ՀՀ Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի երեխաները կստանան վաղ կրթության և զարգացման հնարավորություն այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների միջոցով
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Վանաձոր, 24-ը մայիսի, 2017թ. – ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, Լոռու մարզի Թումանյան բազմաբնակավայր խոշորացված համայնքը, «Քայլ առ Քայլ» բարեգործական հիմնադրամը և Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ն (ՀՖՄ) կստորագրեն փոխըմբռնման հուշագիր վաղը՝ մայիսի 25-ին, ժ.11:30-12:30, Լոռու մարզպետարանի դահլիճում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ): Երեք կազմակերպությունները և Թումանյան խոշորացված բազմաբնակավայր համայնքը կմիավորեն իրենց ջանքերը՝ համայնքի Մարց, Շամուտ, Ահնիձոր և Աթան բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների զարգացման գործում, որը կիրականացվի բազմակողմ համագործակցության միջոցով:
Համագործակցությունը հնարավորություն կտա փոքր գյուղական և առավել խոցելի բնակավայրերի համար հասանելի դարձնել մատչելի և արդյունավետ այլընտրանքային կրթական ծառայությունների մոդելը, ապահովելով 3-6 տարեկան երեխաների վաղ զարգացման և նախադպրոցական կրթության ապահովման այլընտրանքային հնարավորություն:
Այլընտրանքային նախադպրոցական ծառայության մոդելն առաջին անգամ իրականացվել է Սյունիքի մարզում՝ համանման ծրագրի արդյունավետ իրականացմամբ, որը ֆինանսավորվել և իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից 2014-2016թթ.: Հուշագիրը կնպաստի այլընտրաքային նախադպրոցական կրթական ծառայությունների զարգացմանը և հետագայում մոդելի ընդլայնմանը այլ մարզերում՝ համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ Լոռու մարզպետ պրն. Արթուր Նալբանդյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը, որին կհետևի փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Միջոցառման ավարտին կկայանա մամուլի ասուլիս, հարց ու պատասխան լրագրողների հետ՝ առավել հանգամանալից ներկայացնելու գործընկերության ակնկալվող արդյունքները մարզում:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.unicef.org
Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում