Երեխաներն ապրում են մի աշխարհում, որն ավելի ու ավելի հաճախ է անտեսում իրենց իրավունքները

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլի հայտարարությունը

21 Նոյեմբեր 2023
Կարմրահեր աղջիկը, ձեռքերը կոնքերին, բարկացած նայում է:
UNICEF Armenia/2023/Zelya

ՆՅՈՒ ՅՈՐՔ, նոյեմբերի 21, 2023 թվական– «Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 20-ին մենք նշում ենք Երեխաների համաշխարհային օրը՝ տոնելու պատմության մեջ ամենալայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (ԵԻԿ) ընդունումը: Վավերացնելով իրավական կարգավորման այս միջազգային գործիքակազմը՝ համաշխարհային առաջնորդներն ընդունեցին, որ բոլոր երեխաներն ունեն անօտարելի իրավունքներ: Եվ նրանք խոստացան, որ կառավարությունները կանեն հնարավորը` իրացնելու և պաշտպանելու այդ իրավունքները:

Դժբախտաբար, երեխաներն այսօր ապրում են մի աշխարհում, որն ավելի ու ավելի հաճախ է անտեսում նրանց իրավունքները:

Հատկապես հակամարտություններից տուժած երեխաների պատմություններն են փաստում դա:

Մեր գնահատականներով՝ այսօր 400 միլիոն երեխա, կամ գրեթե 1-ը յուրաքանչյուր 5-ից, ապրում կամ փախչում է հակամարտության գոտիներից: Շատերը վիրավորվում են, սպանվում կամ սեռական բռնության ենթարկվում: Նրանք կորցնում են ընտանիքի անդամներին և ընկերներին։ Իսկ ոմանք հավաքագրվում և օգտագործվում են զինված ուժերի կամ խմբավորումների կողմից: Նրանցից շատերը բազմիցս տեղահանվել են՝ ենթարկվելով իրենց ընտանիքներից բաժանվելու վտանգին, կորցնելով կրթություն ստանալու հույժ կարևոր տարիները, կտրվելով իրենց հարազատ համայնքներից:

Միավորված ազգերի կազմակերպությունը 2005-ից 2022 թվականներին հակամարտող տարածքներում հաստատել է երեխայի իրավունքների ավելի քան 315,000 կոպիտ խախտում: Եվ սրանք միայն այն դեպքերն են, որոնք ստուգվել են, ինչը նշանակում է, որ խախտումների իրական թիվը, անկասկած, շատ ավելի մեծ է:

Հակամարտության գոտիներից անդին էլ երեխաների իրավունքները վտանգի տակ են։

Այն, որ այս իրավիճակը համընկնում է երեխաների իրավուքները ոտնահարող այլ ճգնաժամերի հետ,  խորապես մտահոգիչ է։ Խոսքը վերաբերում է աղքատության և անհավասարության աճին, առողջապահական արտակարգ իրավիճակներին և, իհարկե, կլիմայի գլոբալ ճգնաժամին:

«Կլիմայի փոփոխությունը, մասնավորապես, սպառնում է այս և ապագա սերունդների առողջությանն ու բարեկեցությանը: Աշխարհում ավելի քան 1 միլիարդ երեխա այսօր ապրում է կլիմայի փոփոխության ազդեցության առումով «չափազանց բարձր ռիսկային» երկրներում։ Սա նշանակում է, որ աշխարհի երեխաների կեսը կարող է անդառնալի վնաս կրել մեր մոլորակի շարունակական տաքացման պատճառով: Նրանք կարող են կորցնել իրենց տները կամ դպրոցները ավելի ու ավելի հուժկու դարձող փոթորիկների հետևանով… նրանք կարող են ծայրահեղ հյուծվել, քանի որ տեղական բերքը չորանում է երաշտից… կամ նրանք կարող են կորցնել իրենց կյանքը օդի աղտոտվածության հետևանքով առաջացած ջերմային ալիքների կամ թոքաբորբի պատճառով:

34 տարի առաջ՝ ԵԻԿ-ի ընդունումից ի վեր, երեխաների իրավունքները երբե՛ք այսքան անտեսված չեն եղել:

«Եվ դա՛ է պատճառը, որ պետք է անհապաղ գործենք։ Ես կոչ եմ անում բոլորիս՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ից և երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեր գործընկերներից մինչև կառավարություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և մասնավոր հատված, ավելի ուժեղ պաշտպաններ լինելու երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության գործում: Սա նշանակում է՝ աջակցել ազգային օրենսդրական դաշտերի համապատասխանեցմանը ԵԻԿ-ի և այլ միջազգային չափանիշների հետ և կիրառել դրանք:

Դա նաև նշանակում է վերահաստատել երեխաների կարգավիճակը որպես իրավունքների առանձին, անկախ կրողներ և պատասխանատվություն սահմանել երեխաների իրավունքների խախտումների համար, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան:

Այս տոնը պետք է լինի մի օր, երբ մենք նշում ենք երեխաների իրավունքների իրականցման առաջընթացը ողջ աշխարհում, սակայն այդ իրավունքները հարվածի տակ են: Մենք չպետք է հուսահատվենք, այլ պետք է ավելի վճռական լինենք՝ ապահովելու, որ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի խոստումը պահպանվի յուրաքանչյուր երեխայի համար»:

34 տարի առաջ՝ ԵԻԿ-ի ընդունումից ի վեր, երեխաների իրավունքները երբե՛ք այսքան վտանգված չեն եղել:

«Եվ դա՛ է պատճառը, որ պետք է գործենք։ Ես կոչ եմ անում մեզ բոլորիս՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ից և երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեր գործընկերներից մինչև կառավարություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և մասնավոր հատված, ավելի ուժեղ պաշտպաններ և ջատագովներ լինելու երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության գործում: Սա նշանակում է՝ աջակցել ազգային օրենսդրական դաշտերի համապատասխանեցմանը ԵԻԿ-ի և այլ միջազգային չափանիշների հետ և կիրառել դրանք:

Դա նաև նշանակում է վերահաստատել երեխաների կարգավիճակը որպես իրավունքների առանձին, անկախ կրողներ և պատասխանատվություն սահմանել երեխաների իրավունքների խախտումների համար, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան:

Այս տոնը պետք է լինի մի օր, երբ մենք նշում ենք երեխաների իրավունքների իրացման առաջխաղացումն ամբողջ աշխարհում, սակայն այդ իրավունքները հարվածի տակ են: Մենք չպետք է հուսահատվենք, այլ պետք է ավելի՛ վճռական լինենք՝ ապահովելու, որ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի խոստումը կյանքի կոչվի յուրաքանչյուր երեխայի համար»:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: