ՄԱԿ-ը նախազգուշացնում է՝ մինչև 2030թ. սովի և թերսնուցման բոլոր ձևերի վերացման նպատակին հասնելը կասկածի տակ է

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ է՛լ ավելի շատ մարդ է սովի մատնվել, իսկ թերսնուցումը շարունակում է արդիական լինել:

14 Հուլիս 2020
Մանկապարտեզում ճաշւ ժամն է, սեղանին դրված է չորս ափսե ապուր և հաց։
UNICEF Armenia/2020/Margaryan

ՀՌՈՄ, 14-ը հուլիսի, 2020թ։ ՄԱԿ-ի տարեկան զեկույցի համաձայն, սովի մատնված մարդկանց թիվն ավելանում է։ Վերջին հինգ տարիների ընթացքում տասնյակ միլիոնավոր մարդիկ են համալրել քրոնիկական թերսնուցում ունեցողների շարքը, իսկ աշխարհում պետությունները շարունակում են պայքարել թերսնուցման բազմաթիվ ձևերի դեմ։

«Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» զեկույցի այսօրվա համարում տեղ գտած գնահատականներով, գրեթե 690 միլիոն մարդ քաղցած է եղել 2019 թվականին: Դա 10 միլիոնով ավել է 2018 թվականի նույն ցուցանիշից, և 60 միլիոնով ավել՝ 5 տարի առաջվա ցուցանիշից։ Բարձր գներն ու ցածր վճարողունակությունն, իրենց հերթին, նշանակում են, որ միլիարդավոր մարդիկ չեն կարող առողջ և վիտամիններով հարուստ սննդամթերք օգտագործել։

Սովի մատնված մարդկանց ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Ասիայում, բայց այն ամենաարագ տեմպերով աճում է Աֆրիկայում։ Ըստ զեկույցի կանխատեսումների, 2020 թվականի ավարտին կորոնավիրուսային համավարակի պատճառով աշխարհում լրացուցիչ ավելի քան 130 միլիոն մարդ կմատնվի քրոնիկական սովի։

«Պարենային և սննդի անվտանգության վիճակն աշխարհում» զեկույցը ամենահեղինակավոր համաշխարհային հետազոտությունն է, որ հետևում է սովի և թերսնուցման հարցերին վերաբերող առաջխաղացման վիճակագրությանը։ Այն մշակվում է ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Գյուղատնտեսության միջազգային հիմնադրամի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Քաղցը թվերով

Թերսնուցված մարդկանց ամենամեծ թիվն Ասիայում է՝ 381 միլիոն մարդ։ Երկրորդ տեղում է Աֆրիկան 250 միլիոնով, որին հաջորդում են Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանի երկրները՝ 48 միլիոն ցուցանիշով։ Թերսնուցվածության գերակայությունը, գլոբալ կտրվածքով, կամ սովի մատնված մարդկանց ընդհանուր թիվը քիչ է փոխվել, ընդամենը 8.9 տոկոսով, իսկ բացարձակ թվերը 2014 թվականից շարունակում են աճել։ Սա նշանակում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում, սովի մակարդակն աճել է՝ բնակչության թվաքանակի աճին զուգահեռ։

Համավարակի ազդեցությունը

Սովի դեմ պայքարի առաջընթացն արդեն իսկ դանդաղ էր ընթանում, իսկ կորոնավիրուսային համավարակն, իր հերթին, մեծացնում է խոցելիությունն ու պակասը պարենի համաշխարհային համակարգերում, այն է ազդեցություն է ունենում սննդամթերքի արտադրության, բաշխման և սպառման բոլոր ձևերի և գործընթացների վրա։ Թեև դեռ շատ վաղ է գնահատել ինքնամեկուսացման և համավարակի տարածումը զսպելուն ուղղված միջոցառումների ողջ ազդեցությունը, ըստ զեկույցի գնահատականների, առնվազն ևս 83 միլիոն մարդ, և հավանաբար, ընդհանուր առմամբ 132 միլիոն մարդ, կարող է սովի մատնվել 2020 թվականին կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկման հետևանքով։

Անառողջ սննդակարգ, պարենային անապահովություն և թերսնուցում

Սովն ու թերսնուցումը բոլոր ձևերով հաղթահարելը, այդ թվում՝ թերսնուցման տարբեր աստիճանները, սնուցողական միկրոտարրերի բացակայությունը, գերքաշությունն ու ճարպակալումը, ավելին են, քան պարզապես գոյությունը պաշտպանելու համար սննդով ապահովելը։ Այն, ինչ սպառում են մարդիկ, և հատկապես՝ երեխաները պետք է նաև սննդարար լինի։ Այնուամենայնիվ, մեծաթիվ ընտանիքների համար հիմնական խոչընդոտը սննդարար մթերքի բարձր գինն է և առողջ սնունդ գնելու անկարողությունը։

Զեկույցը փաստարկներ է ներկայացնում այն մասին, որ առողջ սննդակարգ ապահովելու համար, անհրաժեշտ է շատ ավելին, քան օրական 1.90 ԱՄՆ դոլարը, որը աղքատության միջազգային նշաձողն է։ Ըստ զեկույցի, նույնիսկ ամենամատչելի առողջ սննդակարգի արժեքը հինգ անգամ ավելին է գնահատվում, քան ստամոքսը միայն օսլայով լցնելու արժեքն է։ Օգտակար նյութերով հարուստ սննդակարգը, որ պարունակում է՝ կաթնամթերք, միրգ, բանջարեղեն և սպիտակուցներով (բուսական և կենդանական ծագման) հարուստ կերակրատեսակները աշխարհում ամենաթանկ սննդամթերքի թվին են պատկանում։

Ըստ զեկույցի, 2019 թվականին, հինգ տարին չլրացած երեխաների մեկ քառորդից մինչև մեկ երրորդը՝ 191 մլն երեխա, թերաճ էին կամ հյուծված՝ այսինքն՝ հասակով շատ կարճ կամ շատ նիհար։ Հինգ տարին չլրացած ևս 38 միլիոն երեխա գերքաշ էր։ Միևնույն ժամանակ, մեծահասակների շրջանում ճարպակալումը դարձել է լիիրավ համավարակ։

Գործողությունների կոչ

Զեկույցը հիմնավորող փաստարկներ է ներկայացնում առ այն, որ երբ կայունությանն ուղղված քայլերը կյանքի կոչվեն, անցումը առողջ սննդակարգին կօգնի սովի ցուցանիշները կրճատել՝ միևնույն ժամանակ հսկայական խնայողություններ իրականացնել։ Ըստ զեկույցում արված հաշվարկների, նման անցումը թույլ կտա անառողջ սննդակարգերի պատճառով առողջությանը հասցված վնասները, որ ըստ գնահատականների 2030 թվականին կկազմեն 1,3 մլրդ ԱՄՆ դոլար, գրեթե ամբողջությամբ հավասարակշռել: Ածխաթթու գազի արտանետումները, որ ըստ գնահատականների կազմում են 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլար, կարող են կրճատվել գրեթե երեք քառորդով։

Զեկույցը կոչ է անում վերափոխել սննդային համակարգերը՝ նվազեցնելու սննդարար սննդամթերքի գինը և մատչելի դարձնելու առողջ սննդակարգերի արժեքը։ Թեև, ինչպես երկրից երկիր, այնպես էլ երկրի ներսում լուծումները տարբեր կլինեն: Ընդհանուր առմամբ, հարցի լուծումը պարենի մատակարարման համընդհանուր շղթայում միջամտություններ իրականացնելն է, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության, առևտրի, պետական ծախսերի և ներդրումային քաղաքականության մեջ։

Զեկույցը կառավարություններին կոչ է անում սնուցմանը վերաբերող հիմնահարցերը ներառել գյուղատնտեսության ոլորտում իրենց մոտեցումներում: Աշխատանք տանել սննդի արտադրության, պահեստավորման, փոխադրման, բաշխման, ինչպես նաև շուկայավարման ծախսերը խթանող գործոնները կրճատելու ուղղությամբ՝ այդ թվում՝ անարդյունավետության և սննդի կորուստների, թափոնների կրճատումը: Աջակցել տեղական մանրածախ արտադրողներին աճեցնել և վաճառել ավելի սննդարար սնունդ և ապահովել դրանց հասանելիությունը շուկաներ, առաջնահերթություն տալ երեխաների սննդին՝ որպես ամենամեծ կարիք ունեցող խումբ, խթանել վարքի փոփոխությունը կրթության և հաղորդակցության միջոցով, և ներառել սնունդը սոցիալական պաշտպանության ազգային համակարգերում և ներդրումային ռազմավարություններում:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: