1.3 միլիոն երեխա մարդասիրական օգնության շտապ կարիք ունի Բենգալյան ծոցում տեղի ունեցած փոթորիկներից հետո
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում մարդասիրական օգնություն ապահովել` խստաշունչ եղանակային պայմանների հետևանքով Շրի Լանկայում, Բանգլադեշում և Մյանմարում տուժած երեխաներին և նրանց ընտանիքիների համար
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Հունիսի 1, 2017թ., Նյու Յորք/Բանկոկ/Կատմանդու- Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, առնվազն 1.3 միլիոն երեխա մարդասիրական օգնության շտապ կարիք ունի՝ Բենգալյան ծոցի շրջակայքում վերջին 6 օրվա ընթացքում տեղի ունեցած խստաշունչ եղանակային պայմանների պատճառով: Մյանմարում և Բանգլադեշում տեղի ունեցած «Մորա» հզոր ցիկլոնի ավերածությունների, ինպես նաև՝ Շրի Լանկայի տեղատարափ մուսոնային անձրևների հետևանքով երեխաները մնացել են անտուն՝ պաշտպանությունից, սննդից և առողջապահական ծառայություններից զուրկ:
«Երեխաներն, ով ավերիչ փոթորիկների, տեղատարափ ջրհեղեղների և սողանքների ականատեսն են եղել, այժմ գտնվում են խմելու ջրի, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ և առողջապահական ծառայությունների պակասի վտանգի տակ», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը (Manuel Fontaine): «Մենք պետք է արագ գործենք` երեխաներին տրամադրելով անհրաժեշտ ծառայություններ ու միջոցներ, որպեսզի պաշտպանենք նրանց արագ տարածվող վարակիչ հիվանդություններից՝ փորլուծությունից, խոլերայից և շնչառական վարակներից»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հատկապես մտահոգված է այն երեխաների և ընտանիքների համար, ովքեր մինչ խստաշունչ եղանակային պայմանների սկսվելն արդեն տարհանվել էին և գտնվում էին անհուսալի պայմաններում: Այդ մարկանց թվին են պատկանում 74,000 ռոհինյան փախստականները, ովքեր վերջերս էին տարհանվել Բանգլադեշ և ապաստան գտել «Մորա» ցիկլոնի հետևանքով այսօր արդեն ավերածությունների ենթարկված գոտում, ինչպես նաև՝ Մյանմարի Ռախին (Rakhine) նահանգ տարհանված 120,000 մարդ:
«Տխուր իրականությունն այն է, որ այս երեխաները կրկնակի են տուժել մարդասիրական ճգնաժամերի պատճառով», - ավելացրեց Ֆոնթեյնը: «Օրինակ՝ Մյանմար և Բանգլադեշ տեղահանված ռոհինի երեխաները, մինչ խստաշունչ եղանակային պայմանների սկսվելը, շատ դեպքերում արդեն դժվարությամբ էին օգտվում կենսականորեն անհրաժեշտ ծառայություններից: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք օգնել այս խոցելի և մեկուսացված խմբերին, ինչպես նաև նրանց, ովքեր ապրում են աղքատ համայնքնեում չունենալով բավարար միջոցներ փոթորիկների պատճառած վնասներին դիմակայելու համար»:
Երեք երկրներից յուրաքանչյուրում տեղի ունեցած ավերածությունները չափազանց դաժան էին: Ըստ Մյանմարի նախնական զեկույցների, «Մորա» ցիկլոնի հետևանքով առավելապես տուժել են Ռահին և Չին նահանգներ տարհանված մարդկանց գյուղերը, դպրոցներն ու ապաստանները: Բանգլեդեշում «Մորա» ցիկլոնի հետևանքով տուժել է ափամերձ խոցելի շրջաններում բնակվող մոտ 2, 8 միլիոն մարդ: Շրի Լանկայում ջրհեղեղների և սողանքների պատճառով մինչ այժմ տուժել է առավել քան 631,000 մարդ, որոնցից տեղահանվել է առնվազն 77,000-ը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերի հետ միավորում է ուժերը՝ խստաշունչ եղանակային պայմանների հետևանքով Շրի Լանկայում, Բանգլադեշում և Մյանմարում տուժած երեխաներին և նրանց ընտանիքիներին, անկախ իրենց կրոնից, քաղաքացիությունից և էթնիկ պատկանելիությունից, կենսականորեն անհրաժեշտ ծառայություններ և աջակցություն ցուցաբելու համար: Մասնավորապես՝
Բանգլադեշում՝ առավել խոցված Cox’s Bazar և Chittagong գոտիներ՝ մատակարարել մոտ 11,000 մարդու համար նախատեսված հիգիենիկ փաթեթներ, ջրի մաքրման հաբեր, պլաստիկ դույլեր և անջրանցիկ հագուստ:
Մյանմարում՝ տվյալներ հավաքագրել կենտրոնական և հյուսիսային Ռախին և Չին նահանգներում տեղի ունեցած վնասների և մարդկանց կարիքների մասին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախապատրաստել է ջրի մաքրման հաբեր, պլաստիկ դույլեր, անջրանցիկ հագուստ, ինչպես նաև՝ դպրոցական տարվա սկզբի հետ համընթաց պատրաստվում է ստեղծել ժամանակավոր ուսուցման համար նախատեսված գոտիներ:
Շրի Լանկայում՝ տուժած համայնքներում 1,260 10 լիտրանոց մետաղյա տարրաների, 1,000 անջրանցիկ հագուստի և ջրի մաքրման հաբերի մատակարարում և աջակցում կառավարության ջանքերին՝ երեխաների պաշտպանության գործում:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.unicef.org
Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում