ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3.9 միլիարդ ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում` աղետալի հումանիտար ճգնաժամերում գտնվող 41 միլիոն երեխաների օգնություն ցուցաբերելու համար

29 Հունվար 2019
Yemen. A group of children have just been vaccinated against cholera.  Several children display their vaccination cards.
UNICEF/UN0209183/Bafaqeh

Ժնև, Նյու Յորք, 29-ը հունվարի, 2019թ. - ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր 3,9 միլիարդ ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ արեց՝ հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող երեխաներին իր աջակցությունը շարունակելու համար: Հակամարտությունների, բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակների պատճառով միլիոնավոր երեխաներ զրկված են կենսական անհրաժեշտության ծառայություններից, ինչը ռիսկի է ենթարկում նրանց անվտանգությունը, բարեկեցությունն ու ապագան:

«Միլիոնավոր երեխաներ անասելի բռնության, սթրեսի և տրավմայի են ենթարկվում այսօր հակամարտությունների կամ աղետների պատճառով»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Երեխայի պաշտպանության մեր ծրագրերի արդյունքը չենք կարող թերագնահատել: Եթե երեխաները անվտանգ խաղալու տեղ չունենան, եթե նրանք չկարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ և չստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն, ապա չեն կարողանա ապաքինվել պատերազմի անտեսանելի վերքերից»:

Իր ամենամյա «Հումանիտար գործողություն հանուն երեխաների» դրամահավաքի կոչի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖն այս տարի ծրագրել է 59 երկրներում ապրող 41 միլիոն երեխաների ապահովել մաքուր ջրով, սննդով, կրթությամբ, առողջապահական և պաշտպանության ծառայություններով: Հավաքագրված գումարից 385 միլիոն ԱՄՆ դոլար ծախսվելու է երեխայի պաշտպանության ծրագրերի համար, որից 121 միլիոնը կուղղվի միայն Սիրիայի ճգնաժամից տուժած երեխաների պաշտպանությանը:

«Այս երեխաներին աջակցություն ցուցաբերելը կրիտիկական նշանակություն ունի, բայց առանց նշանակալի և միավորված միջազգային գործողության, շատերն ուղղակի կանտեսվեն»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը: «Միջազգային հանրությունը պետք է արտակարգ իրավիճակներում հայտնված երեխաներին աջակցելու պարտավորություն ստանձնի»:

Հավաքագրվող գումարը կծախսվի հետևյալ 5 ուղղություններով՝ Սիրայից փախստականների և նրանց ընդունող համայնքների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Իրաքի և Թուրքիայի աջակցությանը (904 ԱՄՆ դոլար), ինչպես նաև Եմենին (542,3 ԱՄՆ դոլար), Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությանը (326,1 ԱՄՆ դոլար), Սիրիային (319,8 ԱՄՆ դոլար) և Հարավային Սուդանին (179,2 ԱՄՆ դոլար):

Հավաքագրված գումարով և գործընկերների աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2019թ-ին պատրաստվում է՝

  • 4 միլիոն երեխայի և խնամատարի սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել,
  • 43 միլիոն մարդու մաքուր ջուր մատակարարել,
  • 10,1 միլիոն երեխայի ապահովել տարրական կրթությամբ,
  • 10,3 միլիոն երեխայի պատվաստել կարմրուկի դեմ,
  • 4.2 միլիոն երեխայի բուժել ծանր թերսնուցումից:

2018թ. առաջին տասն ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝

  • 3,1 միլիոն երեխա և խնամատար սոցիալ-հոգեբանական օգնություն է ստացել;
  • 35,3 միլիոն մարդու մաքուր ջուր է մատակարարվել;
  • 5,9 միլիոն երեխա ստացել է կրթություն;
  • 4,7 միլիոն երեխա պատվաստվել է կարմրուկի դեմ;
  • 2.6 միլիոն երեխա բուժվել է ծանր թերսնուցումից:

«Հումանիտար գործողություն հանուն երեխաների» դրամահավաքի և ըստ երկրի հավաքագրումների մասին ավելին՝ այս կայքում:

Մամուլի հարցերով պատասխանատու

Zara Sargsyan

Communication Officer

UNICEF Armenia

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում