Երեխաների համաշխարհային օրը երեխաները կստանձնեն կառավարությունը, բիզնեսի և զվարճանքի ոլորտների ղեկավարումը

Նոյեմբերի 20-ին աշխարհի առաջնորդներն ու աստղերը միավորվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ ամենախոցելի երեխաների ձայնը լսելի դարձնելու համար

28 Հոկտեմբեր 2017
UNICEF Armenia/2017
Ամբողջ աշխարհում նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ Ազգային ժողովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ կազմակերպել էր հատուկ նիստ, որի ժամանակ երեխաները ներկայացնում են իրենց հետաքրքրող հարցերը:

Նյու-Յորք, Երևան, 28 հոկտեմբերի, 2017թ.-  ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներն իրենց ձեռքն են վերցնելու զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին: Նոյեմբերի 20-ը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին համաշխարհային օրն է:

«Ուզում ենք, որ Աուքլանդից մինչև Ամման և Նյու Յորքից՝ Նջամենա երեխաները քարոզեն իրենց դպրոցներում և համայնքներում՝ օգնելով փրկել այլ երեխաների կյանքները, պայքարելու իրենց իրավուքների համար և հասնելու իրենց ներուժին», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը (Justin Forsyth): «Երեխաների համաշխարհային օրը լինելու է օր, երբ երեխաները կստանձնեն ղեկավարությունը հանուն հենց իրենց՝ երեխաների»:

Նոյեմբերի 20-ին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրավիրում է աշխարհի երեխաներին խոսել հալածանքի (բուլիինգի), խտրականության և անարդարության մասին: Չնայած նախորդ տասնամյակների հսկայական ձեռքբերումներին՝ վերջին տվյալները փաստում են, որ՝

385 միլիոն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ

264 միլիոն երեխա և դեռահաս դպրոց չի հաճախում

5.6 միլիոն երեխա անցյալ տարի մահացել է կանխարգելելի պատճառներից

Այդ օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհնչեցնի նախկինում անտեսված  միլիոնավոր երեխաների ձայնը: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել հանրաճանաչ աստղեր ու աշխարհի առաջնորդներ, այդ թվում՝

Դևիդ Բեքհեմը (David Beckham), ով կարճամետրաժ ֆիլմում երեխաներին հարցնելու է աշխարհի վերաբերյալ իրենց տեսակետների մասին. ֆիլմը կհեռարձակվի Երեխաների համաշխարհային օրը;

Ֆրանսիական Քիդս Յունայթեդ (Kids United) խումբը, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ նկարահանված նոր ազդեցիկ տեսահոլովակ կհեռարձակի:

Այդ օրը երեխաները կստանձնեն  աշխարհի կառավարությունների, սպորտի և բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, իսպանացի ֆուտբոլիստ և Նյու Յորք Սիթի ֆուտբոլային ակումբի ավագ Դավիդ Վիլլայի (David Villa), ինչպես նաև՝ Լեգո հիմնադրամի ու Քանտաս Ավիաուղիների (Qantas) ղեկավարների դերերը:

«Լոգան» (Logan) ֆիլմի դերասանուհի Դաֆնե Քինը (Dafne Keen) և «Տրանսֆորմեր»  (Transformer) ֆիլմի դերասանուհի Իզաբելա Մոները (Isabela Moner), «The Last Knight» ու «Նիքելոդեոն» հեռուստաալիքները կմիանան 150 երեխաներին, ովքեր կստանձնեն Միավորված ազգերի կազմակերպության գլխամասի կառավարումը: Այդ առթիվ,  զուգերգիչ- երգահաններ Քլոե և Հալլեն (Chloe x Halle) առաջին անգամ կներկայացնեն հատուկ այդ օրը նշանավորելու համար գրված երգը:

«Մենք կոչ ենք անում երեխաներին մասնակցել միջոցառմանն առցանց և ցանցից դուրս հանուն աշխարհի, որտեղ յուրաքանչյուր երեխայի կյանքը պահպանվում է, որտեղ յուրաքանչյուր երեխա մեծանում է առողջ, կրթված և չարիքից պաշտպանված», - նշել է Ֆորսիթը:

Աշխարհի տարբեր դպրոցներում երեխաները դաս և հավաքներ են վարելու՝ իրենց ձայնը լսելի դարձնելու և հանգանակություն կազմակերպելու այն խնդիրների համար, որոնց առջև են կանգնում իրենց տարեկիցները աշխարհի տարբեր անկյուններում»,- խնդիրներ, ինչպիսիք են միգրացիան, վաղ ամուսնությունները և դպրոց չհաճախելը:

Դերասաններ և բարեգործներ Դեբորա-լի Ֆըրնիսը և Հյու Ջեքմենը (Debora-lee Furness, Hugh Jackman) կաջակցեն աշխարհի 100 երկրներում «Մարզվի՛ր հանուն ջրի» խորագրով տեղի ունեցող  «Շարժեք աշխարհը» զանգվածային դրամահավքին: Նոյեմբերի 18-ին մարզիչներն ու մարզասրահ հաճախողները կարող են մասնակցել նախաձեռնությանն՝ օգնելով  անվտանգ ջուրը, առողջապահությունն ու սնունդը հասանելի դարձնել աշխարհի ամենաաղքատ երկների երեխաների և նրանց ընտանիքների համար:  

Դիտե՛ք օրվա առիթով նկարահանված կարճ տեսաֆիլմը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

Մուլտիմեդիա բովանդակություն

Սամվելը ելույթ է ունենում Ազգային ժողովի ամբիոնից:

Երեխաները գրավել են Ազգային ժողովը: Եկե՛ք լսենք՝ նրանք ասելիք ունեն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում