ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը փախստական երեխաների վերաբերյալ

Աշխարհում 28 միլիոն երեխա արմատախիլ է եղել հակամարտությունների արդյունքում

30 Հունվար 2017
2 աղջնակները դասի ժամին իրենց տետրերում նշումներ անելիս
UNICEF/UN041535/anonymous
Չնայած նրան, որ Սիրիայում դեռ չեն ավարտվել ռազմական գործողությունները, Դարա (Dar'a) գյուղում երեխաները շարունակում են դպրոց հաճախել:

30 հունվարի, 2017թ. Նյու Յորք: «Փախստականների կարիքները երբևիցե այսքան մեծ չեն եղել: Աշխարհում 28 միլիոն երեխա արմատախիլ է եղել հակամարտությունների արդյունքում՝ լքելով իրենց տները բռնությունների և սարսափների պատճառով»: 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորվում է շարունակել իր աշխատանքն աշխարհի կառավարությունների և այլ գործընկերների հետ ՝ աջակցելով երեխաներին ամենուրեք՝ Սիրիայից Եմեն և Հարավային Սուդան»:

 «Ամերիկայի Միացյալ Նահանգները երկարատև ավանդույթ ունի պաշտպանելու հետապնդումներից փախչող երեխաներին: Մենք վստահ ենք, որ այս աջակցությունը շարունակվելու է, և որ այս նոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ կունենան: Բոլոր փախստական երեխաները մեր կարիքն ունեն»:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում