ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությունը Սիրիայում երեխաների և ընտանիքների նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին զեկույցների վերաբերյալ

Էնթոնի Լեյքը դատապարտում է քիմիական զենքի կիրառումը Սիրիայում

05 Ապրիլ 2017
ՄԱԿ-ի երեք ավտոմեքենաները շրջում են Սիրիայի ավերակ դարձած փողոցներում
UNICEF/UN056256/Ebo
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Գիրթ Քափելիրը (Geert Cappelaere) ՄԱԿ-ի ավտոմեքենաների ուղեկցությամբ շարժվում է Սիրիայի ավերակ դարձած փողոցների միջով:

5 ապրիլի, 2017թ. - «Սիրիայի Իդլիբ քաղաքի փողոցներում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման արդյունքում խեղդամահ լինող և մահացող երեխաների լուսանկարները սարսափազդու են: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»:

 «Եթե այս փաստը հաստատվի, մեր զայրույթը շարժելուց անդին` այս հարձակումները պետք է պարտադրեն իշխանություն և կարողություն ունեցողներին վերջ դնել այս ավերիչ բռնությանը»:

 «Նմանատիպ սարսափելի զենքի ենթադրվող կիրառումը չպետք է աննկատ դարձնի Սիրիայի այլ քաղաքներում, այդ թվում` Հալեպում, Դամասկոսում, Համայում տեղի ունեցող բռնությունները և ոչ էլ` անուշադրության մատնի պաշարման մեջ գտնվող և մարդասիրական օգնությունից զրկված ավելի քան 280.000 երեխաների առօրեական տանջանքները»:

 «Սիրիայի երեխաներն արդեն իսկ չափից շատ ու չափից երկար ժամանակ են տանջվել»: 

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում