Այն երեխաները, ովքեր ծնողներ չունեն, կարող են ապրել խնամատար ընտանիքներում
Մանեի ելույթը Ազգային ժողովում
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
2017թ. նոյեմբերի 20-ին Հայաստանը միացավ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված «Աշխարհը երեխաների կողմից գրավելու» ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը: Այդ օրը ՀՀ Ազգային Ժողովը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային նախաձեռնությանը՝ խոսափողը գեթ մեկ օրով տրամադրելու երեխաներին:
Ազգային ժողովում հատուկ նիստ կազմակերպվեց, որտեղ զեկուցողները երեխաներն էին, իսկ նիստը վարում էին Ազգային ժողովի նախագահը և մշտական հանձնաժողովների 3 նախագահները: Ներկա էին նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ավելի քան 100 երեխա: Հատուկ նիստը հեռարձակվեց նաև ուղիղ եթերով:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի ամենը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները:
Նիստի ժամանակ երեխաները հնչեցրեցին իրեցն հուզող խնդիրները ու լուծումների շուրջ իրենց կարծիքները:
Մանեն ներկայացնում է, թե որքան կարևոր է ընտանիքը երեխայի զարգացման համար և կոչ անում ստեղծել և ապահովել սիրող ընտանեկան միջավայր յուրաքանչյուր երեխայի համար: Միացի՛ր և տարածի՛ր այս կոչը:
«Բոլորիս ջանքերը պետք է համախմբել այնպիսի մի ռազմավարության իրականացման համար, որի շնորհիվ շատ բաժանված երեխաներ ու ծնողներ կսկսեն ապրել միասին»: