Վիճակագրության մեջ առկա բացերը միգրանտ և տարհանված երեխաներին կանգեցնում են վտանգի առջև՝ անհասանելի դարձնելով հիմնական ծառայությունները

2016թ.-ին ստիպողաբար տարհանվել է ավելի քան 28 միլիոն երեխա, սակայն նրանց իրական թիվը շատ ավելին է

15 Փետրվար 2018
Երեխան գրկում սև գլխաշորով կինը
UNICEF/UN062478/Romenzi
Աշխարհում միլիոնավոր երեխաներ շարունակում են ապրել որպես գաղթական կամ ապաստան փնտրող: Իրաքի Մոսուլից տեղահանված կինը երեխային գրկած ապաստանել է Քայարա քաղաքում:

Նյու Յորք, 15-ը փետրվարի, 2018թ. - Փախստականների, ապաստարան փնտրողների, միգրանտների և ժամանակավոր տարհանված բնակչության վերաբերյալ հավաքագրված վիճակագրության մեջ առկա բացերը վտանգի տակ են դնում տեղաշարժման մեջ գտնվող միլիոնավոր երեխաների կյանքը: Այս մասին այսօր զգուշացնում են ՄԱԿ-ի գործակալություններն ու գործընկերները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱՓԳՀ-ն, ՄՄԿ-ն, Եվրոստատը և ՏՀԶԿ-ն: «Ինչ է հարկավորանելՏեղաշարժման մեջ գտնվող երեխաների պաշտպանությունը սկսվում է վստահելի վիճակագրությունից» կոչը ցույց է տալիս, թե որքան կարևոր է վիճակագրությունը՝ համաշխարհային միգարցիայի միտումները հասկանալու և երեխաների նման խոցելի խմբերին աջակցության քաղաքականություն մշակելու հարցում:
 
«Ինչ է հարկավոր անելՏեղաշարժման մեջ գտնվող երեխաների պաշտպանությունը սկսվում է վստահելի վիճակագրությունից» կոչը հաստատում է վիճակագրության հասանելության, վստահելիության, արդիականության և մատչելիության մեջ բացերի առկայությունն ու փաստեր ներկայացնում՝ հասկանալու, թե ինչպես են միգրացիան և ստիպողական տարհանումը ազդում երեխաների և նրանց ընտանիքների վրա:
 
Օրինակ՝

  • Փախստականների միայն 56 տոկոսն են գրանցված ՄԱՓԳՀ-ի շտեմարանում:
  • Բնակչության տարհանում առաջացրած հակամարտությունների մեջ գտնվող երկրների միայն 20 տոկոսն է բնակչության վիճակագրությունը տարիքային տարբերակմամբ հավաքագրում:
  • Երկրների և տարածքների մոտ ¼-ը, այդ թվում՝ Աֆրիկայի 43 երկրներն ու տարածքները, միգրանտների՝ տարիքային տարբերակված վիճակագրություն չի հավաքագրել:
  • Միգրանտների և տարհանված երեխաների մասին տեղեկատվության պակասը տուժած երեխաներին զրկում է անհրաժեշտ պաշտպանությունից և ծառայություններից:

«Տեղեկատվական բացերը հիմնովին թուլացնում են երեխաներին օգնելու մեր կարողությունը»,- ասում է Լորանս Չենդին (Laurence Chandy)՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտության և քաղաքականության բաժնի ղեկավարը: «Միգրանտ երեխաները՝ հատկապես միայնակ ճամփորդողները, շատ ավելի խոցելի են: Մենք չենք կարող պաշտպանել այդ երեխաներին, նրանց տրամադրել կենսաապահովման ծառայություններ թե՛ ճանապարհին, թե՛ դրա վերջնանպատակ երկրում, եթե մենք չգիտենք՝ ովքեր են նրանք, որտեղ են և ինչի կարիք ունեն: Մենք կոչ ենք անում անդամ երկրներին այս բացերը լրացնել ճիշտ տարբերակված վստահելի տվյալներով և բարելավել համագործակցությունը՝ ստացված տվյալների համադրելիության ու հասանելիության համար»:
 
Շատ երկրների առկա վիճակագրությունում տվյալներ չկան միգրանտների՝ նրանց տարիքի, սեռի, ծննդյան երկրի մասին և կամ այն մասին, թե երեխաները ճանապարհ են ընկել ծնողների հետ, թե՝ միայնակ: Տարիքային տարբերակման և տվյալների հավաքագրման անհամադրելիությունը մեծ խնդիր է առաջացնում վիճակագրության ամբողջականացման համար:
 
2016 թ.-ին աշխարհում ավելի քան 12 միլիոն երեխա ապրում է որպես գաղթական կամ ապաստան փնտրող: Ավելին, 23 միլիոն երեխա ապրում է ժամանակավոր կացարաններում՝ 16 միլիոն երեխան հակամարտությունների և 7 միլիոնը՝ բնական աղետների պատճառով: Մինչեռ իրենց տներից տարհանված երեխաների իրական քանակն անհայտ է և գնահատվածից նշանակելիորեն ավելի է վիճակագրությունում առկա բացերի և տվյալների անհամադրելիության պատճառով:
 
Վստահելի տվյալների բացակայության պատճառով տեղաշարժման մեջ գտնվող երեխաներին սպառնացող ռիսկերն ու այն ամենն, ինչ կարող է նրանց խոցելի դարձնել, շարունակում են չբացահայտված ու չլուծված մնալ: Որոշ դեպքերում սահմանները հատող երեխաները կարող են անկանոն կերպով կալանավորվել մեծահասակների հետ կամ հնարավորություն չունենալ օգտվել իրենց առողջ զարգացման համար անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ կրթությունից և առողջապահությունից: Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում դպրոց չհաճախող փախստական և միգրանտ երեխաների թիվն անհայտ է՝ հաշվարկված չլինելու պատճառով:
 
Տվյալների ավելի լավ հավաքագրումն ու վերլուծությունը այս պահին մշակման փուլում գտնվող Անվտանգ , կանոնավոր և պարբերական միգրացիայիհամաձայնագրի, ինչպես նաև Փախստականների համաշխարհային համաձայնագրի կարևորագույն մասն են կազմում, որ ընդունվելու է 2018թ.-ին: Թեև տվյալների հավաքագրումը բարելավելու համար շարունակաբար ջանքեր են գործադրում թե՛ տեղական և համաշխարհային մակարդակներում, ավելի՛ն պետք է արվի: Մինչ անդամ երկրները աշխատում են այս երկու համաձայնագրերը վերջնականացնելու ուղղությամբ, ՄԱԿ-ի գործակալություններն ու գործընկերները կոչ են անում նրանց լրացնել փաստերի հավաքագրման բացերն ու ներառել երեխաների իրավունքները, պաշտպանությունն ու բարեկեցությունը որպես կենտրոնական հանձնառություններ փաստաթղթերի վերջնական տարբերակներում: Եթե այս բացերը չլրացվեն, անհնար կլինի իրագործել և մշտադիտարկել համաձայնագրերի իրականացումն ու տեղաշարժման մեջ գտնվոզ երեխաների վրա դրա ազդեցությունը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում