ՀՀ կառավարությունը եզակի նիստ է անցկացնում երեխաների և երիտասարդների մասնկացությամբ

24 Նոյեմբեր 2023
Երեխաներն ու երիտասարդները լուսանկարվում են ՄԻՊ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ
ՀՀ կառավարություն
2023 թվականի նոյեմբերի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը միացավ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի 13 անդամներին՝ մասնակցելու ՀՀ կառավարության հերթական նիստին։ Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Ն.Գ. Նիկոլ Փաշինյանը, հրավերը եղել է Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման տարեդալիցի կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 20-ին։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները վարչապետին և կառավարության անդամներին ուղղեցին մի շարք հարցեր՝ կոչ անելով առավել նպատակային աջակցություն ցուցաբերել փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին, կրթական ծառայությունների հետագա բարելավմանը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող ուսանողների համար և դպրոցներում պայքարել բուլլիինգի դեմ։

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի կապակցությամբ կառավարությունը առաջին անգամ հերթական նիստին է հրավիրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին և ՄԻՊ-ին առընթեր Երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդին։

ԵՐԵՎԱՆ-2023 թվականի նոյեմբերի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը միացավ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի 13 անդամներին՝ մասնակցելու ՀՀ կառավարության հերթական նիստին։ Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Ն.Գ. Նիկոլ Փաշինյանը, հրավերը եղել է Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման տարելիցի կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 20-ին։

Նիստի ընթացքում խորհրդի անդամները վարչապետին և կառավարության անդամներին ուղղեցին մի շարք հարցեր՝ կոչ անելով առավել նպատակային աջակցություն ցուցաբերել փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին, կրթական ծառայությունների հետագա բարելավմանը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող ուսանողների համար և դպրոցներում պայքարել բուլլիինգի դեմ։ Խորհրդի անդամները քննարկել են սեպտեմբերի վերջին Հայաստանում ապաստան գտած փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին բնակարանային աջակցության և նպաստների տրամադրումը, ինչպես նաև փախստականների համար էլեկտրոնային կառավարման հարթակների հասանելիությունը։ Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության տարբեր ասպեկտներ, որոնցում խորհրդի անդամները մտահոգություններ են բարձրացրել երիտասարդների համար մատչելիության և ծառայությունների հնարավոր շրջանակի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխաների և երիտասարդների ակտիվ մասնակցությունը նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերում և որոշումների կայացման գործընթացներում։ Այդ նպատակով ՄԻՊ-ին առընթեր Երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները կանոնավոր քննարկումներ են անցկացնում Պաշտպանի և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ՝ ներկայացնելով իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև իրենց դիտարկումները ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

«Երկուշաբթի օրը Երեխաների համաշխարհային օրն էր. մի առիթ, որը մենք սովորաբար հպարտությամբ նշում ենք՝ տոնելով երեխաներին: Այս տարի մտածեցինք, որ գուցե ավելի նպատակահարմար է փնտրել և գտնել օրը նշանավորելու այլ տարբերակներ. աշխարհն այսօր ակնհայտորեն դեռ հեռու է երեխաների համար կատարյալ լինելուց»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիթինե Վայգանդը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ Ն.Գ. Նիկոլ Փաշինյանին խորհրդի անդամներին այս կարևոր նիստին ականատես լինելու և իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն ընձեռելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև կառավարության անդամներին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ Հայաստանում երեխաների կյանքի բարելավմանն ուղղված գործընկերության համար»։

Անցած յոթ տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ աջակցելով 2017 թվականին երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծմանը, իսկ անցյալ տարի՝ ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ստեղծմանը՝ երկուսն էլ կարևոր Հայաստանում երեխայի իրավունքների շարունակական մշտադիտարկման համար: Այս տարի, խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանը Երեխաների հարցերի օմբուդսմաների եվրոպական ցանցին (ENOC) առընթեր Երիտասարդ Խորհրդատուների եվրոպական ցանցում (ENYA)։ 2023 թվականին խորհուրդը նաև Երեխայի իրավունքների կոմիտեի (OHCHR) համար հրապարակել է անկախ զեկույց։

2023 թվականի նոյեմբերի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը միացավ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի 13 անդամներին՝ մասնակցելու ՀՀ կառավարության հերթական նիստին։ Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Ն.Գ. Նիկոլ Փաշինյանը, հրավերը եղել է Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման տարեդալիցի կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 20-ին։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները վարչապետին և կառավարության անդամներին ուղղեցին մի շարք հարցեր՝ կոչ անելով առավել նպատակային աջակցություն ցուցաբերել փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին, կրթական ծառայությունների հետագա բարելավմանը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող ուսանողների համար և դպրոցներում պայքարել բուլլիինգի դեմ։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

Additional resources

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: