Ուսուցիչներին ՔՈՎԻԴ-19 դեմ պատվաստելը պետք է առաջնահերթ լինի

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը

15 Դեկտեմբեր 2020
A Teacher wearing a mask explaining the lesson to the class
UNICEF Armenia/2020/Galstyan

Նյու Յորք, 15-ը դեկտեմբերի, 2020 թ «ՔՈՎԻԴ-19 համավարակը կործանիչ ազդեցություն է ունեցել երեխաների կրթության վրա ամբողջ աշխարհում։ Հետևաբար, ուսուցիչների պատվաստումը կարևոր նշանակություն կարող է ունենալ երեխաների կրթության բնականոն ընթացքն ապահովելու համար։
 
2020 թ.-ի ապրիլի վերջին, երբ համավարակի տարածումը բարձրակետում էր, ազգային մակարդակով փակվեցին կրթական հաստատությունները, ինչը խաթարեց աշակերտների և ուսանողների գրեթե 90 տոկոսի ուսումն ամբողջ աշխարհում։ Թեև այժմ փակ կրթարանների թիվը նվազել է, դրան զուգահեռ աճում են ապացույցները, որ դպրոցները չեն հանդիսանում վարակի տարածման հիմնական աղբյուրը, այնումանայնիվ, չի դադարում անհիմն ենթադրությունը, թե դպրոցների փակումը կասեցնելու է հիվանդության տարածումը։ Արդյունքում, քանի որ ամբողջ աշխարհում վարակի դեպքերը լույսի արագությամբ աճում են, դպրոցները կրկին փակվում են։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում կրթական հաստատությունները փակ են յուրաքանչյուր 5 դպրոցականից 1-ի համար կամ ընդհանուր առմամբ՝ 320 միլիոն երեխայի։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումները սկսելուն պես` առաջնագծի առողջապահական կազմի և բարձր ռիսկային խմբերից հետո, պատվաստելու առաջնահերթությունը տալ ուսուցիչներին։ Սա կօգնի պաշտպանել ուսուցիչներին վարակից, թույլ կտա վերականգնել առկա ուսուցումն ու բաց պահել դպրոցները։
 
Չնայած պատվաստանյութերի հատկացման առաջնահերթությունները որոշում են կառավարությունները, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ տևական ժամանակ բաց թողնված և թերի կրթության հետևանքները կարող են շատ վատը լինել հատկապես խոցելի խմբերի համար։ Որքան երկար երեխաները չհաճախեն դպրոց, այնքան քիչ է նրանց՝ դպրոց վերադառնալու հավանականությունը, և նույնքան դժվար է ծնողների համար վերսկսել աշխատանքը։
 
Սրանք բարդ որոշումներ են, որոնք պահանջում են նույնքան բարդ փոխզիջումներ։ Բայց չպետք է ծանր լինի այն որոշումը, որն ուղղված է երաշխավորելու հաջորդ սերնդի ապագան։ Դա սկսվում է այդ ապագայի համար պատասխանատու մարդկանց պաշտպանությունից»։
 
###

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: