ՅՈՒՆԻՍԵԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ԱՀԿ-ն հրապարակել են դպրոցներին վերաբերող հանրային առողջապահական միջոցառումների վերաբերյալ դիտարկումներ կորոնավիրուսային համավարակի համատեքստում

30 Սեպտեմբեր 2020
Աղջնակը դիմակը դրած ուշադիր նայում է լուսանկարչին։
UNICEF Armenia/2020/Galstyan

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 30-ը սեպտեմբերի 2020 թ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն հրապարակել են դպրոցներին վերաբերող հանրային առողջապահական միջոցառումների վերաբերյալ դիտարկումներ կորոնավիրուսային համավարակի համատեքստում։

Քաղաքականություն մշակող ատյանների և կրթական ոլորտի աշխատակիցների համար նախատեսված այս փաստաթղթում տեղ գտած հիմնական փոփոխությունները վերաբերում են վերաբացված դպրոցների անվտանգությանն ու ռիսկերի գնահատմանը՝ ելնելով վարակի փոխանցման ինտենսիվությունից և մակարդակից տարրական դպրոցի աշակերտների համար: Փաստաթղթում ներառված են տարիքին համապատասխան նկատառումներ այնպիսի միջոցների համար, ինչպիսիք են կրթական հաստատություններում հեռավորության պահպանումն ու դիմակների կրումը։

Բոլոր միջոցառումների և որոշումների հիմքում պետք է լինի երեխաների կրթության շարունակականության ապահովումը, որն անհրաժեշտ է նրանց ընդհանուր բարեկեցության, առողջության ու անվտանգության համար։

Նոր փոփոխությունները մասնավորապես վերաբերում են դպրոցներում դասաժամերը սկսելու, ավարտելու, ճաշի և դասամիջոցների ճիշտ բաշխմանը, սանհանգույցներին, մակերեսները և ընդհանուր օգտագործման առարկաները մաքրելուն, ինչպես նաև՝ ծնողների, աշակերտների և ուսուցիչների հետ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների մշակմանը։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: