Սիրիայում տիրող արհավիրքի վերջը չի երևում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի ուղերձը հարավարևմտյան Սիրիայում տեղի ունեցող իրավիճակի մասին

27 Հունիս 2018
Սիրացի աղջիկը գրկել է փոքրիկի եղբորը
UNICEF/UN046836/Alwan
Սիրիացի 12-ամյա Ամինայի (Amina) գրկում հայտնվել է իր եղբայրը, որը ծնվել է փախստականների ճամբարում: Ամինայի խոսքերով արդեն երկու տարի կլինի, ինչ նրանք ապրում են այնտեղ:

Դամասկոս/Ամման/Նյու Յորք, 27-ը հունիսի 2018թ. – Սիրիայում տիրող արհավիրքի վերջը չի երևում: Արդեն որերորդ անգամ, Սիրիայի հարավարևմտյան հատվածում բռնության վերջին ալիքի պատճառով երեխաները հայտնվում են կրակի թիրախում:
 
Տիրող պատերազմական գործողությունների հետևանքով միայն երեք օրում գրեթե 20,000 երեխա է տարհանվել ընտանիքների հետ միասին: Չորս երեխա սպանվել է, իսկ շատերը՝ վիրավորվել:
 
«Վերջին հարձակումներից հետո քաղաքային ենթակառուցվածքները խոշոր վնասներ են կրել՝ այդ թվում վնասվել է տարածքային հիվանդանոցը, իսկ դա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
 
Երեխաներն ու նրանց ընտանիքները սննդի, հիգիենայի պարագաների, դեղորայքի և պաշտպանության կարիք ունեն: Նրանք, ովքեր ուզում են հեռանալ, պետք է ապահով վայր հասնելու հնարավորություն ունենան՝ հեռու պատերազմի ահ ու սարսափից:
 
Ես կոչ եմ անում Սիրիայում պատերազմող բոլոր կողմերին՝ պահպանել և հարգել քաղաքացիների պաշտպանության հիմնարար սկզբունքը և դասել երեխաների անվտանգությունն ամեն ինչից վեր:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է աջակցության ձեռք մեկնել այս նոր սրման արդյունքում տուժածներին: Ողջ հարավարևմտյան հատվածում մեր աշխատակիցներն արդեն իսկ հարյուր-հազարավոր տուժած ընտանիքների տրամադրում են մի շարք ծառայություններ, այդ թվում՝ առողջապահական, սննդի, ջրի, սանիտարահիգիենիկ պարագաների մատակարարման, ինչպես նաև՝ կրթական ծառայություններ և սոցիալ-հոգեբանական աջակցություն:
 
Սիրիայի երեխաների կրած տառապանքն անընդունելի է: Սա չպետք է չափանիշ դառնա նրանց համար»:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում