Վտանգված է 370 միլիոն երեխայի ապագան։ Դպրոցների փակման հետևանքով նրանք զրկվել են դպրոցական սնունդից - ՅՈՒՆԻՍԵՖ, ՊՀԾ

01 Մայիս 2020
A meal time in the inclusive kindergarten. 4 children eating their meal with great appetite.
UNICEF Armenia/2018/Osipova
A meal time in the inclusive kindergarten. Children eating their meal with great appetite.

ՀՌՈՄ / ՆՅՈՒ ՅՈՐՔ, 1-ը մայիսի, 2020թ. – Այս օրերին, երբ ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պատճառով աշխարհում աղքատ բնակչության շրջանում բարձրացել է սովի ցուցանիշի մակարդակը, Պարենի համաշխարհային ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են անում կառավարություններին՝ կանխարգելել երեխաների հնարավոր թերսնուցումը, մասնավորապես այն 370 միլիոն երեխաների համար, որվքեր դպրոցների փակման հետևանքով բաց են թողնում դպրոցական ճաշը:
 
«Աշխարհում միլիոնավոր երեխաների համար դպրոցական սնունդը միակն է, որը նրանք ուտում են օրվա ընթացքում: Առանց դրա՝ նրանք քաղցած են մնում, ինչը սպառնում է նրանց առողջությանը և մեծացնում դպրոց չհաճախելու հավանականությունը։ Այս երեխաները կորցնում են աղքատությունից խուսափելու իրենց լավագույն հնարավորությունը: Մենք հի՛մա պետք է գործենք, որպեսզի առողջապահական համաճարակը սովի աղետի չվերածվի»,- նշել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին (David Beasley):
 
«Դպրոցը շատ ավելին է, քան կրթություն ստանալու համար նապատեսված վայր: Շատ երեխաների համար այն անվտանգության, առողջապահական ծառայություններ ստանալու և սնվելու փրկարար օղակն է: Եթե մենք հիմա չգործենք ամենախոցելի երեխաների համար կենսարար նշանակության ծառայությունների մատուցումը մասսայական դարձնելով՝ ՔՈՎԻԴ-19- ի պատճառած ավերիչ հետևանքները գալիք տասնամյակների ընթացքում դեռ կզգացվեն», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:
 
Դպրոցական սննդի ծրագրերից բացի, աղքատ երկրներում ապրող երեխաները դպրոցներում հաճախ օգտվում են բժշկական ծառայություններից, ինչպիսիք են՝ պատվաստումները և ճիճվաթափությունը, որոնք իրականացվում են իրենց դպրոցների միջոցով:
 
Համագործակցության համաձայն, ՊՀԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջիկա ամիսներին աջակցելու են կառավարություններին, որպեսզի դպրոցների վերաբացումից հետո ապահովեն դպրոցական սննդի և առողջապահական ծրագրերի հասանելիությունը դպրոց հաճախող երեխաների համար։ Սա նաև խթան կհանդիսանա ծնողների համար, որպեսզի վերջիններս իրենց երեխաներին դպրոց ուղարկեն։

Մամուլի հարցերով պատասխանատու

Zara Sargsyan
Communication Specialist
UNICEF Armenia
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: