Նոր գործընկերություն՝ հանուն տեղական համայնքների զարգացման գործում սփյուռքի ներգրավվածության խթանման

26 Ապրիլ 2017
Տանյա Ռադոչայը և Վազգեն Յակուբյանը միմյանց ձեռք են սեղմում պայմանագրի ստորագրումից հետո
UNICEF/Armenia/2017/Osipova
Տանյա Ռադոչոյը և Ցազգեն Յակուբյանը փոխըմբռման հուշագիրը ստորագրելուց հետո

26 ապրիլի, 2017թ., Երևան: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը և ՀԲԸՄ Հայաստանն այսօր Երևանում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ միավորելով ջանքերը տեղական համայնքների զարգացման գործում սփյուռքի ներգրավվածությունը խթանելու համար: Ծրագիրն իրականացվելու է Together4Armenia.am (միասին հանուն Հայաստանի) վեբ-հարթակի միջոցով: Նորարար այս հարթակը հնարավորություն է ընձեռում սփյուռքի համապատասխան ոլորտների փորձագետների ցանցի (անդամների) գիտելիքներն ու հմտությունները փոխանցել  տեղական համայնքներին և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին: 

«Թեև հարթակն ի սկզբանե նախատեսված էր երեխաներին և երիտասարդությանը վերաբերող խնդիրները լուծելու համար, այն այլ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, ընդլայնվելու ներուժ ուներ՝ ներգրավելու նույն տրամաբանությամբ», - նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Հայաստանի և սփյուռքի միջև այս կապի ամրապնդումը կարևոր է ոչ միայն մեր աջակցության կարիքն ունեցող, տեղական համայնքներում բնակվող երեխաների, երիտասարդության և ընտանիքների համար, այլև՝ ապագայում կազմավորվելիք ավելի ընդգրկուն գործընկերությունների տեսանկյունից»:

Հարթակը ձևավորվել էր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրամության և իրականացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: Միանալով հարթակին՝ ՀԲԸՄ Հայաստանն իրականացնելու է իր՝ «Bridge for CSOs» ծրագիրը, որը ևս ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի նպատակն է բարելավել տեղական ՔՀԿ-ների կարողությունները՝ քաղաքացիների կարիքներին  լավագույնս հետամուտ լինելու համար, ինչն էլ, իր հերթին, Together4Armenia հարթակի հիմնաքարերից է:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր գործընկերությունը կարողությունների փոխանակման այս կարևոր առցանց գործիքի շուրջ՝ ՀԲԸՄ-ին հնարավորություն կընձեռի գործարկել սփյուռքի ներուժը: Սփյուռքի ուղորդված ներգրավումը ռազմավարական առաջնահերթություն է ՀԲԸՄ-ի համար: Այն մեզ կօգնի դառնալ կողմերը միմյանց կապող վստահելի հարթակ՝ տևական լուծումների միջոցով ձևավորելու հզոր Հայաստան»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Ապագայում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել 4 թիրախային մարզերում՝ Լոռի, Տավուշ, Շիրակ և Գեղարքունիք, կենտրոնանալով երեխաներին առնչվող խնդիրների լուծման վրա: Մինչդեռ ՀԲԸՄ Հայաստանն ուշադրություն է դարձնելու ավելի լայն մասշտաբի ծրագրերի իրականացման վրա՝ նպատակ ունենալով ամրապնդել տեղական ՔՀԿ-ների պրոֆեսիոնալ կարողությունները ՝ սփյուռքի համապատասխան փորձագետների և այլ գործընթացների հետ համապատասխանեցնելով և ձևավորելով ՔՀԿ-ների կառավարմանն ուղղված կայուն կրթական համակարգ տեղական համալսարանի հետ համագործակցությամբ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում