UPSHIFT-ցիներն այսօր Գյումրիում ներկայացրեցին համայնքի մեծ ու փոքր խնդիրները լուծող իրենց նախագծերը

11 Սեպտեմբեր 2019
UPSHIFT Հայաստանի առաջին փուլի ամփոփիչ միջոցառմանը ելույթ են ունենում Gyumriver թիմը:
UNICEF Armenia/2019/Ghazaryan

Երևան, 11-ը սեպտեմբերի, 2019: Սեպտեմբերի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» ծրագրի ֆոտո ցուցահանդեսն ու ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփումը: UPSHIFT-ը դեռահասների համար նախատեսված ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ ծրագիրն է, որը Հայաստանում իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համագործակցությամբ և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» աջակցությամբ:

«Լավ է, որ «UPSHIFT Հայաստան» ծրագիրը սկսվել է հենց Շիրակից: UPSHIFT-ցիները Գյումրիում իսկապես մի շարք դրական փոփոխություններ են իրականացրել:Հուսանք՝ այս ծրագիրը հետագայում նույնպես «թևեր» կտա երիտասարդներին ու կոգևորի մասնակցություն ցուցաբերել իրենց համայնքների խնդիրների լուծմանը»,- իր ելույթում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Արթուր Նաջարյանն էլ իր խոսքում շեշտեց, որ այս ծրագիրը համայնքը երիտասարդների հետ կապող լավագույն կամուրջն է:

UPSHIFT-ի առաջին փուլի հաղթող հինգ թիմերն այսօր ներկայացրերցին իրենց ծրագրերն ու դրանք իրականացնելու ճանապարհին հանդիպած խնդիրները, պատմեցին ձեռք բերած հմտությունների ու իրենց երազանքների մասին:

«Եթե դու ունես գաղափարներ, եթե այլ կերպ ես մտածում ու չես վախենում աշխատանքից, ապա դու իսկապես կարող ես քո համայնքի խնդիրները լուծել ու այն ավելի լավը դարձնել»,-ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրայթնը՝ դիմելով դահլիճում հավաքված երիտասարդներին:

«Այս ծրագրին մասնակցելով՝ ես հասկացա, որ ես էլ կարող եմ ինչ-որ բան փոխել, որ ես այդ ուժն ունեմ ու անհրաժեշտ բոլոր լծակներն այսօր ավելի հեշտ կարող եմ գտնել. արդեն փորձ ունեմ»,- խոսոտվանեց UPSHIFT-ցի Ռիտան:

Իսկ հաղթող թիմերի ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: