ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցնցված է Բեյրութի պայթյուններից, մտահոգված է երեխաների բարեկեցությամբ և սատարում է տեղական գործընկերներին

Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Յուկի Մոկոյի հայտարարությունը

07 Օգոստոս 2020
Օգոստոսի 5-ին Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով Բեյրութի մասնակի ավերված Մար Միխայել թաղամասից մի կին է տարհանվել:
UNICEF/UNI356240
2020 թվականի օգոստոսի 5-ին Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով Բեյրութի մասնակի ավերված Մար Միխայել թաղամասից մի կին է տարհանվել: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած՝ ամբողջական թաղամասեր ոչնչացրած, 100-ից ավել մարդ սպանած, հազարավոր մարդկանց վիրավորած և Լիբանանը էլ ավելի խորը ճգնաժամի մղած աղետալի պայթյունից հետո փրկարարները ողջ մնացածներին էին փնտրում։

ԲԵՅՐՈՒԹ, 7-ը օգոստոսի 2020թ. - «ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցավում է Լիբանանում տեղի ունեցած սարսափելի պայթյունների հետևանքով մարդկային կյանքերի կորստի համար:

«Զոհերի թիվն, ըստ վերջին տեղեկությունների, հասել է 140-ի, վիրավորներինը՝ 5000-ի: Ավելի քան 300,000 մարդ արդեն տեղահանված է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգված է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ: Հասկանալի է նաև, որ շատերը հոգեբանական ցնցում են տարել»:

«Մեր սրտերը այն երեխաների և ընտանիքների հետ են, որոնք տուժել են պայթյունից, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Մաղթում ենք տուժածներին արագ ապաքինում»:

«Բեյրութի ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը անմասն չի մնացել այս ողբերգությունից: Մեր գործընկերներից մեկը կորցրեց իր տիկնոջը, անձնակազմի յոթ անդամ վիրավորվել է, տասնյակ գործընկերների տներ են վնասվել: Մենք բոլորս ցնցված ենք»:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների և գործընկերների հետ` տուժածների, բժշկական անձնակազմի, առաջնագծում աշխատողների կարիքները հոգալու համար: Բեյրութի նավահանգստի աշխատակիցներին տրամադրվել է խմելու ջուր: Երեխաների պաշտպանության գծով մեր գործընկերները ամբողջ քաղաքի տարածքում սոցիալ-հոգեբանական աջակցություն են ցուցաբերում տուժած երեխաներին: Առաջիկա օրերին առավել մեծ ջանքեր կներդրվեն կարիքավոր ընտանիքներին օգնելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է նաև Առողջապահության նախարարությանը՝ նավահանգստի պահեստում պահվող դեղամիջոցների ու պատվաստանյութերի չվնասված մասը հանելու գործում»:

«Բեյրութում տեղի ունեցած աղետը Լիբանանի ժողովրդի համար է՛լ ավելի է խորացնում տնտեսական կոլապսի և COVID-19 հետևանքով առաջացած ճգնաժամը: Համաճարակի պայմաններում հիվանդանոցներն արդեն ծանրաբեռնված էին, իսկ առաջնագծի աշխատողները՝ գերհոգնած»:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է իր նվիրվածությունը Լիբանանի ժողովրդին, իշխանություններին և տեղական բոլոր գործընկերներին: Մենք այստեղ ենք և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար կանենք հնարավոր ամեն ինչ թե՛ այսօր և թե՛ երկարաժամկետ հեռանկարում»:

Տուժած ընտանիքներին ու երեխաներին օգնելու համար ՅՈՒՆԻՍԵՖը խնդրում է հանգանակել՝ https://help.unicef.org/beirut-explosions

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: