Կառավարությունները պետք է ներդրումներ կատարեն ամենախոցելի երեխաներին պատվաստելու ուղղությամբ

ՅՈՒՆԻՍԵՖի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Աֆշան Խանի հայտարարությունը Պատվաստումների համաշխարհային շաբաթվա կապակցությամբ

25 Ապրիլ 2017
6 ամսական աղջնակը պատվաստում ստանալիս
UNICEF/Armenia2016/Pirozzi
Բուժքույրը 6 ամսական աղջնակին ներարկում է անհրաժեշտ պատվաստանյութ

Ապրիլի 25, 2017թ., Ժնև: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարություններին ներդրումներ կատարել այնպիսի առողջապահական ծրագրերի մեջ, որոնք առաջնահերթություն են տալիս ամենախոցելի երեխաներին կենսական պատվաստումներ տրամադրելուն: Այդ թվում՝ հարկավոր է ուշադրություն դարձնել պատվաստումների նկատմամբ աճող բացասական վերաբերմունքի անհանգստացնող միտմանը»:

«Պատվաստումները հանրային առողջապահության ոլորտում ամենանշանակալի և ծախսերի տեսանկյունից մատչելի ձեռքբերումներից են: Պատվաստումները փրկում են երեխաների կյանքը և խոչընդոտում հիվանդությունների տարածմանը»:

«Պատվաստումների կայուն համընդհանուր բաշխումը հնարավոր է միայն լավ գործող առողջապահական համակարգերի առկայության պարագայում,-համակարգեր, որոնք հասնում են բոլորին, այդ թվում՝փոքրամասնություններին, աղքատության մեջ ապրող կամ վտարանդի երեխաներին: Բաշխումը պետք է մշտադիտարկվի, որպեսզի համապատասխան ծառայությունների հասանելիության խնդիրները և բացը արագորեն հայտնաբերվեն և լրացվեն:

Հավասարապես կարևոր է ապատեղեկատվությունը հաղթահարելու համար համապատասխան գիտելիքներով զինված ծնողներից և համայնքներից պահանջել պաշտպանել իրենց երեխաներին: Պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվությունը ծանր հետևանքներ ունի: Կառավարությունները պետք է լրջորեն հետևեն հանրային կարծիքին ու պատասխան քայլեր ձեռնարկեն ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև՝ բարձրաձայնեն պատվաստումների օգուտների մասին:

Կարմրուկի համաճարակն ու պատվաստումների՝ տեղ-տեղ անընդունելի ցածր մակարդակը ակնառու նախազգուշացումներ են, որ պլանային պատվաստումների համընդհանուր տարածումը պետք է առաջնահերթություն լինի կառավարությունների, համայնքների և ծնողների համար:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում