։ Կորոնավիրուսը կարող է վնասել երեխայի հոգեկան առողջությունը, ուստի կարևոր է վստահեցնել նրան, որ դա ՆՈՐՄԱԼ Է։

Երբ կասկածում եք, կարեկցանքն ու աջակցությունը կարող են օգել։ Կորոնավիրուսի վերաբերյալ տարածված ապատեղեկատվության պատճառով դպրոցում ավելի է մեծանում երեխայի՝ ստիգմայի կամ բուլիինգի ենթարկվելու հավանականությունը։

Բացատրե՛ք երեխային, որ բոլորը կարող են վարակվել և բոլորովին  կապ չունի, թե որտեղ է ապրում անձը, ինչ լեզվով է խոսում և ինչ տեսք ունի։

Եթե երեխան բուլիինգի է ենթարկվում, ապա նա պետք է վստահելի մի մեծահասակի պատմի այդ ամենի մասին։ Հիշեցրե՛ք ձեր երեխային, որ դպրոցում բոլորը պետք է իրենց անվտանգ զգան, և որ բուլիինգը միշտ սխալ է, և մենք բոլորս պետք է աջակցենք միմնյանց ու ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵՆՔ։

Երեխաս մտահոգված է, որ դպրոցում կարող է բուլիինգի ենթարկվել, ինչպե՞ս կարող եմ խոսել հետը։

Եթե հանկարծ ձեր երեխան դպրոցում կամ նույնիսկ առցանց ենթարկվում է բուլիինգի, ապա կարևոր է նրան վստահեցնել, որ միայնակ չէ, որ կարող է խոսել ձեր կամ մեկ այլ վստահելի մեծահասակի հետ։

Որքան ավելի շատ երեխայի հետ խոսեք բուլիինգի մասին, այնքան ավելի հավանական է, որ նրանք կպատմեն ձեզ, եթե դա իրենց հետ տեղի ունենա։ Երեխային ամեն օր հարցրեք, թե ինչպես է անցել նրա օրը դպրոցում կամ առցանց, և թե ինչպես է իրեն զգացել օրվա ընթացքում։ Որոշ երեխաներ գուցե չկարողանան բանավոր արտահայտել իրենց ապրումները, սակայն դուք կարող եք հետևել նրանց վարքագծին և զգալ, երբ որևէ բան այն չլինի։

Եթե նկատում եք, որ ձեր երեխան ցրված է դարձել,հիասթափված է կամ հեռախոսն ավելի հաճախ/ավելի հազվադեպ է օգտագործում, ապա, հանրավոր է, որ նա բուլիիինգի է ենթարկվում։ Ձեռնարկե՛ք համապատասխան քայլեր։