Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ հայտնի աստղերը որդեգրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհրդանշող գույնի երանգը

15 Նոյեմբեր 2018
UNICEF
Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Օրլանդո Բլումի, Լիամ Նիսոնի, Լիլի Սինգհի, ինչպես նաև՝ երգչուհի-երգահան Դուա Լիպայի (Dua Lipa) և կատարողական արվեստի ներկայացուցիչներ Blue Man Group-ի հետ համատեղ հանդես են գալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տեսահոլովակում, որ նվիրված է նոյեմբերի 20-ին նշվող երեխաների համաշխարհային օրվան: Երեխաների համաշխարհային օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշվում է ամեն տարի նոյեմբերի 20-ին՝ դրանով տոնելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման տարեդարձը:

 

 

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 15-ը նոյեմբերի, 2018թ. - Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Օրլանդո Բլումի, Լիամ Նիսոնի, Լիլի Սինգհի, ինչպես նաև՝ երգչուհի Դուա Լիպայի և Blue Man Group-ի հետ համատեղ հանդես են գալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տեսահոլովակում, որ նվիրված է նոյեմբերի 20-ին նշվող Երեխաների համաշխարհային օրվան:

Կարճ տեսանյութը ցույց է տալիս 14-ամյա աստղին, ով խորհրդանշական կերպով փոխել է իր անունը Միլի Բոբի «Կապույտի» և ղեկավարում է աշխարհը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գույնով ներկելու գործողությունը: Երիտասարդ օգնականների թիմի հետ միասին Միլին կոչ է անում իր գործընկեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններին և համակիրներին միանալ նրան՝ կրելով կամ այլ կերպ օգտագործելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի գույնը` դրանով իրենց աջակցությունը հայտնելու երեխաների իրավունքներին:

«Երեխաների համաշխարհային օրը ուրախ օր է լուրջ ուղերձով», - նշել է Միլի Բոբի Բրաունը «Օր, երբ բոլոր երեխաներին կոչ է արվում խոսել իրենց անհանգստացնող հարցերի մասին, ինչպիսիք են կրթությունը, սովորելու և խաղալու համար անվտանգ  միջավայրը: Օգտագործելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի գույնը՝ մենք պահանջում ենք, որ աշխարհն ավելի վառ ապագա ստեղծի երեխաների համար»:

Սցենարով հեռուստադիտողների առջև հայտնվում են աստղեր, որոնք արձագանքում են Միլիի զանգին՝ իրենց առօրյայից չկտրվելով: Լիամ Նիսոնը պատրաստում է կապույտ թխվածքաբլիթներ, օգտագործելով իր «Առևանգված» (Taken) ֆիլմի հայտնի դրվագի խոսքերը: Դուա Լիպան ձայնագրման ստուդիայում ձայնագրում է իր միջազգային «Be the One» հիթը` տեսանյութում առկա կարմիրը կապույտ դարձնելով: Օրլանդո Բլումն աշխատում է նոր ֆիլմի վրա վերափոխված անունով՝ Օրլանդո «Կապույտ» (Orlando Bluem), իսկ Լիլի Սինգհը տանը պատրաստում է «կապույտ միաեղջուր» սմուզիներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է Երեխաների համաշխարհային օրը ամեն տարի նոյեմբերի 20-ին՝ դրանով տոնելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման տարեդարձը: Այս օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը իրազեկում և անհրաժեշտ միջոցներ է հավաքագրում միլիոնավոր երեխաների համար, ովքեր դպրոց չեն հաճախում, անպաշտպան են և տեղահանված:

Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ -ը հրավիրում է հանրությանը միանալ առցանց ստորագրահավաքին՝ կոչ անելով աշխարհի առաջնորդներին՝ հանձն առնել իրացնելու բոլոր երեխաների իրավունքները այս և ապագա սերունդների համար և հորդորելով նրանց կրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գույնը կամ կապույտ գույնով ինչ-որ գործողություն անել հանուն երեխաների իրավունքների:

Միացեք ստորագրահավաքին այստեղ՝ https://www.unicef.org/world-childrens-day

 

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում